ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 17 — Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի դատապարտվելու իրավական հետեւանքները 1. Օտարերկրյա պետության դատար
Ամփոփում
Հոդված 17.Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի դատապարտվելու իրավական հետեւանքները 1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար եւ կրկին հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում: 2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հանցագործություն
Ամբողջ Տեքստ
Հոդված 17.Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի դատապարտվելու իրավական հետեւանքները
1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար եւ կրկին հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հանցագործությունների ռեցիդիվը, չկրած պատիժը կամ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի այլ իրավական հետեւանքները հաշվի են առնվում նոր հանցանքը որակելիս, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:
Բ Ա Ժ Ի Ն 2
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
