ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 հունվարի 2019թ. ՍԴԴԿՈ - 2 | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 հունվարի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով Համբարձում Դավթյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Համբարձում Դավթյանը 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասը և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը այնքանով, որքանով ՀՀ վճռաբեկ դատարանին տալիս են անսահմանափակ ու անվերահսկելի հայեցողություն, չեն ապահովում կանխատեսելիություն, հանրային և մասնավոր շահի փոխհավասարա-կշռություն, ինչի արդյունքում, սահմանափակելով անձի հրապարակային դատաքննու-թյան իրավունքը, ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանում և փոփոխում է ստորադաս ատյա-նի դատական ակտը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը
գրավոր ընթացակարգով քննելու արդյունքում խախտվել է իր գործի հրապարակային քննության իրավունքը (ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մաս): Ըստ դիմողի «Հրապարակային քննություն չիրականացնելու հետևանքով Դիմումատուն զրկվել է հրապարակային դատաքննության միջոցով իր կարծիքը ազատ արտահայտելու, իր փաստարկներն ու դիրքորոշումը ներկայացնելու, իր դատավարական հակառակորդին հակադրվելու և նրա պնդումները վիճարկելու հնարավորությունից»: Դիմողը մատնանշում է, որ օրենքով սահմանված չէ, թե ո´ր դեպքերում է Վճռաբեկ դատարանը բացառության կարգով գործի քննությունն իրականացնում դատական նիս-տի միջոցով, որպիսի իրավիճակում Վճռաբեկ դատարանի հայեցողությունն անորոշ է, իրավական որոշակիությունից զուրկ և որպես այդպիսին չի ապահովում կանխատեսե-լիություն դատավարության մասնակիցների, այդ թվում նաև լայն հանրության համար ընդգծելով, որ առկա իրավակարգավորման պայմաններում դատավարության մասնա-կիցները զրկված են Վճռաբեկ դատարանին գրավոր քննություն իրականացնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հնարավորությունից: Ըստ դիմողի օրենքով կարգավորված չէ Վճռաբեկ դատարանի կողմից, անհրաժեշտության դեպքում, գրավոր քննությունից գործի քննությունը դատական նիստում իրա-կանացնելուն անցնելու հնարավորությունը: Օրենքով սահմանված չէ, որ գրավոր քննու-թյուն կարող է իրականացվել միայն այն դեպքերում, երբ դատարանը քննում է իրա-վունքի մասին հարց: Դիմողը մատնանշում է, որ օրենքով սահմանված չէ, որ այն դեպքերում, երբ Վճռա-բեկ դատարանը գործը քննում է գրավոր ընթացակարգով և իրականացնում է փաստի քննություն, ապա չպետք է ունենա դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազո-րություն («վճիռ կայացնելու լիազորություն»): Դիմողի կարծիքով գործերի գրավոր քննությունը չի երաշխավորում ՀՀ Սահմանա-դրությամբ, և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայով սահմանված մարդու հիմնարար իրավունքները և խնդրում է վիճարկվող նորմերը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել:
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է ընդունման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ Նշյալ դրույթի առնչությամբ դատական կազմը հարկ է համարում նշել, որ այն ամբողջությամբ վերարտադրում է 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված, 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴՈ-832 որոշումը: Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, վիճարկվող դրույթը ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, խնդրո առարկա դրույթի վերաբերյալ մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ «... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի սահմանադրականության հարցի առնչությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում այդ կետով նախատեսված` ՀՀ վճռաբեկ դատարանի վիճարկվող լիազորության իրավաչափությունը դիտարկել ՀՀ դատական իշխանության համակարգում վճռաբեկ դատարանի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառնական տեղի և դերի, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու` նրա սահմանա-դրական գործառույթի համատեքստում: Այս հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-690 որոշման 11-րդ կետում արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումը. «...պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, այդ թվում` նաև ՀՀ վճռաբեկ դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազո-րություններ` պայմանավորված ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի երկրորդ մասում ամրագրված հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ»: Այս դիրքորոշման համա-տեքստում պետական ցանկացած մարմնի կարող է տրվել այս կամ այն լիազորությունը, որն անհրաժեշտ է նրա առջև դրված խնդիրները լիարժեք լուծելու համար, եթե դրանք համապատասխանում են տվյալ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին և սահմանադրորեն ամրագրված ու երաշխավորված արժեքներին: Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, նախատեսելով ՀՀ վճռաբեկ դատարանի խնդրո առարկա լիազորությունը, միա-ժամանակ, որպես այդ լիազորության կիրառման իրավաչափությունն ապահովող երաշ-խիք ամրագրում է դրանից օգտվելու չափորոշիչները: Այն է` ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը կարող է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները թույլ են տալիս Վճռաբեկ դատարանին ստորադաս դատարանի ակտից տարբերվող ակտ կայացնելու, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «...ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի ակտը փոփոխելը կարող է տեղի ունենալ բացառապես հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությամբ, որոնք, մի կողմից, վճռաբեկ դատարանին պահում են իր սահմանադրաիրավական կարգավիճակում, մյուս կողմից` երաշխավորում են արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Դրանք են.
ա) ՀՀ վճռաբեկ դատարանը հետազոտության առարկա չի դարձնում որևէ փաստա-կան հանգամանք, այլ իր սահմանադրաիրավական կարգավիճակին համահունչ անդրադառնում է միայն իրավունքի հարցերին,
բ) ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները պետք է հնարավորություն տան վճռաբեկ դատարանին կայացնելու ստորադաս դատարանի ակտից տարբերվող ակտ,
գ) վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի ակտը փոփոխելը պետք է բխի արդարադատության արդյունավետության շահերից,
դ) այդպիսի որոշման հիմք կարող է հանդիսանալ միայն ստորադաս դատարանի կողմից նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը»: Վերոշարադրյալի համատեքստում դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթի մասով Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով: 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ
Վճռաբեկ դատարանի 2018 թվականի հուլիսի 6-ի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթն ուղղակիորեն վկայակոչված չէ այս դատական ակտում: Վճռաբեկ դատարանը որոշման նկարագրական մասում արձանագրել է, որ «… 2018 թվականի հուլիսի 06-ին գրավոր ընթացակարգով քննելով «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքա-ցիական դատարանի 21.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համբարձում Դավթյանի ընդդեմ «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ Բանկ), «Սար Կապիտալ» ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն), «Ա-Բաղրամյան» ՍՊԸ-ի (այսուհետ Կազմակեր-պություն), Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ Կոմիտե)` թիվ 80-07-9 ԱԳ/Գ անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) և գույքի հանձնման պայմանագրերը, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին,…», ուղղակիորեն չվկայակոչելով այն դրույթը, որն իրավական հիմք է ծառայել գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու համար: Դատական ակտում ուղղակիորեն չվկա-յակոչված դրույթի փաստացի կիրառումն իրավական հետևանքներ է առաջացրել դիմողի համար այն համատեքստում, որ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը քննվել և դրա վերաբերյալ որոշումը կայացվել է գրավոր ընթացակարգով, ինչի արդյունքում, ինչպես վկայակոչում է դիմողը, խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը: Դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտում բացակայում է նորմատիվ իրավական ակտի դրույթի ցանկացած վկայակոչում, սակայն դատական ակտի ուսումնա-սիրությունը վկայում է այն մասին, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը: Դատական կազմը գտնում է, որ վերոնշյալ դրույթի մասով առկա չեն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Համբարձում Դավթյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասով, մերժել: «Համբարձում Դավթյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
25 հունվարի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հունվարի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
