Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1163 — Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1163AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1163 — Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1163. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները 1. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիային իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը: Գրանցման հիման վրա տրվում է ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայագիր: 2. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման և վկայագիր տալու կարգն ու պայմանները սահմանվում են «

Ամբողջ Տեքստ

Հոդված 1163. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները 1. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիային իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը: Գրանցման հիման վրա տրվում է ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայագիր:

2. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման և վկայագիր տալու կարգն ու պայմանները սահմանվում են «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: (1163-րդ հոդվածը փոփ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց.

15.06.06 ՀՕ-143-Ն) Գ Լ ՈՒ Խ 68 ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել