«2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԼԱՆԶԱՐՈՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2020թ. ՍԴԱՈ - 26 | «2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԼԱՆԶԱՐՈՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԼԱՆԶԱՐՈՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քննության առնելով 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ. «2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով 2020 թվականի հունվարի 21-ի դատական նիստում Սահմանադրական դատարանը որոշեց սույն գործի դատաքննությունը հետաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 11-ը Սահմանադրական դատարանի դատավորների հարցերի վերաբերյալ Կառավարության ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի բանավոր պատասխանները գրավոր ներկայացնելու, ինչպես նաև հիշյալ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանության տեքստում առկա անճշտությունները վերացնելու և ճշգրտված տեքստ ներկայացնելու հիմքերով հիշյալ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների ճշգրիտ բովանդակությունը և ամբողջական ծավալը հստակեցնելու նպատակով: Հարկ է նշել, որ այդ կապակցությամբ Կառավարության ներկայացուցչին տրամադրվել է նաև Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 21-ի նիստի ձայնագրությունը: 2020 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Կառավարության ներկայացուցչի գրությունը, որին կից ներկայացվել է քննության առարկա գործով «Լրացուցիչ տեղեկություն» վերտառությամբ փաստաթուղթ: Հիշյալ փաստաթղթի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանում, նախ ներառված չեն բոլոր հարցերի պատասխանները, իսկ առանձին հարցերի վերաբերյալ առկա են անհամապատասխանություններ Կառավարության ներկայացուցչի բանավոր և գրավոր պատասխանների միջև, ինչպես նաև չի ներկայացվել վերոհիշյալ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել` մինչև Կառավարության կողմից հիշյալ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
11 փետրվարի 2020 թվականի
ՍԴԱՈ-26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
