Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 453 — Ամենօրյա գործունեության միջոցառումները կազմակերպող կամ դրանց ընթացքը ղեկավարող պաշտոնատար անձինք` անձնակազմերի պետեր, ավագներ կամ այլ պատասխանատուներ, ծառայողական ու հատուկ պարտակա
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 453AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 453 — Ամենօրյա գործունեության միջոցառումները կազմակերպող կամ դրանց ընթացքը ղեկավարող պաշտոնատար անձինք` անձնակազմերի պետեր, ավագներ կամ այլ պատասխանատուներ, ծառայողական ու հատուկ պարտակա

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 453. Ամենօրյա գործունեության միջոցառումները կազմակերպող կամ դրանց ընթացքը ղեկավարող պաշտոնատար անձինք` անձնակազմերի պետեր, ավագներ կամ այլ պատասխանատուներ, ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման վայրերում ամենօրյա գործունեության ընթացքում յուրաքանչյուր միջոցառում կազմակերպելիս և իրականացնելիս պարտավոր են` 1) ճշտել զինվորական ծառայության վտանգավոր գործոնները, որոնք կարող են առաջանալ միջոցառումն իրականացնելիս, և որոշել (սահմանել)

Ամբողջ Տեքստ

Հոդված 453. Ամենօրյա գործունեության միջոցառումները կազմակերպող կամ դրանց ընթացքը ղեկավարող պաշտոնատար անձինք` անձնակազմերի պետեր, ավագներ կամ այլ պատասխանատուներ, ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման վայրերում ամենօրյա գործունեության ընթացքում յուրաքանչյուր միջոցառում կազմակերպելիս և իրականացնելիս պարտավոր են` 1) ճշտել զինվորական ծառայության վտանգավոր գործոնները, որոնք կարող են առաջանալ միջոցառումն իրականացնելիս, և որոշել (սահմանել) դրանց սահմանափակման (չեզոքացման) միջոցները. 2) սահմանել ամենօրյա գործունեության միջոցառումների կազմակերպման ու կատարման կարգը, ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման համար հատկացված վայրում նշանակել ղեկավարներ, կատարողներ և վերահսկողություն իրականացնողներ. 3) անձամբ կազմակերպել զինվորական ծառայության անվտանգության պահանջների (կանոնների) ուսուցման պարապմունքներ և հրահանգավորումներ` ուղղված անձնակազմի կողմից ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման անվտանգ հնարքների ու միջոցների տիրապետմանը. 4) ամենօրյա գործունեության միջոցառում անցկացնելու մեկնարկից առաջ անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված են անվտանգ պայմաններ, ենթակաները յուրացրել են զինվորական ծառայության անվտանգության պահանջները (կանոնները) և ունեն դրանք կատարելու բավարար հմտություն, տիրապետում են վթարային իրավիճակներում գործելու կարգին և կարող են օգնություն ցուցաբերել տուժածներին. 5) ամենօրյա գործունեության միջոցառում անցկացնելու ժամանակ միջոցներ ձեռնարկել կանխելու զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, խեղումների, շրջակա միջավայրին վնաս հասցնելու հնարավոր դեպքերը, իսկ անվտանգության պահանջների խախտում բացահայտելիս կամ վթարային իրավիճակ ստեղծվելու դեպքում անհապաղ դադարեցնել համապատասխան միջոցառման կատարումը: (453-րդ հոդվածը լրաց.

14.04.11 ՀՕ-124-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել