Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 190 — Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 190AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 190 — Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 190. Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը 1. Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը, եթե ծառայությունից օգտվողը գիտակցել է մարդու շահագործման վիճակում գտնվելու հանգամանքը, և բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ և 189-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկ

Ամբողջ Տեքստ

Հոդված 190. Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը 1. Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը, եթե ծառայությունից օգտվողը գիտակցել է մարդու շահագործման վիճակում գտնվելու հանգամանքը, և բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ և 189-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ 3) անչափահասի նկատմամբ` պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Իրավասու մարմիններին հանցագործությունից տուժած անձի շահագործման և նրա գտնվելու վայրի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել