ԳԱԳԻԿ ՉԱՆԳԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 18 սեպտեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԳԱԳԻԿ ՉԱՆԳԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
18 սեպտեմբերի 2009թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ` Վ. Պողոսյան
Անդամներ`
Կ. Բալայան
Վ. Հովհաննիսյան
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Գագիկ Չանգլյանի` 2009 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը քննության ընդունելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
1.
Քաղաքացի Գ. Չանգլյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394 հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետի եւ 414.1 հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը 33 Սահմանադրությանը։ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող երկու նորմերի գործողության արդյունքում ստեղծվում են իրավիճակներ, երբ անձը զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճիռը բողոքարկելու սահմանադրական իրավունքն իրականացնելու հնարավորությունից։ 2.
Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 04.09.2009թ., այն է՝ պահպանվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 6-ամսյա ժամկետը։
3.
Առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
4. Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 եւ 69 հոդվածների պահանջներով՝ գտնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ դիմումը պետք է ընդունել քննության, քանի որ՝
դատարանին,
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են ՀՀ սահմանադրական դիմողն իրավասու է դիմել ՀՀ սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ
սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին մասի վերաբերյալ գտնում ենք, որ դիմումի քննությունը ենթակա է մերժման հետեւյալ պատճառաբանությամբ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան նկարագրված է նույն օրենսգրքի 407 եւ 414.2 հոդվածի 1-ին մասում, որոնց վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 674 եւ ՍԴՈ-691 որոշումները։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետով, 69 հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.
քաղաքացի Գ. Չանգլյանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394 հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետի եւ 414.1 հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, ընդունել քննության մասնակի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին մասի վերաբերյալ քննության ընդունումը մերժել, իսկ 394 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ ընդունել քննության, կազմել գործ։
2.
Որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովը:
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական կազմի որոշումն ընդունվել է ՀՀ սահմանադրական դատարանի անունից։
ՍԴԴԿՈ-
Նախագահող՝
Անդամներ`
2/ ՔԱՐՏՈՒՂԱ
ՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
M
6
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
Կ. ԲԱԼԱՅԱՆ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
18 սեպտեմբերի 2009 թ.
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 սեպտեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
