Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-8129 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 ապրիլի 2021թ. ՍԴԱՈ - 81 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2021 թվականի մարտի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումը: 2021 թվականի մարտի 17-ի «Քրեական գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան թիվ ՇԴ/0082/01/19 քրեական գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթների սահմանադրականությունը որոշելու համար:

2. Դիմողը, ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը, նկատի ունենալով, որ քրեական գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի որոշ դրույթների ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների և ՀՀ Սահմանադրության միջև առերևույթ առկա է հակասություն, գտել է, որ այդ դրույթների սահմանադրականությունը որոշելու համար պետք է դիմել ՀՀ սահմանադրական դատարան, իսկ քրեական գործի վարույթը կասեցնել` մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը:

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, և առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ վերոհիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Հարկ է նշել նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանների համար: Հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: Օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, ի թիվս այլ հիմքերի եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան (2-րդ կետ): Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նախ` դիմողը, ընդհանուր կերպով վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթները, բավարար կերպով չի հիմնավորել, թե վերջիններս Սահմանադրության ո՞ր նորմերին են առերևույթ հակասում, երկրորդ` դիմումի եզրափակիչ մասում (խնդրամասում) չի բարձրացվում վիճարկվող` ՀՀ քրեական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կոնկրետ դրույթների սահմանադրականությունը որոշելու խնդիր:

4. Ինչ վերաբերում է 31.03.2021թ. վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սահմանադրական դատարանին ուղղված թիվ ԴԴ-8-Ե-11879/21 գրությանը, որով Սահմանադրական դատարանին խնդրել է որոշել ՇԴ/0082/01/19 քրեական գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի դրույթների սահմանադրականությունը, ապա այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ դատարանների և գլխավոր դատախազի դիմումների հիման վրա գործերի առնչությամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրական դատարան դիմելը ձևակերպվում է համապատասխան դատարանի կամ գլխավոր դատախազի որոշմամբ: Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների և օրենքով նախատեսված այլ սուբյեկտների դեպքում Սահմանադրական դատարանին ուղղված` նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը ստուգելու մասին խնդրանքը կարող է ձևակերպված լինել համապատասխան իրավասու սուբյեկտի, տվյալ դեպքում` դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշմամբ: Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 ապրիլի 2021 թվականի

ՍԴԱՈ-81

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-81
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել