Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-10325 մայիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-103)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 մայիսի 2021թ. ՍԴԱՈ - 103 | «ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Կարինե Պետրոսյանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. Կարինե Պետրոսյանը (ներկայացուցիչ Մարիամ Ղուլյան) 2021 թվականի ապրիլի 22-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի իններորդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն այն առումով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն խորհրդի անդամի նկատմամբ չի տարածվում մինչև 65 տարեկանը լրանալը պաշտոնավարման սահմանափակումը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 29-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողի` Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում խախտվել է իր արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության իրավունքը, որը երաշխավորված է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով: Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը, ներկայացնելով օրենքի հիման վրա ստեղծված դատարանի չափանիշների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, պնդելով, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար սահմանված տարիքային ցենզը տարածվում է Բարձրագույն դատական խորհրդի ոչ միայն դատավոր անդամների, այլ նաև իրավաբան-գիտնական անդամների վրա, արձանագրելով, որ Գ. Ջհանգիրյանը Ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ և շարունակում է պաշտոնավարել անկախ 65 տարին լրանալու հանգամանքից, գտնում է, որ նշված հանգամանքը վկայում է հակասահմանադրական դրույթների կիրառման մասին, ինչի արդյունքում խախտվել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը: Վկայակոչելով իրավական որոշակիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմը բավարար հստակությամբ չի կարգավորում հարցը, ինչի արդյունքում իրավակիրառ պրակտիկայում այդ նորմին տրվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանություն: Դիմողը գտնում է նաև, որ եթե տարիքային ցենզի տարբերակումը թույլատրելի համարվի Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան-գիտնական անդամի համար և արգելվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի համար, ապա փաստացի առաջանում է նաև խտրականության արգելքի սահմանադրական երաշխիքի խախտման իրական վտանգ:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված Բարձրագույն դատական խորհրդի 05.04.2021թ. որոշումը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են. ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: Իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ...»: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման համաձայն` Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: Մասնավորապես, նշված որոշման համաձայն «... դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր ...: ...

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Քննարկվող դեպքում դիմողը խնդրում է ՀՀ դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն այն առումով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատա-կան խորհրդի անդամի նկատմամբ չի տարածվում մինչև 65 տարեկանը լրանալը պաշտոնավարման սահմանափակումը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 29-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս չի ներկայացրել հիմնավորումներ իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ հաշվի առնելով նաև այն, որ դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտը (Բարձրագույն դատական խորհրդի 05.04.2021թ. որոշումը) իր համար բարենպաստ բնույթ է կրում: Վերոգրյալից բացի, դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելման սկզբունքին առնչակցությունը հիմնավորվում է նրանով, որ եթե տարիքային ցենզի տարբերակումը թույլատրելի համարվի Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան-գիտնական անդամի համար և արգելվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի համար, ապա փաստացի առաջանում է նաև խտրականության արգելքի սահմանադրական երաշխիքի խախտման իրական վտանգ: Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը եզրահանգում է անում Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև ենթադրյալ խտրականության առկայության վերաբերյալ, ինչը որևէ կերպ չի կարող առնչվել դիմողի սուբյեկտիվ իրավունքներին, քանի որ վերջինս Բարձրագույն դատական խորհրդի անդամ չէ: Ըստ այդմ, դիմողի կողմից, տվյալ դեպքում անհատական դիմումի շրջանակում բարձրացված հարցը հնարավոր էր քննության առնել, եթե դիմողը հանդիսանար Բարձրագույն դատական խորհրդի անդամ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում, կամ եթե հարցը բարձրացվեր վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում: Հետևաբար դիմողի բերած փաստարկները տվյալ դեպքում չեն կարող դիտարկվել որպես դիմումի պատշաճ հիմնավորում: Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Կարինե Պետրոսյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 մայիսի 2021 թվականի

ՍԴԱՈ-103

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 մայիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-103
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել