Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՀԱՆ ԽՈՋՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՀԱՆ ԽՈՋՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-429 օգոստոսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 օգոստոսի 2016թ. ՍԴԴԿՈ - 4 | ՎԱՀԱՆ ԽՈՋՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 29 օգոստոսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Վ. Հովհաննիսյանի Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի Ա. Գյուլումյանի Ուսումնասիրելով Վահան Խոջոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Վահան Խոջոյանը �|—†xŒx˜�™˜‚�u Գևորգ Գյոզալյան) 2016 թվականի օգոստոսի 15-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով. ,ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածը ճանաչել ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածին, 33-րդ հոդվածին, 34-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավերե:

2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունն ստեղծել են իր նկատմամբ ակնհայտ հակասահմանադրական իրավիճակ: Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթը չի երաշխավորում այն կարևոր պահանջը, որով կարող են անձին լուսանկարահանել, ձայնագրել կամ տեսաձայնագրել առանց իր համաձայնության, ինչն իր2 գործի շրջանակներում համարվել է իրեղեն ապացույց` օգտագործվելով դատական ակտերի հիմքում: Վերոնշյալ փաստն իր նկատմամբ հանգեցրել է գաղտնի լուսանկարահանման, ձայնագրման կամ տեսաձայնագրման փաստի օրինականացման՝ առարկայազրկելով Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը միևնույն դատավարությունների գործընթացում իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ դիմում արդեն ներկայացրել է ՀՀ սահմանադրական դատարան` 2016 թվականի հունիսի 30-ին (թիվ 6-495 դիմում), որի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը 2016 թվականի հուլիսի 19-ին կայացրել է անհատական դիմումի քննության ընդունումը մերժելու մասին ՍԴԴԿՈ/1-24 որոշումը` դիմումն ակնհայտ անհիմն լինելու և դիմողի կողմից կիրառման իրավաչափության հարց բարձրացնելու պատճառաբանություններով: Դիմողը, ստանալով տվյալ որոշումը, 2016 թվականի օգոստոսի 15-ին կրկին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ նույն հարցով: Դիմողը սույն՝ նոր դիմումը ներկայացրել է որպես լրամշակված նոր դիմում, սակայն կցել է պետական տուրքի վճարման՝ նախկին դիմումին կցված միևնույն անդորրագրի պատճենը: Դիմողի` ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած առաջին՝ 6-495 դիմումի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի /2016 թվականի հուլիսի 19-ի ՍԴԴԿՈ/1-24/ որոշումը, ինչը ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով մերժման հիմք է: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննության ընդունման կամ դիմումի քննությունը մերժելու վերա-բերյալ որոշումը կայացվում է Սահմանադրական դատարանի երեք անդամի կազմով /դատական կազմ/, իսկ այդ որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի անունից: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ ընգծել է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի՝ իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով՝ իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում3 նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության ինչպես 61 և 63-րդ հոդվածներով, այնպես էլ 101-րդ հոդվածով վերապահված իր իրավունքների շրջանակներում՝ ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքով նախատեսված կարգով, ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից (,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 10-րդ գլուխ)։ Միաժամանակ, դատական (այդ թվում՝ սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը և դրա իրացման՝ օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը, ինչպես և շահագրգիռ այլ անձինք (դատավարության մյուս մասնակիցները) Սահմանադրական դատարանում իրավասու են և պարտավորված կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքով։ ՀՀ Սահմանադրությամբ են նախատեսված (ու նաև՝ սահմանափակված) Սահմանադրական դատարանի լիազորությունները, իսկ գործունեության կարգը՝ հիշյալ օրենքով։ Այսպիսով, անձի՝ անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի բովանդակությունն ու իրացման վերոհիշյալ շրջանակները պայմանավորված են սահմանադրական կոնկրետ վերահսկողության այն հիմնական տրամաբանությամբ, նպատակներով ու առանձնա-հատկություններով, որոնք ձևավորվել են սահմանադրական-արդարադատական պրակտիկայում (այդ թվում՝ միջազգային) և ամրագրվել օրենքով։ Մասնավորապես, Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ դիմումի բավարար հիմնավորված լինելու պահանջի բացակայություն է նաև այն հանգամանքը, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող4 դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին, իսկ նմանատիպ օրինապահանջները միտված են ապահովելու սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացում՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով Սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է՝ ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Վահան Խոջոյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 29 օգոստոսի 2016 թվականի ՍԴԴԿՈ-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 օգոստոսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել