Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-247-Ն19 դեկտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենսգրքի 113-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 113. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը 1. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։»։ Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 152.2-րդ հոդվածով. « Հոդված 152.2. Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը 1. Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

2. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պատասխանատու պաշտոնատար անձի (անձանց) կողմից շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը չկանխելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։»։ Հոդված 4. Օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 156. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը 1. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։ 2.

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։»։ Հոդված 5. Օրենսգրքի 157-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 157. Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելը 1. Պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2. Բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։»։ Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 157.15-րդ հոդվածով. « Հոդված 157.15. Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը 1. Կառուցապատողի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պայմանների խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

2. Կառուցապատողի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման պայմանները չպահպանելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

3. Կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»: Հոդված 7 . Օրենսգրքի 158-րդ հոդվածում` 1) 7-րդ մասի «ցուցադրելը» բառից հետո լրացնել «ինչպես նաև սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը» բառերով.

2) 17-րդ մասի «տուգանքի նշանակում» բառերից հետո հանել «առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ» բառերը. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ մասերով. «Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առքուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա համապատասխան տեղեկատվություն զետեղված չլինելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։ Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողի կողմից վաճառքի թույլատրված ապրանքների համար, օրենսդրությանը համապատասխան, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։ Կշռափաթեթավորված և վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայությունը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։ Կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։»։ Հոդված 8. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասից հանել «113 հոդվածով,» բառերը, իսկ 2-րդ մասից` «113» թիվը: Հոդված 9. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում՝ 1) 2-րդ մասը «հողերի մասով» բառերից հետո լրացնել «, 113-րդ,» բառով, «3-րդ մասերով» բառերից հետո` «, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ» բառերով.

2) 4–րդ մասը «համայնքի ղեկավարները» բառերից հետո լրացնել «, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք» բառերով։ Հոդված 10. Օրենսգրքի 224-րդ հոդվածում` 1) 1-ին մասը «53,» թվից հետո լրացնել «95,» թվով, «160,» թվից հետո` «169.23, 172.2,» թվերով, իսկ «181,» թվից հետո` «182.3,» թվով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «53,» թվից հետո լրացնել «95,» թվով, «160,» թվից հետո` «169.23, 172.2,» թվերով, իսկ «181,» թվից հետո` «182.3,» թվով: Հոդված 1 1 . Օրենսգրքի 242-րդ հոդվածը «157-րդ» բառից հետո լրացնել «առաջին մասը» բառերով: Հոդված 12. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «157-157.12-րդ» բառերը փոխարինել «152.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.1-157.14-րդ» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «157-157.14-րդ» բառերը փոխարինել «157.1-157.14-րդ» բառերով, իսկ նույն կետը «չափով,» բառից հետո լրացնել «152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով,» բառերով.

3) 2-րդ մասի 2-րդ կետի «157-157.14-րդ» բառերը փոխարինել «157.1-157.14-րդ» բառերով։ Հոդված 13. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «180.1» թվից առաջ լրացնել «172.3,» թվով: Հոդված 1 4 . Օրենսգրքի 305-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համայնքի ղեկավարների նշանակած տուգանքը մուտքագրվում է համապատասխան համայնքի բյուջե, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե։»։ Հոդված 1 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2012 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-247-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-247-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.01.2013-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1410 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.12.2012 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.12.2012 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.01.2013 Հիմնական ակտ 19.12.2012, ՀՕ-247-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 դեկտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՀՕ-247-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել