ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 152 — Վաշտի սերժանտը պարտավոր է` - վաշտի մարտական պատրաստության պարապմունքներն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես նաև վաշտի հրամանատարի ցուցումով անցկացնել պարապմունքներ.
Ամփոփում
Հոդված 152. Վաշտի սերժանտը պարտավոր է` - վաշտի մարտական պատրաստության պարապմունքներն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես նաև վաշտի հրամանատարի ցուցումով անցկացնել պարապմունքներ. - իմանալ վաշտի զինվորների և սերժանտների ազգանունը, անունը, հայրանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը, անձնական հատկանիշները, ընտանեկան դրությունը և հոգ տանել նրանց մասին. - հետևել վաշտի զինվորների և սերժանտների արտաքին տեսքին և կատարել նրանց համազգ
Ամբողջ Տեքստ
Հոդված 152. Վաշտի սերժանտը պարտավոր է` - վաշտի մարտական պատրաստության պարապմունքներն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես նաև վաշտի հրամանատարի ցուցումով անցկացնել պարապմունքներ. - իմանալ վաշտի զինվորների և սերժանտների ազգանունը, անունը, հայրանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը, անձնական հատկանիշները, ընտանեկան դրությունը և հոգ տանել նրանց մասին. - հետևել վաշտի զինվորների և սերժանտների արտաքին տեսքին և կատարել նրանց համազգեստի և կոշկեղենի անհատական հարմարեցում. - վաշտի զինվորներից և սերժանտներից պահանջել զինվորական կարգապահության, օրվա կանոնակարգի պահպանում, վաշտի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաև կիրառված խրախուսանքների ու վաշտի զինվորների ու սերժանտների վրա դրված կարգապահական տույժերի մասին. - դասակների միջև բաժանել ծառայության և աշխատանքի վերակարգերը, անձամբ վարել սերժանտների վերակարգերի հերթականությունը և ստուգել դասակներում դրանց կատարման ճշտությունը. - փոխարինումից առաջ ստուգել վաշտի օրվա վերակարգի (բացի պահակախմբից) արտաքին տեսքը և զննել հանդերձավորումը, հրահանգավորել և ժամանակին ուղարկել փոխարինման, ծառայության ընթացքում հետևել վաշտի հերթապահի և օրապահի կողմից իրենց պարտականությունների ճիշտ կատարմանը. - վաշտի հրամանատարի թույլտվությամբ զինամթերք բաց թողնել պահակախմբերին և ատրճանակներ` զինվորներին ու սերժանտներին, իսկ հերթապահ ստորաբաժանմանը` գնդի հերթապահի հրամանով, հանձնումից հետո անձամբ ընդունել դրանք և ստուգել. - որպես պարտադիր զինծառայող ամեն օր, իսկ որպես պայմանագրային զինծառայող` շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ անձամբ ղեկավարել առավոտյան ստուգումը ու երեկոյան անվանականչը. - վաշտը ճաշարան տանել կամ ուղարկել դասակների հրամանատարների տեղակալներից (դասակների սերժանտներից) մեկի հրամանատարությամբ. - ստուգել և ուղարկել վաշտի նշանակած յուրաքանչյուր անձնախումբը, վաշտը անձամբ տանել բաղնիք և բուժքննության. - վաշտի հերթապահի միջոցով գնդի հերթապահին տեղեկություններ ներկայացնել երեկոյան անվանականչից բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայությունների դեպքում հայտնել բացակայողների ազգանունը, անունը և հայրանունը. - գնդի տեղաբաշխման վայրից արձակելու դեպքում ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին տալ արձակման գրություններ և ստուգել` սահմանված ձևով են հագնված, արդյոք, և գիտե ´ ն հասարակական վայրերում վարվեցողության կանոններ. - ժամանակին ստանալ և ստուգել վաշտ մտնող զենքն ու այլ նյութական միջոցները, խստագույնս հետևել դրանց առկայությանը, ճիշտ շահագործմանը և ժամանակին ուղարկել նորոգման, հոգ տանել վաշտի անձնակազմի իրային նորոգման համար անհրաժեշտ նյութերի առկայության մասին. - կազմակերպել ստացող զինվորական կանոնադրությունների, հրահանգների և ուսումնական ձեռնարկների պահպանումն ու հաշվառումը, ինչպես նաև դրանց հանձնումը ժամանակավոր օգտագործման, վերահսկել դրանց պահպանումը դասակներում. - կազմակերպել մաքրության ու կարգուկանոնի պահպանումը վաշտի բոլոր շինություններում, ինչպես նաև վաշտին կցված տարածքում ձեռնարկել դրանց ընդհանուր մաքրման աշխատանքները. - հետևել վառարանները վառելու կանոնների կատարմանը, կրակմարիչ միջոցների ճիշտ պահպանմանը և վաշտի զինվորների ու սերժանտների կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը. - վաշտի հերթապահի միջոցով վերակարգում գտնվող կամ ծառայողական գործերով բացակայող անձանց համար սնունդ պահելու համար հայտ ներկայացնել ճաշարանի հերթապահին. - կարգապահական վաշտ ուղարկվող զինծառայողներից ցուցակով ընդունել նրանց դրամը, այլ թանկարժեք իրերը և դրանք ներկայացնել վաշտի հրամանատարին. - վաշտի ռազմական գույքի հաշվառման գրքերը ամեն ամիս համեմատել գնդի ծառայությունների հաշվառման գրքերի հետ և իրականացնել սահմանված հաշվառումն ու հաշվետվությունը. - վաշտի տեղաբաշխման վայրից բացակայելիս` իր փոխարեն թողնել դասակների հրամանատարների տեղակալներից (դասակների սերժանտներից) մեկին: (152-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն, փոփ., լրաց. 1 1.06.15 ՀՕ-71-Ն ) Դ ԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ (դասակի սերժանտը) (վերնագիրը լրաց. 1 1.06.15 ՀՕ -71- Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
