Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80 — Հայցադիմումի ընդունումը մերժելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80 — Հայցադիմումի ընդունումը մերժելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 80. Հայցադիմումի ընդունումը մերժելը 1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` 1) հայցը ենթակա չէ դատարանում քննության. 2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ. 3) այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ. 4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը. 5) սույն օրեն

Ամբողջ Տեքստ

Հոդված 80. Հայցադիմումի ընդունումը մերժելը 1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` 1) հայցը ենթակա չէ դատարանում քննության. 2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ. 3) այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ. 4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը. 5) սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար. 6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է. 7) առկա է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը:

2. Անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի։

3. Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայցվորին, պատասխանողին, իսկ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են հայցվորին։

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը: (80-րդ հոդվածը փոփ., խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել