ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 134 — Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն 1.
Ամփոփում
Հոդված 134. Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն 1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ՝ նրանց խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու, ապրուստը հոգալու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու և շահերը պաշտպանելու նպատակով: 2. Երեխաների նկատմամբ խնամակալությու
Ամբողջ Տեքստ
Հոդված 134. Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն 1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ՝ նրանց խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու, ապրուստը հոգալու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու և շահերը պաշտպանելու նպատակով:
2. Երեխաների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն նշանակվում և դադարեցվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Խնամակալների և հոգաբարձուների ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է սույն օրենսգրքի 139.1-ին հոդվածով սահմանված կարգով: (134-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն, խմբ.
22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
