ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 128 — Երաշխավորությունը 1.
Ամփոփում
Հոդված 128. Երաշխավորությունը 1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականությունները կատարելը երաշխավորելու նպատակով վստահություն վայելող առնվազն երկու անձինք իրենց հեղինակությամբ ստանձնում են գրավոր պարտավորություն: 2. Երաշխավոր դառնալու ցանկություն ունեցող անձն այդ խնդրանքով գրավոր դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը դիմողին ծանոթացնում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությանը, նրան բացատրում եր
Ամբողջ Տեքստ
Հոդված 128. Երաշխավորությունը 1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականությունները կատարելը երաշխավորելու նպատակով վստահություն վայելող առնվազն երկու անձինք իրենց հեղինակությամբ ստանձնում են գրավոր պարտավորություն:
2. Երաշխավոր դառնալու ցանկություն ունեցող անձն այդ խնդրանքով գրավոր դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը դիմողին ծանոթացնում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությանը, նրան բացատրում երաշխավորի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև նախազգուշացնում երաշխավորի կողմից իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության մասին: Դրանից հետո դիմողին հնարավորություն է տրվում հաստատելու իր խնդրանքը կամ հրաժարվելու դրանից: Նշված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են իրավասու մարմինը և երաշխավորը:
3. Երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում իրավասու մարմնի որոշման մեջ նշվում են նաև երաշխավորի անունը, ազգանունը և վերաբերելի այլ անձնական տվյալներ: Որոշման պատճենն անմիջապես հանձնվում է երաշխավորին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
