Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 28.10.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-277 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 28.10.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-277 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-10220 նոյեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-102)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 նոյեմբերի 2009թ. ՍԴԱՈ - 102 | «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 28.10.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-277 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 28.10.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-

277 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանը համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի աշխատակարգային նիստում քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226 հոդվածի, 233 հոդվածի 2-րդ մասի, 233 հոդվածի, 231 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 233 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 234 հոդվածի 1-ին մասի, 234 հոդվածի 3-րդ մասի, 241.1 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 241.3 հոդվածի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի դիմումը քննության ընդունելու մասին հարցը, ՊԱՐԶԵՑ.

1. «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ն դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226 հոդվածի, 233 հոդվածի 2-րդ մասի, 233 հոդվածի, 231 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 233 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 234 հոդվածի 1-ին մասի, 234 հոդվածի 3-րդ մասի, 241.1 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 241.3 հոդվածի սահմանադրականությունը։

2. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում նախատեսված է, որ սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։

Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության

օրենսգրքի 241.3 հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել։

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը։

Դիմողի կողմից վիճարկվող օրենսգրքի 233, 234 հոդվածների, 231 հոդվածի 1- ին մասի 4-րդ կետի վերաբերյալ առկա են սահմանադրական դատարանի ՍԴՈ-690, ՍԴՈ- 754, ՍԴՈ-765 որոշումները։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասի համաձայն անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Ըստ 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար։ Դիմողն օրենսգրքի 226 հոդվածի սահմանադրականությունը վիճարկում է այն առումով, որ այն որպես վճռաբեկ բողոք բերելու հիմք չի նախատեսում «... անձանց հիմնարար իրավունքները սահմանափակելու, Սահմանադրության 92-րդ հոդվածի պահանջների ամբողջական կատարումը չապահովելու օրենքի ոչ միատեսակ կիրառության դեպքերը և ոչ միատեսակ կիրառության հնարավորությունը որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու հիմք ...»։

Օրենսգրքի 226 հոդվածի 1-ին մասով նախատեսված վճռաբեկ բողոք բերելու հիմքի և օրենսգրքի 227 հոդվածի համադրված ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից մատնանշված վերոհիշյալ հիմքն ըստ էության 226 հոդվածի 1-ին մասում նշված ընդհանուր հիմքի շրջանակներում է և հանդիսանում է նյութական կամ դատավարական իրավունքի խախտման դրսևորում։ Ուստի վճռաբեկ բողոք բերելու նշված հիմքն առանձին դրույթով ամրագրելն օրենսդրական տեխնիկայի հարց է, և այդ առնչությամբ սահմանադրաիրավական վեճ չի առաջանում։

Դիմողը, ի հիմնավորումն 241.1 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում ամրագրված դրույթի հակասահմանադրականության, մատնանշում է այն հնարավոր բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ այդ դրույթում օրենքի կամ միջազգային պայմանագրի կոնկրետ դրույթը վճռաբեկ դատարանի որոշման մեջ մատնանշելու պահանջի բացակայության պայմաններում։ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 3- րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության Uահմանադրության և օրենքների մասերին հղում կատարելիu նշվում են ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի համարը։ Իրավական այլ ակտի մասերին հղում կատարելիu նշվում են իրավական ակտի կրճատ անվանումը, կետի համարը։

Դիմողի փաստարկները, ըստ էության, վերաբերում են վիճարկվող նորմի իրավակիրառական պրակտիկայում դիմողի մատնանշած հնարավոր մեկնաբանությամբ կիրառման իրավական հետևանքներին։ Մինչդեռ դիմողի կողմից չի ներկայացվել նման իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ որևէ փաստ։ Ավելին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նշված իրավակարգավորման պայմաններում իրավական ակտն ընդունող մարմինն ըստ էության անհրաժեշտության դեպքում հղում է կատարում օրենքի կամ այլ իրավական ակտի համապատասխան հոդվածներին, դրույթներին։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի, 69 հոդվածի 1-ին և 7-րդ մասերի պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի դիմումի քննության ընդունումը մերժել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 նոյեմբերի 2009 թվականի

ՍԴԱՈ-102

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 նոյեմբերի, 2009 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-102
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել