Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15313 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-153)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հուլիսի 2021թ. ՍԴԱՈ - 153 | «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումի հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դիմողի կողմից ներկայացված միջնորդությունները, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից ներկայացված քննության առարկա հանդիսացող դիմումը, որում դիմողը ներկայացրել է մի շարք միջնորդություններ պատճառաբանելով, որ համապատասխան պետական մարմինները սահմանված կարգով չեն ներկայացրել հարցվող տեղեկատվությունը: Դիմողը, մասնավորապես, միջնորդել է

«1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել կատարել ուսումնասիրություն և Սահմանադրական դատարանին ներկայացնել տեղեկություն, թե ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների (www.elections.am, քվեարկություն կատարած քաղաքացիների ստորագրված ցուցակների) 20.06.2021թ. ընտրությանը մասնակցած 1.282.411 քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է լքել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և երբ է վերադարձել, այդ թվում ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ընտրության օրը ստորագրել են ցուցակներում, սակայն ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվել.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարել կատարել ուսումնասիրություն և Սահմանադրական դատարանին ներկայացնել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց (պետական ծառայության (այդ թվում քաղաքացիական ծառայության, դիվանագիտական ծառայության, մաքսային ծառայության, հարկային ծառայության, փրկարար ծառայության, զինվորական ծառայության ծառայության (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայության, ոստիկանությունում ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, դատական կարգադրիչների ծառայության), համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց) ընդհանուր քանակը»:

3. Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունները Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք ենթակա են մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով ներկայացված միջնորդությունը, արձանագրում է, որ դրա հիմքում դրված, այդ թվում դատաքննության ընթացքում դիմողի արտահայտած հիմնավորումները հիմնվել են սոսկ ենթադրությունների և պահանջվող տեղեկատվության հնարավոր ապացուցողական նշանակության վրա: Դիմողը չի ներկայացրել ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստարկ, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունից բացակայող և ընտրողների ցուցակում մեկ անձի անվան դիմաց առկա ստորագրության մասին փաստի, որը բավարար կլիներ դատարանի մոտ նման հիմնավոր կասկածի ձևավորման համար: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ընտրության օրը ցուցակներում ստորագրած, սակայն ըստ ՀՀ ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չգտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու միջնորդության վերաբերյալ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից չի օգտագործվել հայցվող տեղեկատվությունը ստանալուն ուղղված Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված գործիքակազմը, ինչպիսի պայմաններում Սահմանադրական դատարանը չի կարող ստանձնել դիմումի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորելու կողմի պարտականությունը: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ վարչապետի աշխատակազմից հանրային ծառայության մեջ գտնվող անձանց ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությանը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննության առարկա հանդիսացող նշված միջնորդությամբ որևէ կերպ չի հիմնավորվել սույն գործի քննության համար անհրաժեշտությունն ու նշանակությունը, միջնորդությամբ պահանջվող տեղեկատվության ու սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում գործով պարզման ենթակա հանգամանքների միջև պատճառահետևանքային ուղղակի կապ չի մատնանշվել, իսկ դիմողի կողմից վկայակոչված հիմնավորումները հիմնված են սոսկ ենթադրությունների և պահանջվող տեղեկատվության հնարավոր ապացուցողական նշանակության վրա: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումի հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դիմողի կողմից ներկայացված միջնորդությունները մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 հուլիսի 2021 թվականի

ՍԴԱՈ-153

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-153
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել