Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 72 — Անցումային դրույթներ 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 72AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 72 — Անցումային դրույթներ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 72. Անցումային դրույթներ 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող հեղինակային իրավունքը և հարակից իրավունքները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան և ժամկետներում: 2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների վրա, որոնց նկատմամբ նախկինում ձեռք բերած իրավունքներ

Ամբողջ Տեքստ

Հոդված 72. Անցումային դրույթներ 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող հեղինակային իրավունքը և հարակից իրավունքները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան և ժամկետներում:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների վրա, որոնց նկատմամբ նախկինում ձեռք բերած իրավունքների գործողության ժամկետները նախկին օրենսդրությամբ լրացած էին, սակայն սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված գործողության ժամկետները դեռևս չեն լրացել:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի դրույթները կիրառվում են նաև հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հանրությանը մատչելի են դարձվել, կատարվել, հրատարակվել կամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել (անկախ նախկին գործողություններից), և այդ երկիրը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության որևէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն է ընձեռվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, հրատարակված, պատրաստված, հանրությանը մատչելի դարձված, կատարված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներին:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` պահպանվող օբյեկտների՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրինական վերարտադրված օրինակները կարող են ազատ տարածվել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում:

5. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ավելի, քան 15 տարի առաջ պատրաստված տվյալների բազաների նկատմամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել