Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գևորգյան — ԵԿԴ/0161/01/15
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԵԿԴ/0161/01/15

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0161/01/157 նոյեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 83188113 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել նույն մարմնի քննչական վարչություն: Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Հրաչյա Չանախչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: 2014 թվականի հունիսի 20-ին մեղադրյալ Հ.Չանախչյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ամբողջ Տեքստ

ԵԿԴ/0161/01/15

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0161/01/15

Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան

Դատավորներ՝ Մ.Պետրոսյան

Մ.Պապոյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ դատախազներ՝

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Դ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

Հ.ԵՆՈՔՅԱՆԻ

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Հովհաննես Էդիկի Գևորգյանի և Հրաչյա Օնիկի Չանախչյանի

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական

դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 83188113 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել նույն մարմնի քննչական վարչություն: Նախաքննության

մարմնի՝

2014

թվականի

ապրիլի

25-ի

որոշմամբ

Հրաչյա

Չանախչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

2014 թվականի հունիսի 20-ին մեղադրյալ Հ.Չանախչյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1.1 2014 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58209014 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ Հովհաննես Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 7-ի որոշումներով Հ.Չանախչյանի և Հ.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

1.2 2014 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ թիվ 83188113 քրեական գործը միացվել է 58209014 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 58209014 համարի ներքո: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 25-ի որոշումներով առաջադրված մեղադրանքները փոփոխվել են և նոր մեղադրանք է առաջադրվել Հ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 3-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

189-րդ

3

2015 թվականի հունիսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճռով Հ.Գևորգյանը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել։ Նույն դատավճռով Հ.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Հ.Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ 349.062.120 ՀՀ դրամից ոչ ավել գույքի բռնագրավմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ.Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով:

Նույն դատավճռով Հ.Չանախչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի մասի

1-ին

կետով

առաջադրված

մեղադրանքում

ճանաչվել

է

անմեղ

3-րդ

և

արդարացվել: Հ.Չանախչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Միևնույն

ժամանակ,

ՀՀ

գլխավոր

դատախազության

կողմից

ներկայացված

քաղաքացիական հայցերը բավարարել են, և որոշվել է ամբաստանյալ Հ.Գևորգյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 349.062.120 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, ամբաստանյալներ Հ.Գևորգյանից և Հ.Չանախչյանից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, համապարտության կարգով բռնագանձել 233.000.926 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել անփոփոխ: Ամբաստանյալներ Հ.Գևորգյանի և Հ.Չանախչյանի նկատմամբ ընտրված

4

խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության

մասնակիցների

կողմից

վճռաբեկ

բողոքի

պատասխան

չի

ներկայացվել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Հովհաննես Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և

205-րդ հոդվածի

2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ (նա, հանդիսանալով (Մշո-

Լայֆե ՍՊԸ հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում փաստացի ղեկավարելով այդ ընկերության գործունեությունը, 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացված

առևտրային

գործունեության

արդյունքում

առաջացած

պարտադիր

վճարներից խուսափելու նպատակով, օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` 2012-2014թթ. ավելացված արժեքի հարկի, 2013 թվականի շահութահարկի և եկամտային հարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 349.062.120 ՀՀ դրամ հարկերը վճարելուց:

Բացի դրանից, Հովհաննես Գևորգյանը (Մշո-Լայֆե ՍՊԸ-ի ծավալած գործունեության արդյունքում առաջացող պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, կազմակերպել է իր

ծանոթ`

Հրաչյա

գործունեություն

Օնիկի

Չանախչյանի

իրականացնելու

կողմից

մտադրության

առանց

ձեռնարկատիրական

առևտրային

կազմակերպության

ստեղծումը և այդ կազմակերպության անունից առանց ապրանքների մատակարարման (Մշո-Լայֆե ՍՊԸ-ին կեղծ փաստաթղթերի տրամադրումը:

Հովհաննես Գևորգյանի հանցակցությամբ 2013 թվականի ապրիլի 16-ին Հրաչյա Չանախչյանը հիմնադրել է (Չանախչյանե ՍՊ ընկերությունը, և էլեկտրոնային հարկային հաշիվներ ձևակերպելու համար անհրաժեշտ, հարկային մարմնի կողմից իրեն հատկացված

5

(Այ-Դիե կարդացող սարքը տվել է Հովհաննես Գևորգյանին, ով կազմակերպել է չպարզված անձի օժանդակությամբ տեխնիկական այդ սարքի գործադրմամբ, 2013-2014 թթ. ընթացքում (Չանախչյանե ՍՊԸ-ի անունից (Մշո-Լայֆե ՍՊԸ-ին, ԱԱՀ-ն ներառյալ, 1.220.198.124 ՀՀ դրամ արժողության ապրանքներ իրացնելու վերաբերյալ 129 կեղծ էլեկտրոնային հաշիվներ դուրս գրելը: Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա Հովհաննես Գևորգյանը (Մշո-Լայֆե ՍՊ ընկերության 2013 թվականի շահութահարկի և 2013-2014թթ. ԱԱՀ-ի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 233.000.926 ՀՀ դրամի հարկեր վճարելուց, իսկ վերջինի հանցակցությամբ իրականացված կեղծ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է նույնքան գումարի չափով գույքային վնաս:

Հանցավոր գործունեության իրականացման ընթացքում ստացված գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու նպատակով 2013 թվականի ապրիլի 30-ից մինչև 2014 թվականի հունիսի 03-ն ընկած ժամանակահատվածում, (Հայբիզնեսբանկե ՓԲԸ Շենգավիթի մասնաճյուղում բացված (Մշո-Լայֆե ՍՊԸ-ի բանկային հաշվից, նույն մասնաճյուղում սպասարկվող (Չանախչյանե ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին, ապրանքներ ձեռք բերելու պատրվակով, մաս-մաս փոխանցվել է 1.423.011.587 ՀՀ դրամ, այդ թվում առանձնապես խոշոր

չափերով

ձեռնարկատիրական

հարկերը

վճարելուց

գործունեություն

չարամտորեն

իրականացնելու

խուսափելու

արդյունքում

և

կեղծ

առաջացած

առանձնապես խոշոր չափերով հիշյալ գույքը` 582.063.046 ՀՀ դրամը: Նշված գումարը, փոխանցումներ

կատարելու

կամ

դրան

հաջորդող

օրերին

(Չանախչյանե

ՍՊԸ-ի

գործունեության համար անհրաժեշտ ծախսեր կատարելու կեղծ հիմնավորմամբ, Հրաչյա Չանախչյանի կողմից կանխիկացվել և առձեռն տրվել է Հովհաննես Գևորգյանինե 1 :

6. Նախաքննության մարմնի կողմից Հրաչյա Չանախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ (նա ծանոթի` Հովհաննես Էդիկի Գևորգյանի

կազմակերպմամբ, կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով իր կողմից ստեղծված

առևտրային

կազմակերպության

անունից

առանց

ապրանքների

մատակարարման տրամադրել է կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով պետությանը

1

Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 79-83:

6

պատճառվել է առանձնապես խոշոր վնաս, և օժանդակել է Հ.Գևորգյանին օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այսպես.

Հովհաննես Գևորգյանը, հանդիսանալով (Մշո-Լայֆե ՍՊԸ հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում փաստացի ղեկավարելով այդ ընկերության գործունեությունը, 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացված առևտրային գործունեության արդյունքում առաջացած պարտադիր վճարներից խուսափելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` 2012-2014թթ. ավելացված արժեքի հարկի, 2013 թվականի շահութահարկի և եկամտային հարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 349.062.120 ՀՀ դրամ, հարկերը վճարելուց:

Բացի այդ, Հովհաննես Գևորգյանը (Մշո-Լայֆե ՍՊԸ-ի ծավալած գործունեության արդյունքում առաջացող պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, կազմակերպել է իր

ծանոթ`

Հրաչյա

գործունեություն

Օնիկի

Չանախչյանի

իրականացնելու

կողմից

մտադրության

առանց

ձեռնարկատիրական

առևտրային

կազմակերպության

ստեղծումը և այդ կազմակերպության անունից առանց ապրանքների մատակարարման (Մշո-Լայֆե ՍՊԸ-ին կեղծ փաստաթղթերի տրամադրումը:

Հովհաննես Գևորգյանի հանցակցությամբ, 2013 թվականի ապրիլի 16-ին, Հրաչյա Չանախչյանը հիմնադրել է (Չանախչյանե ՍՊ ընկերությունը և էլեկտրոնային հարկային հաշիվներ ձևակերպելու համար անհրաժեշտ, հարկային մարմնի կողմից իրեն հատկացված (Այ-Դիե կարդացող սարքը տվել է Հովհաննես Գևորգյանին, ով կազմակերպել է չպարզված անձի օժանդակությամբ տեխնիկական այդ սարքի գործադրմամբ, 2013-2014 թթ. ընթացքում (Չանախչյանե ՍՊԸ-ի անունից (Մշո-Լայֆե ՍՊԸ-ին, ԱԱՀ-ն ներառյալ, 1.220.198.124 ՀՀ դրամ արժողության ապրանքներ իրացնելու վերաբերյալ 129 կեղծ էլեկտրոնային հաշիվներ դուրս գրելը: Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա Հովհաննես Գևորգյանը (Մշո-Լայֆե ՍՊ ընկերության 2013 թվականի շահութահարկի և 2013-2014թթ. ԱԱՀ-ի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 233.000.926 ՀՀ դրամի հարկեր վճարելուց, իսկ վերջինի հանցակցությամբ

7

իրականացված կեղծ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է նույնքան գումարի չափով գույքային վնաս:

Հանցավոր գործունեության իրականացման ընթացքում ստացված գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու նպատակով 2013 թվականի ապրիլի 30-ից մինչև 2014 թվականի հունիսի 03-ն ընկած ժամանակահատվածում, (Հայբիզնեսբանկե ՓԲԸ Շենգավիթի մասնաճյուղում բացված (Մշո-Լայֆե ՍՊԸ-ի բանկային հաշվից, նույն մասնաճյուղում սպասարկվող (Չանախչյանե ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին, ապրանքներ ձեռք բերելու պատրվակով, մաս-մաս փոխանցվել է 1.423.011.587 ՀՀ դրամ, այդ թվում առանձնապես խոշոր

չափերով

ձեռնարկատիրական

հարկերը

վճարելուց

գործունեություն

չարամտորեն

իրականացնելու

խուսափելու

արդյունքում

և

կեղծ

առաջացած

առանձնապես խոշոր չափերով հիշյալ գույքը` 582.063.046 ՀՀ դրամը: Նշված գումարը, փոխանցումներ

կատարելու

կամ

դրան

հաջորդող

օրերին

(Չանախչյանե

ՍՊԸ-ի

գործունեության համար անհրաժեշտ ծախսեր կատարելու կեղծ հիմնավորմամբ, Հրաչյա Չանախչյանի կողմից կանխիկացվել և առձեռն տրվել է Հովհաննես Գևորգյանինե2:

7. Ամբաստանյալ Հրաչյա Չանախչյանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ կատարել է անապրանք գործարքներ՝ (Մշո-Լայֆե ՍՊ ընկերության տնօրեն Հ.Գևորգյանի հետ, ում առաջարկով 2013 թվականի ապրիլի 16-ին հիմնադրել

է

(Չանախչյանե

ՍՊ

ընկերությունը։

(Չանախչյանե

և

(Մշո-Լայֆե

ՍՊ

ընկերությունների միջև ինքն ու Հովհաննեսը կնքել են պայմանագիր, թե իբր իր ընկերությունը նրա ընկերությանը մատակարարելու է ապրանքներ։ Նշված ժամանակվանից մինչև 2014 թվականի մայիսը, բազմաթիվ դեպքերով, Հ.Գևորգյանն իր ընկերության հաշվին է փոխանցել տարբեր չափերի գումարներ, որպես փոխանցման հիմք նշելով, թե իբր (ՄշոԼայֆե ՍՊ ընկերությունն իր ընկերությունից ձեռք է բերել ապրանքներ։ Փոխանցված գումարները եղել են տարբեր չափերի՝ 30 միլիոն, 50 միլիոն, 70 միլիոն դրամ կամ ավելի քիչ չափով։ Այդ գումարները, իր ընկերության հաշվին նստելու օրերին կամ էլ դրանց հաջորդող օրերին, կանխիկացրել է, ու Հովհաննեսի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, առձեռն տվել է վերջինիս։ Գործը սկսելուց, Հովհաննեսն ասել է, որ իր գործողությունների համար իրեն գումար է տալու, սակայն ստույգ չափ կամ տոկոսավճար տալու շուրջ պայմանավորվածություն չի եղել, և յուրաքանչյուր դեպքում Հովհաննեսն իրեն տվել է 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 86-90:

8

տարբեր գումարներ՝ 100.000-200.000 դրամի չափով։ (Մշո-Լայֆե ՍՊ ընկերությունից իր ընկերության հաշվին փոխանցվել է մոտ մեկ միլիարդ դրամ, որն էլ ինքը կանխիկ ստացել է իր ընկերության հաշվեհամարից։ Իր ստացած գումարները տվել է Հ.Գևորգյանին3։ 7.1 Վկա Ռազմիկ Գևորգյանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ (Մշո-Լայֆե ՍՊ ընկերությունը հիմնադրվել է հոր՝ Հ.Գևորգյանի կողմից: 2013 թվականի նոյեմբերի 11-ից դադարել է զբաղեցնել (Մշո-Լայֆե ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, բայց հոր խնդրանքով շարունակել է գնալ բանկ և կատարել ընկերության բանկային հաշվին գումարների համալրումներ, կանխիկացումներ, բազմաթիվ անգամ ընկերության հաշվեհամարներից գումարներ է փոխանցել այլ ընկերության հաշվեհամարներին, այդ թվում նաև (Չանախչյանե ՍՊ ընկերության հաշվեհամարին՝ որպես գումարների փոխանցման նպատակ նշելով ապրանքների մատակարարման դիմաց վճարումներ

կատարելը։

Գումարները,

որոնք

մուտքագրել

է

հոր

ընկերության

հաշվեհամարին, հայրը իրեն տվել է իրենց տանը, որպեսզի տանի Երևանի (Հայրենիքե կինոթատրոնի դիմաց գտնվող (Հայբիզնեսբանկե, և դրանք մուտքագրի ընկերության հաշվեհամարին՝ որպես հիմք նշելով (հաշվի համալրումե-ը։ Նաև հոր ասելով գնացել է բանկ և թղթերի վրա նշված ընկերությունների տվյալների համաձայն, ընկերությունների հաշվեհամարներին փոխանցել է գումարներ։ Կանխիկացված գումարները տվել է հորը4։ 7.2 Վկա Գևորգ Միլիտոնյանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականի նոյեմբերի վերջին, հորեղբոր որդին՝ Հովհաննես Գևորգյանը, ասելով, որ ունի հիմնադրված (Մշո-Լայֆե ՍՊ ընկերություն, խնդրել է ձևակերպվել որպես այդ ընկերության տնօրեն և օգնելով մի շարք հարցերում՝ գնալ բանկ, կատարել գումարային գործարքներ։ Հովհաննեսն իրեն սովորեցրել է, թե բանկում (ՄշոԼայֆե ՍՊ ընկերության հաշվից ինչպես կանխիկացնի գումարներ և այլ ընկերությունների հաշվեհամարներին կատարի բանկային փոխանցումներ։ Որպես այդ ընկերության տնօրեն, ինքն այլ գործողություններ չի կատարել5։

7.3 Վկա Աշոտ Բարսեղյանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ Հովհաննես Գևորգյանն իր ծանոթն է, նրան ճանաչում է 2011 թվականից:

3

Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 126-128:

Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 163, հատոր 9, թերթեր 237-239: 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 112-114:

4

9

2013 թվականի մարտի 1-ից ինքը դարձել է (Մշո-Լայֆե ՍՊ ընկերության տնօրենը: Մեկ ամսվա ընթացքում, ինքը Հովհաննեսի խնդրանքով գնացել է բանկ, ստորագրել է գումարներ կանխիկացնելու չեկեր, ու կանխիկացված գումարներն ամբողջությամբ տվել է նրան։ Պայմանագրերի կնքմանը չի մասնակցել, հարկային հաշիվներ չի ձևակերպել ու չի ստորագրել։ Բանկային չեկերը Հովհաննեսը բերել է բանկ, լրացված վիճակում, և ինքը ստորագրել է դրանք։ Թե ինչ նպատակով են գումարները կանխիկացվել ու հետո ինչպես և ում կողմից են տնօրինվել, չգիտի։

7.4 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկից առգրավվել են (ՄշոԼայֆե ՍՊ և (Չանախչյանե ՍՊ ընկերությունների հաշիվների քաղվածքները, որոնց համաձայն՝ 2013 թվականի ապրիլի 30-ից մինչև 2014 թվականի հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում

(Մշո-Լայֆե

ՍՊ

ընկերությունը

(Հայբիզնեսբանկե

ՓԲ

ընկերությունում բացված ՀՀ դրամի 12866460100 բանկային հաշվից (Չանախչյանե ՍՊ ընկերության՝ նույն բանկում բացված ՀՀ դրամի 11500197985100 բանկային հաշվին փոխանցել է ընդհանուր 1.423.011.587 ՀՀ դրամ, որը Հ.Չանախչյանի կողմից տարբեր դեպքերով կանխիկացվել է6։

7.5 Դատահաշվապահական և տնտեսագիտական փորձաքննության 2015 թվականի փետրվարի

26-ի՝

թիվ

եզրակացությունների

ապրանքների

14-3593

համաձայն՝

մատակարարման

և

2015

թվականի

(Չանախչյանե

ԱԱՀ-ի

հետ

ՍՊ

մարտի

19-ի՝

ընկերության

հաշվարկված

թիվ

15-0499

կողմից

առանց

1.220.198.124

ՀՀ

դրամ

արժողությամբ ապրանքներ (Մշո-Լայֆե ՍՊ ընկերությանն իբր իրացնելու վերաբերյալ թվով 129 կեղծ հարկային հաշիվներ կազմելու, դրանք հարկային մարմնին ներկայացնելու և (ՄշոԼայֆե ՍՊ ընկերության կողմից դրանց վերաբերյալ հարկային հաշվետվություններ ներկայացնելու հետևանքով (Մշո-Լայֆե ՍՊ ընկերությանը վերաբերող մասով պետությանը պատճառած վնասի չափը կազմում է՝ 233.000.926 դրամ:

2012

թվականի

փետրվարից

մինչև

2014

թվականի

հունիս

ամիսն

ընկած

ժամանակահատվածում (Մշո-Լայֆե ՍՊ ընկերության կողմից իրականացված առևտրային գործունեության արդյունքում առաջացած պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում 2012-2014 թվականների ավելացված արժեքի հարկի, 2013 թվականի շահութահարկի և եկամտային 6

Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 52, հատոր 4, թերթեր 118-192, հատոր 13, թերթեր 70-77:

10

հարկի հաշվարկներում ներառվել են ակնհայտ խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 349.062.120 ՀՀ դրամ հարկերը վճարելուց7:

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` ((…) Մեղադրանքի հիմքում

նախաքննական մարմնի կողմից դրված (…) ապացույցները որևէ կերպ չեն հիմնավորում և ապացուցում, որ ամբաստանյալ Հովհաննես Էդիկի Գևորգյանը օրինականացրել է՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, այսինքն հանցավոր ճանապարհով ստացված գույքը փոխարկել է կամ փոխանցել է՝ նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը: Դատարանի վերոգրյալ եզրահանգումը բխում է հետևյալից.

Ամբաստանյալ Հ.Գևորգյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ ինչպես նախաքննության

ընթացքում

այնպես

էլ

դատաքննության

ընթացքում՝

մեղադրող

ցուցմունքներ չեն տրվել, ինչպես նաև քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց չի հիմնավորում Հ.Գևորգյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի

3-

րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ: Բացի այդ նախաքննության ընթացքում Հովհաննես Էդիկի Գևորգյանը իրեն առաջադրված մեղադրանքի վեաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում չի ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով իրեն առաջադրված մեղադրանքը:

Դատարանն անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով Հովհաննես Էդիկի Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված (…) ապացույցներին արձանագրում է, որ (…) նշված ապացույցներով հաստատվում է միայն այն, որ Հովհաննես Էդիկի Գևորգյանը հանդիսանալով Մշո-Լայֆ ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում փաստացի ղեկավարելով այդ ընկերության գործունեությունը, 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացված առևտրային գործունեության արդյունքում առաջացած պարտադիր վճարներից խուսափելու նպատակով, օրենսդրությամբ նախատեսված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` 2012-2014թ.թ. ավելացված 7

Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 45-89, հատոր 9, թերթեր 250-287:

11

արժեքի հարկի, 2013 թվականի շահութահարկի և եկամտային հարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 349.062.120 ՀՀ դրամ հարկերը վճարելուց: Ինչպես նաև Դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Գևորգյանն ընդունել է այն փաստը, որ ինքը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց, այսինքն ընդունել է իրեն վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Հովհաննես Էդիկի Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: Այլ խոսքով` մեղադրանքի կողմի ապացույցների համակցությունը բավարար չէ Հովհաննես Էդիկի Գևորգյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները

հաստատված

համարելու

այն

ծավալով,

որը

կբացառի

դրա

ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած: (…) Ստուգելով ամբաստանյալ Հրաչյա Օնիկի Չանախչյանի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները դրանց վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, գնահատելով դրանց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով` դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալ Հրաչյա Օնիկի Չանախչյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցանքի կատարման

մեջ

և

այդ

մեղադրանքի

մասով

նա

ենթակա

է

արդարացման`

հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: (…) Ամբաստանյալ Հ.Չանախչյանը մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ ինչպես նախաքննության

ընթացքում

այնպես

էլ

դատաքննության

ընթացքում

մեղադրող

12

ցուցմունքներ չեն տվել, ինչպես նաև քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց չի հիմնավորում Հ.Չանախչյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ: Բացի

այդ

նախաքննության

ընթացքում

Հրաչյա

Օնիկի

Չանախչյանը

իրեն

առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել և հայտնել է, որ չի ընդունում ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը նույնը հայտնել է դատաքննության ընթացքում:

Դատարանը անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հրաչյա Օնիկի Չանախչյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված (…) ապացույցներին արձանագրում է, որ (…) ապացույցներով հաստատվում է միայն այն, որ Հրաչյա Օնիկի Չանախչյանը ծանոթի Հովհաննես Էդիկի Գևորգյանի կազմակերպմամբ, կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով իր կողմից ստեղծված առևտրային կազմակերպության անունից առանց ապրանքների մատակարարման տրամադրել է կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս: Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Հրաչյա Օնիկի Չանախչյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: Այլ խոսքով` մեղադրանքի կողմի ապացույցների համակցությունը բավարար

չէ

Հ.Չանախչյանին

հանգամանքները

հաստատված

մեղսագրվող

համարելու

հանցավոր

այն

արարքի

ծավալով,

որը

փաստական

կբացառի

դրա

ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած: (…)ե8։

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` ((...) [Վ]երաքննիչ բողոքի հիմքերի և

հիմնավորումների սահմաններում վերանայելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված, նաև Վերաքննիչ դատարանի կողմից թույլատրելի ճանաչված ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում, մեղադրանքն

ապացուցված

մեկնաբանելով

հօգուտ

լինելու

վերաբերյալ

ամբաստանյալների`

բոլոր

չփարատված

կասկածները

Վերաքննիչ

դատարանը

հանգում

է

հետևության, որ ամբաստանյալներ Հովհաննես Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ 8 Տե՛ս քրեական գործ, հատոր 23, թերթեր 68-145:

13

հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հրաչյա Չանախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքները հաստատող ապացույցների բավարար ամբողջություն չի ստեղծվում (…):

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հովհաննես Գևորգյանի գործողությունները չեն կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Հ.Չանախչյանինը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերաքննիչ դատարանը հանգում է նման հետևության հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ.Գևորգյանը հստակ գիտակցել է վերը նշված 582.063.046 ՀՀ դրամի գոյացման աղբյուրը, այն հանցավոր ճանապարհով ձեռքբերելը, սակայն որևէ տվյալ Հ.Գևորգյանի՝ այն օրինական շրջանառության

դատարանի

մեջ

ներգրավվելու

գնահատմամբ

նպատակի

վերոնշյալ

վերաբերյալ

փաստական

առկա

չէ։

հանգամանքները

Վերաքննիչ

չեն

վկայում

(լվանալունե ուղղված դիտավորության առկայության մասին։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Գևորգյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարվել են հենց 582.063.046 ՀՀ դրամի չափով հարկերից խուսափելու նպատակով և հստակ գիտակցելով դրանց ձեռքբերման եղանակը և աղբյուրը` ամբաստանյալ Հովհաննես Գևորգյանին չի կարող վերագրվել հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարում: Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում նաև Հրաչյա Չանախչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը: (…)ե9:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերը նշել է, որ Հ.Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով և Հ.Չանախչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի

1-ին

կետով

առաջադրված

մեղադրանքներում

արդարացնելով՝

ստորադաս

դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել են 9 Տե՛ս քրեական գործ, հատոր 23, թերթեր 1-66:

14

արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, չեն հետևել Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավական դիրքորոշումներին՝ թույլ տալով գործի ելքի վրա ազդած դատական սխալ, ուստի՝ դատական ակտերն այդ մասով ենթակա են բեկանման:

Բողոքաբերն ընդգծել է, որ գործով ձեռք բերված ապացույցներից ակնհայտ է, որ Հ.Գևորգյանի ծավալած հանցավոր գործունեության (այն է՝ կեղծ ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու) արդյունքում առաջացել են դրամական միջոցներ՝ 582.063.046 ՀՀ դրամի չափով, և նշված ապօրինի դրամական միջոցներն ընկերության ակտիվներում ներառելով,

այլ

միջոցների

հետ

միախառնելով

և

օրինական

ձեռնարկատիրական

գործունեության պատրանք ստեղծելով, դրանք փոխանցվել են հանցավոր նպատակով ստեղծված այլ առևտրային կազմակերպություն, որից հետո կանխիկացվել և վերադարձվել են փոխանցողին:

Բողոքաբերը

շեշտել

է,

որ

իրավաբանական

անձի

հաշվեկշռում

հանցավոր

ճանապարհով գոյացած դրամական միջոցներն արհեստական գործարքների արդյունքում օրինական

կարգով

կանխիկացվել

են,

դուրս

բերվել

կազմակերպությունների

հաշվեկշիռներից և հանձնվել մասնավոր անձի: Բողոքաբերն ընդգծել է, որ նշված հանցավոր սխեման այլ կերպ, քան հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում հնարավոր չէ որակել: Բողոքի հեղինակը սույն գործի փաստական տվյալները համադրելով

Արսեն Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշմամբ արտահայտած դիրքորոշումների հետ՝ փաստել է, որ Հ.Գևորգյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Հ.Չանախչյանի գործողությունները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը մասնակի՝ Հ.Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հ.Չանախչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ

15

հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու մասով բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների

օրինականացման

(փողերի

լվացման)

հանցակազմի

մեկնաբանման

կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Հ.Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ամբաստանյալ Հ.Չանախչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով ստորադաս դատարաններն արդյո՞ք պատշաճ իրավական գնահատականի են արժանացրել գործում առկա փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ((…)

[Ս]ույն օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված դեպքերում նաև այդ հոդվածների իմաստով

գույք

քաղաքացիական

են

համարվում

իրավունքի

ցանկացած

շարժական

կամ

տեսակի

նյութական

բարիքները,

անշարժ

օբյեկտները,

ներառյալ`

ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքներըե: ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն` (1.Հանցավոր ճանապարհով

ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի,

16

որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)` (…)

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

(…)

5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի

առաջացել

կամ

ստացվել

է

սույն

օրենսգրքով

նախատեսված

հանցագործությունների կատարման արդյունքումե։

15. Փողերի լվացման հանցակազմի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արսեն Սարգսյանի վերաբերյալ գործով որոշմամբ՝ արձանագրելով՝ ((…) [ՀՀ

քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված] հանցագործությունը դասվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների շարքին, ուստի նշված քրեաիրավական արգելքի հիմնական նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների կամ այլ գույքի չվերահսկվող շրջանառությունից պաշտպանել պետության տնտեսական համակարգը, ինչպես նաև պայքարել ոչ օրինաչափ եղանակով դրամական միջոցների (գույքի) ձեռքբերմանն ու դրանց օրինական (լեգալ) տեսք հաղորդելուն ուղղված հանցագործությունների դեմ:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման տեսակային օբյեկտն է բնականոն

տնտեսական

հարաբերությունների

գործունեության

համակցությունը:

ապահովմանն

Քննարկվող

ուղղված

հասարակական

հանցագործության

անմիջական

օբյեկտն է օրինական գույքային և դրամավարկային շրջանառության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:

17

Քննարկվող հանցագործության լրացուցիչ օբյեկտները բազմատեսակ են: Այդպիսիք կարող են լինել հասարակական անվտանգության շահերը (եթե հանցավոր եկամուտների օրինականացումը

կապված

է

կազմակերպված

հանցավոր

խմբավորումների

գործունեության հետ), բնակչության առողջությունը (եթե հանցագործության առարկա են զենքը, թմրանյութերը և այլն), պետական ծառայության շահերի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները (եթե առկա է պաշտոնեական դիրքի օգտագործում) և այլն:

Հանցավոր

ճանապարհով

ստացված

եկամուտների

օրինականացում

հանցագործության առարկա կարող են լինել դրամական միջոցները, արժեթղթերը, ցանկացած գույք կամ գույքային իրավունք, որը ձեռք է բերվել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում:

ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում է գույքի ստացման եղանակը` հանցավոր ճանապարհով, այսինքն` քրեական օրենքով արգելված արարքի կատարման արդյունքում: Ընդ որում, հոդվածի 5-րդ մասը սպառիչ թվարկում է այն հանցագործությունները, որոնց կատարման արդյունքում ձեռք բերված գույքը կամ գույքային իրավունքը կարող է հանդիսանալ փողերի լվացման հանցակազմի առարկա: Հետևաբար, արարքը կարող է որակվել որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված հանցագործություններից որևէ մեկի առկայության դեպքում: Ընդ որում, վերջինս պետք

է

ժամանակային

առումով

նախորդի

հանցավոր

ճանապարհով

ստացված

եկամուտների օրինականացմանը, և դրա արդյունքում ձեռք բերված գույքը պետք է հանդիսանա

նշված

բացակայությունը

հանցակազմի

բացառում

է

առարկա:

հանցավոր

Նախորդող

ճանապարհով

հանցագործության

ստացված

եկամուտների

օրինականացման հանցակազմի գոյությունը, ուստի նմանատիպ գործերով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նախ պետք է հաստատված համարի նախորդող հանցագործության դեպքը, ինչպես նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ տվյալ դեպքում պարտադիր չէ նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, ինչպես նաև պարտադիր չէ, որ հանցավոր ճանապարհով ստացված

18

եկամուտների օրինականացման մեջ մեղադրվող անձը որևէ առնչություն ունենա նախորդող հանցագործության

հետ:

Հանցավոր

ճանապարհով

ստացված

եկամուտների

օրինականացման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս պետք է ապացուցվի, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով և որ անձը գիտակցել ու նախատեսել է դրա՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելը: (…)

Քննարկվող հանցակազմն ունի բարդ և այլընտրանքային օբյեկտիվ կողմ: Արարքը որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում որակելու հիմքում ընկած է այն նախապայմանը, որ գույքի և գույքային իրավունքների հետ կապված գործողությունները կատարվում են` գիտակցելով դրանց` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը և հետապնդելով հատուկ նպատակ` թաքցնել կամ քողարկել գույքի (գույքային իրավունքի) հանցավոր ծագումը կամ օժանդակել հանցակցին խուսափելու իրավական հետևանքներից:

ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից հետևում է, որ քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ գործողություններով.

ա) հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկում (կոնվերտացում) կամ փոխանցում (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից,

բ) գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 նոյեմբերի, 2019 թ.
Գործի #:
ԵԿԴ/0161/01/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել