Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մանուկյան — ՎԴ/4042/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Մանուկյան — ՎԴ/4042/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/4042/05/2025 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Աղասի Մանուկյանի ընդդեմ Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի կատարողական վարույթ հարուցելու ն արգելանք դնելու մասին 21.04.2020 թվականի որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարա

Ամբողջ Տեքստ

2 Ան Է

զ ԽՈՀՋ 7 Հ-»4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4042/05/20

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4042/05/20

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Դատավորներ՝ Ա. Սարգսյան

Կ. Բաղդասարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի ապրիլի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Աղասի Մանուկյանի ընդդեմ Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի կատարողական վարույթ հարուցելու ն արգելանք դնելու մասին 21.04.2020 թվականի որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աղասի Մանուկյանը պահանջել է ճանաչել Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի կատարողական վարույթ հարուցելու ն

2

արգելանք դնելու մասին 21.04.2020 թվականի որոշումը կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Ազրոյան) (այսուհետ՝ Դատարան) 20.11.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.05.2022 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 20.11.2020 թվականի վճիռը՝ ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսը բաշխելու մասով, բեկանվել ն այդ մասով փոփոխվել է՝ կայացվել է նոր դատական ակտ՝ Ծառայությունից հօգուտ Աղասի Մանուկյանի բռնագանձվել է 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում գործի քննության հետ կապված, դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսի գումար, Դատարանի 20.11.2020 թվականի վճիռը բողոքարկված ու չբեկանված մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Անի Զոհրաբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ ն 27-րդ հոդվածները, չի կիրառել «Պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարում ապահովող ծառայության միջն »էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տվյալների փոխանակման ն էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 30.04.2020 թվականի թիվ 687-Ն որոշումը, որը պետք է կիրառեր, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 05.12.2019 թվականին կայացված թիվ 1910532164 վարչական ակտը սահմանված կարգով ուղարկվել է Աղասի Մանուկյանին, սակայն վերջինիս ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է «Անհայտ» նշագրումով, որից հետո ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով՝ տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (ոոտ.Յ208288ո.Յոո):

3

Այսինքն՝ Ծառայություն են ներկայացվել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց առկայության պայմաններում հարկադիր կատարողը պարտավոր էր հարուցել դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ, ինչն էլ իրավացիորեն իրականացրել է Ծառայության հարկադիր կատարողը՝ կայացնելով թիվ 06072038 կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում: Հետնապես, 05.12.2019 թվականին ընդունված որոշմամբ, հարուցելով անբողոքարկելի վարչական ակտերով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ, Ծառայությունը դրսնորել է իրավաչափ վարքագիծ:

Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի մեկնաբանություններին հակասող մեկնաբանությամբ է կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը՝ հարկադիր կատարման ենթակա որոշումը վերադարձված լինելու ն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու փաստերի վերաբերյալ ապացույցները չհամարելով բավարար այդ որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատելու համար:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ չբեկանված մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 04.05.2022 թվականին կայացրած որոշումը ն այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության, կամ փոփոխել այն՝ կայացնելով նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

7 ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 05.12.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1910532164 որոշման համաձայն՝ Աղասի Մանուկյանը կատարված իրավախախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ.40):

2) Թիվ 501039796154ի/ («Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1910532164 որոշում) բեռնային համարով փոստայի ծրարի համաձայն՝ Աղասի Մանուկյանին ուղղված փոստային առաքանին 19.12.2019 թվականին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն է վերադարձվել «անհայտ» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 41):

3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից արված քաղվածքի համաձայն՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1910532164 որոշումը տեղադրվել է կայքում 20.12.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 42):

4) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը 16.04.2020 թվականի թիվ 23094493 գրությամբ դիմել է Ծառայություն՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1910532164 որոշմամբ նշված դրամական պահանջի կատարումն ապահովելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 39):

5) Ծառայության 21042020 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 06072038 կատարողական վարույթը` Աղասի Մանուկյանից հօգուտ պետական բյուջեի վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ նշված գումարները, ինչպես նան կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձելու մասին: Նշված գումարների չափով

4

արգելանք է դրվել Աղասի Մանուկյանին պատկանող գույքի ն դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 43):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6612/05/21 վարչական գործով 15.12.2021 թվականի, թիվ ՎԴ/1140/05/21 վարչական գործով 22.07.2021 թվականի, թիվ ՎԴ/3227/05/21 վարչական գործով 16.03.2022 թվականի, թիվ ՎԴ/9969/05/21 վարչական գործով 11.03.2022 թվականի, թիվ ՎԴ/9963/05/21 վարչական գործով 24.03.2022 թվականի, թիվ ՎԴ/9501/05/21 վարչական գործով 17.11.2021 թվականի, թիվ ՎԴ/9515/05/21 վարչական գործով 17.02.2022 թվականի, թիվ ՎԴ/9522/05/21 վարչական գործով 17.11.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռներում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշւր է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման առանձեահատկություններին" վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը: Նշված հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է ն կատարողական մակագրության թերթը, ինչպես նան «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը (..):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի համաձայն` «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող (..) փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նուն «օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ

5

տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նան ուժի մեջ մտնելը ե անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները ն կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են՝

13) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը ն ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, ն գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը ն ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը ն ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը ե պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական ակտերի հարկադիր կատարման վարույթի մեկնարկի, այսինքն՝ վարչական ակտի հարկադիր կատարման իրավահարաբերության ծագման ն ըստ այդմ՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման համար անհրաժեշտ է Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում Ան նույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված գրության ու դրան կից ապացույցների առկայությունը: Այսինքն՝ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով Ծառայությունն իրավասու է հարուցել կատարողական վարույթ, իսկ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը ծագում է հետնյալ փաստական հիմքերի համակցությամբ.

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայություն է ներկայացվել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող կատարման վերաբերյալ գրություն,

- վերը նշված գրությունը ներկայացվել է Ծառայություն վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը,

6

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել են այդ ակտի մասին Օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նան ուժի մեջ մտնելը ն անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Վերը նշված պահանջներից որնէ մեկի պահպանված չլինելու դեպքում հարկադիր կատարողը պետք է իրացնի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունը: Հետնում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը կարող է ծագել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով նշված վերադարձի հիմքերի բացակայության դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու ն ըստ այդմ՝ ուժի մեջ մտնելու ն անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հավաստող անհրաժեշտ ապացույցների շրջանակին:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Վերջինիս 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հատուկ կանոններ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 283-րդ հոդվածը սահմանում է. «(..) Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նան տուժողին՝ նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝ 1) այն ստորագրությամբ առձեռն հանձեվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, ն առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին. 2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ «Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ն այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված. 3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ

7

հեռահաղորդակցության այ` (այդ թվում բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, Ա դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը. 4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:

Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) ն գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, ն առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը նս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով: Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում` պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նան համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը (...)»:

Այսպես, օրենսդրի կողմից, որպես վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու առաջնային եղանակ նախատեսվել է որոշումն անձամբ հանձնելը. վարչական ակտի մասին իրազեկելու մյուս եղանակները կիրառելի են այն դեպքում, երբ բացակայում է այն հասցեատիրոջն անձամբ հանձնելու եղանակը կիրառելու

8

հնարավորությունը: Այս եղանակով վարչական ակտը հանձնելու դեպքում իրազեկման փաստը հաստատող պատշաճ ապացույցներ են.

- հասցեատիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը, որով հավաստվում է տվյալ որոշումը հասցեատիրոջն անձամբ հանձնելու փաստը,

- եթե հասցեատերը հրաժարվել է ստանալ որոշումը, ապա փաստաթուղթ, որի վրա առկա է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց,

- եթե որոշումն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին (պաշտոնական էլեկտրոնային փոստի հասկացությունը բացահայտված է «Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում), ապա ապացույցներ առ այն, որ վարչական ակտն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, ն հասցեատերը կարդացել է տվյալ տեղեկատվությունը («Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ եթե առկա է կողմերի համաձայնությունը՝ ապա միայն ապացույց հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ («Ինտերնետով հրապարակային Ա անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս),

- եթե հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ ն ներկայացրել է գրավոր դիմում ծանուցումն իր էլեկտրոնային փոստին կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում՝ բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով ուղարկելու վերաբերյալ, ապա ապացույցներ առ այն, որ որոշումն ուղարկվել է հասցեատիրոջն այդ միջոցով ն ստացվել է վերջինիս կողմից:

Վերը նշված միջոցներից որնէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասեցատիրոջն իրազեկելու հնարավորության բացակայության դեպքում, վարչական մարմնի կողմից պետք է իրականացվեն Օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բոլոր գործողությունները՝ հետնյալ հերթականությամբ.

1) Նախ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նկատել, որ անձի հաշվառման հասցեն հանդիսանում է պատշաճ ծանուցման հասցե այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթի նյութերում առկա չէ այնպիսի ապացույց, որով հիմնավորվում է, որ ակտի հասցեատերը հայտնել է ծանուցման այլ հասցե, իսկ վարչական վարույթի նյութերում այդպիսի ապացույցի առկայության դեպքում անձի հաշվառման հասցեով որոշումն ուղարկելը չի կարող դիտարկվել որպես պատշաճ իրազեկում:

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատվիրված նամակով ակտի հասցեատիրոջը հանձնելու դեպքում իրազեկման փաստի վերաբերյալ պատշաճ ապացույց է հետադարձ ծանուցումը՝ հասցեատիրոջ ստորագրությամբ:

2) Այնուհետն, եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, Ա առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական

9

ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Այս դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստվում է հետնյալ ապացույցների միաժամանակյա առկայությամբ.

- ՀՇ տրանսպորտի ն կապի նախարարի 30.08.2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նան պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված ՇԱ 15 բլանկը, որում նշվում են առաքանու վերադարձման պատճառները (անհայտ, տեղափոխված, թերի հասցե, մերժված կամ չի պահանջվել) ն վերադարձման ամսաթիվը, ն

- որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ համացանցի հէք://ոտ.Յ20818Ր.Յո/ հասցեում գտնվող կայքում («Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) տեղադրված լինելու փաստը հավաստող ապացույցը:

Ընդ որում, նշված ապացույցները պետք է ժամանակագրական առումով միմյանց հաջորդեն, այսինքն, որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կարող է տեղադրվել միայն առաքանին՝ ՇԽ 15 բլանկի հետ միասին վարչական ակտը կայացրած վարչական մարմին վերադարձվելուց հետո. այլ կերպ՝ ՇԽ 15 բլանկի վրա նշված` առաքանու վերադարձման ամսաթիվը պետք է նախորդի որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու ամսաթվին: Այլապես, օրենքով սահմանված իրազեկման կարգը համարվում է խախտված, որպիսի պայմաններում տվյալ ծանուցումը չի կարող համարվել պատշաճ ծանուցում, հետնաբար նան տվյալ որոշումը չի կարող համարվել ուժի մեջ մտած:

Ելնելով վերոգրյալից ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը մտնում է ուժի մեջ՝

39 որոշումը հասցեատիրոջը հանձնելու (ստանալու) օրվան հաջորդող օրը,

2) որոշումը` 6Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում` որոշումը տեղադրելուն հաջորդող վեցերորդ օրը:

Վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ է բովանդակում «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը: Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտն անբողոքարկելիության հատկանիշ ձեռք է բերում այն պահից, երբ վարչական ակտի հասցեատիրոջ համար

10

սպառվում են վարչական նե դատական ընթացակարգերով տվյալ վարչական ակտը վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետները: Հաշվի առնելով, որ այդ ժամկետների հոսքի համար ելակետ է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն անբողոքարկելի է դառնում վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի ավարտին հաջորդող օրը:

Վերոհիշյալի հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված եղանակներից որնէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստող վերոհիշյալ ապացույցներից որնէ մեկի (կամ համակցության) առկայությունն անհրաժեշտ պայման է հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու համար: Իսկ այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը հավաստվում է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու համար անհրաժեշտ` որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի սպառված լինելու փաստի ուժով: Սահմանված կարգով վարչական ակտի մասին կողմին չիրազեկելու, հետնապես այդ ակտի ուժի մեջ չմտնելու ն անբողոքարկելի չդառնալու պարագայում հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման

իրավահարաբերություն չի կարող ծագել:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ կատարողական վարույթ հարուցելու փուլում հարկադիր կատարողի գործողությունների շրջանակը սահմանափակվում է այն փաստաթղթերի, ապացույցների ստուգմամբ, որոնք վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան: Լրացուցի. փաստաթղթեր, ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ հարկադիր կատարողն օժտված չէ:

ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման` դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին անդրադարձել է թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականին կայացված որոշմամբ: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին ն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման

իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության

11

առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (տե'ս, Հայկ Ալումյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս հայցատեսակով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի քննության շրջանակներում դատարանի խնդիրն է պարզել. արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունն իրացնելու հիմքերի բացակայության պայմաններում, այլ կերպ` արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս հարկադիր կատարողն իր տրամադրության տակ ունեցել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը, բավարար ապացույցներ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու Ա անբողոքարկելի դարձած լինելու վերաբերյալ, ինչպես նան սահմանված ժամկետում ներկայացված ն պահանջներին համապատասխանող՝ վարչական ակտը կայացրած վարչական մարմնի կատարման վերաբերյալ գրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, եթե առկա է հետնյալ իրավիճակներից որնէ մեկը.

- Ծառայությանը չի ներկայացվել հարկադիր կատարման ենթակա որոշումը,

- Ծառայությանը չեն ներկայացվել որոշման մասին իրազեկելու ն ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստի վերաբերյալ ապացույց (ապացույցներ),

- որոշման մասին իրազեկման փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցներն ամբողջական կամ բավարար չեն վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատված համարելու համար (օրինակ՝ ներկայացված է ՀՀ տրանսպորտի ն կապի նախարարի 30.08.2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նան պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված ՇԵՀ 15 բլանկը, սակայն ներկայացված չէ որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ ապացույց կամ հակառակը, կամ ՇԱ 15 բլանկի վրա նշված վերադարձի ամսաթիվը հաջորդում է վարչական ակտը կայքում տեղադրելու ամսաթվին),

- ուժի մեջ մտած որոշումը դեռնս անբողոքարկելի չի դարձել, այն է՝ չի ավարտվել տվյալ որոշումը վարչական ն դատական կարգով բողոքարկելու ժամկետը,

- դրամական պահանջները ներկայացվել են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ,

-` Ծառայութանը ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ եթե ըստ վարչական մարմնի կողմից Ծառայություն ներկայացված համապատասխան ապացույցների՝

12

հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը ն (կամ) անբողոքարկելի դառնալու ամսաթիվը չեն համընկնում վարչական մարմնի կողմից ներկայացված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կատարման վերաբերյալ գրության մեջ նշված՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու Ա անբողոքարկելի դարձած լինելու ամսաթվերին, ապա նման անհամապատասխանությունը չի բացառում հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը, եթե վարչական ակտի իրազեկման վերաբերյալ ապացույցներից միանշանակորեն հետնում է, որ գրությունը հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու պահի դրությամբ կատարման ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատշաճ ծանուցված է, ըստ այդմ ուժի մեջ մտած ու անբողոքարկելի դարձած է:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննություը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն. այն է՝ առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր (տե'ս, Սուրեն Հայրապետյանե ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի

նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Աղասի Մանուկյանի ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի կատարողական վարույթ հարուցելու ն արգելանք դնելու մասին 21.04.2020 թվականի որոշումը` կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանը 20.11.2020 թվականի վճռով բավարարել է Աղասի Մանուկյանի հայցը՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Տվյալ դեպքում Դատարանը, սահմանված կարգով հետազոտելով ու գնահատելով սույն գործում առկա ապացույցները, գփնում է, որ դրանցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից թիվ 1910532164 որոշումը հարկադիր կատարման ներկայացնելիս, հարկադիր կատարման վերաբերյալ գրությանը (կամ դիմումին) կից միաժամանակ չի ներկայացրել դրա մասին սահմանված կարգով Աղասի Մանուկյանին իրազեկելը կամ նրան հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, հետնաբար ուժի մեջ մտնելը ն անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները, այլ միայն ներկայացրել է

13

եշված որոշումը Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում տեղադրված լինելու վերաբերյալ ապացույցը:

Մինչդեռ Դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից թիվ 1910532164 որոշումը միայե Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում տեղադրված լինելու փաստը դեռնս բավարար չէ հաստատված համարելու համար, որ Հայցվորը նույն որոշման մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 283-րդ հոդվածի իմաստով եղել է պատշաճ ծանուցված:

Բացի այդ, Դատարանը հավելում է, որ վարչական վարույթի նյութերում առկա չէ ապացույց առ այն, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելը եղել է անհրաժեշտություն ն սահմաեված կարգով հնարավոր չի եղել որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չի ունեցել պաշտոնական էլեկտրոնային փոստ (բեակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայե' անձը չունի նույնականացման քարտ) ն գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմաեված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հեգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն սրացած լինելու փաստի մասինե, որոշումն ուղարկվել է պատվիրված նամակով' հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում' անձի հաշվառման հասցեով, եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձեվող) որոշումը ն ստորագրել հրաժարվելու մասին:

Դատարանի գնահատմամբ պատշաճ ծանուցումն իրենից ենթադրում է օրենքով սահմաեված անհրաժեշտ բոլոր գործողությունեերի առկայություն:

Հետնաբար' սույն գործով Պատասխանողի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից թիվ 1910532164 որոշման հիման վրա կատարողական վարութ հարուցելիս վարչական ակտն անբողոքարկելի չի հանդիսացել:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իրավասու չէր հարուցել կատարողական վարույթ, քանի որ նշված ակտի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցներ իրեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից (...) ներկայացված չեն եղել»:

Վերաքենիչ դատարանը 04.05.2022 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն Դատարանի 20.11.2020 թվականի վճիռը՝ ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսը բաշխելու մասով, բեկանել Ա այդ մասով փոփոխել է՝ կայացնելով նոր դատական ակտ, Դատարանի 20.11.2020 թվականի վճիռը բողոքարկված ու չբեկանված մնացած մասով թողե է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վարչական

14

վարույթի նյութերում առկա չէ որնէ ապացուց այե մասին, որ ՀՀ հրապարակային ծանուցումեերի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելը հանդիսացել է անհրաժեշտություն ն սահմանված կարգով հնարավոր չի եղել որոշումը հանձնել առձեռե, կամ հասցեատերը չի ունեցել պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայե' անձը չունի նույնականացման քարտ) ն գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կերով սահմանված կարգով որոշու

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/4042/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել