Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 414 — Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները սահմանված կարգով չգրանցելը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 414AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 414 — Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները սահմանված կարգով չգրանցելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 414. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները սահմանված կարգով չգրանցելը 1. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, 25 տոկոսի չափով: 2. Հարկայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 414. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները սահմանված կարգով չգրանցելը 1. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, 25 տոկոսի չափով:

2. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, 50 տոկոսի չափով:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի կամ ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը: (414-րդ հոդվածը փոփ.

25.03.20 ՀՕ-185-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել