ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 794 — Պատասխանատվությունը կոմիտենտի համար կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու դեպքում 1.
Ամփոփում
Հոդված 794. Պատասխանատվությունը կոմիտենտի համար կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու դեպքում 1. Կոմիսիոները կոմիտենտի առջև պատասխանատվություն չի կրում վերջինիս հաշվին կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ կոմիսիոներն անհրաժեշտ շրջահայացություն հանդես չի բերել երրորդ անձի ընտրության հարցում կամ իր վրա է վերցրել գործարքի կատարման երաշխավորությունը (դելկրեդերե): 2. Երրորդ անձի կողմից գործարքը չկա
Ամբողջ Տեքստ
Հոդված 794. Պատասխանատվությունը կոմիտենտի համար կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու դեպքում 1. Կոմիսիոները կոմիտենտի առջև պատասխանատվություն չի կրում վերջինիս հաշվին կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ կոմիսիոներն անհրաժեշտ շրջահայացություն հանդես չի բերել երրորդ անձի ընտրության հարցում կամ իր վրա է վերցրել գործարքի կատարման երաշխավորությունը (դելկրեդերե):
2. Երրորդ անձի կողմից գործարքը չկատարելու դեպքում կոմիսիոները պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել կոմիտենտին, հավաքել անհրաժեշտ ապացույցներ, ինչպես նաև, պահպանելով պահանջի զիջման կանոնները (397-404 հոդվածներ), կոմիտենտի պահանջով նրան փոխանցել նման գործարքից բխող իրավունքները:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի հիման վրա` գործարքով կոմիտենտի իրավունքների զիջումը թույլատրվում է անկախ երրորդ անձի հետ կոմիսիոների այն համաձայնությունից, որն արգելում կամ սահմանափակում է նման զիջումը: Դա կոմիսիոներին չի ազատում երրորդ անձի հանդեպ արգելման կամ սահմանափակման համաձայնության խախտման հետ կապված իրավունքի զիջման համար պատասխանատվությունից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
