Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 349 — Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումները քննող դատարանները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 349AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 349 — Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումները քննող դատարանները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 349. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումները քննող դատարանները 1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է պարտապանի բնակության (գտնվելու) վայրի դատարան: 2. Եթե պարտապանը Հայաստանի Հանրապետությունում բնակության (գտնվելու) վայր չունի, կամ նրա բնակության (գտնվելու) վայրն անհայտ է, դիմումը ներկայացվում է պարտապանին պատկանող գույքի գտնվելու վայրի դատարան

Ամբողջ Տեքստ

Հոդված 349. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումները քննող դատարանները 1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է պարտապանի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

2. Եթե պարտապանը Հայաստանի Հանրապետությունում բնակության (գտնվելու) վայր չունի, կամ նրա բնակության (գտնվելու) վայրն անհայտ է, դիմումը ներկայացվում է պարտապանին պատկանող գույքի գտնվելու վայրի դատարան:

3. Եթե օտարերկրյա դատական ակտն իր բնույթով չի ենթադրում հարկադիր կատարում որևէ մեկ պարտապանի նկատմամբ կամ ընդհանրապես հարկադիր կատարում չի պահանջում, ապա այդպիսի ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է այն ներկայացնող անձի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

4. Եթե օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության ոչ իրավասու դատարան, ապա վերջինս պարտավոր է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով այն հանձնել իրավասու դատարանին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել