Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — Բուհի կառավարումը և կառավարման մարմինները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — Բուհի կառավարումը և կառավարման մարմինները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 26. Բուհի կառավարումը և կառավարման մարմինները 1. Բուհի կառավարման մարմիններն են` 1) հոգաբարձուների խորհուրդը. 2) ակադեմիական խորհուրդը. 3) կառավարման գործադիր մարմինը` ռեկտորը (տնօրենը, պետը): 2. Հետազոտական համալսարանների համար, բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանվածներից, կառավարման մարմին է նաև կառավարման (կամ տնօրենների) խորհուրդը: 3. Բուհի կանոնադրությամբ բուհի կառուցվածքում կարող են գործել այլ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ ելնելով

Ամբողջ Տեքստ

Հոդված 26. Բուհի կառավարումը և կառավարման մարմինները 1. Բուհի կառավարման մարմիններն են` 1) հոգաբարձուների խորհուրդը. 2) ակադեմիական խորհուրդը. 3) կառավարման գործադիր մարմինը` ռեկտորը (տնօրենը, պետը):

2. Հետազոտական համալսարանների համար, բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանվածներից, կառավարման մարմին է նաև կառավարման (կամ տնօրենների) խորհուրդը:

3. Բուհի կանոնադրությամբ բուհի կառուցվածքում կարող են գործել այլ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ ելնելով բուհի գործունեության առանձնահատկություններից:

4. Բուհում գործում է էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակ, որը բուհի կազմում գործող մասնակցային ընտրությունների միջոցով ձևավորվող անկախ մարմին է, որի գործառույթները սահմանվում են սույն օրենքով, էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակի կանոնադրությամբ և բուհի ներքին իրավական ակտերով:

5. Բուհում գործում է ընտրական անկախ մարմին, որը պատասխանատու է բուհում ընտրական գործընթացների կազմակերպման և դրանց ժողովրդավարական ու մասնակցային պատշաճ մակարդակով իրականացման համար, և որի ձևավորման կարգը, աշխատակարգը ու լիազորությունների շրջանակը սահմանվում են բուհի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով, որոնք պետք է երաշխավորեն ընտրական մարմնի անկախ գործունեությունը:

6. Բուհի կառավարումն իրականացվում է սույն օրենքով, «Հիմնադրամների մասին» օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով ու բուհի կանոնադրությամբ:

7. Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական միավորների ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նշված հանգամանքի առաջացումը հիմք է բուհի նշված պաշտոններից անձի ազատման համար տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից` հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել