ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-168)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 դեկտեմբերի 2019թ. ՍԴԱՈ - 168 | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված աշխատակարգում կատարել հետևյալ լրացումները.
1. Սահմանադրական դատարանի աշխատակարգը 180-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով. «180.1. Սահմանադրական արդարադատության ոլորտում, ինչպես նաև ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդման գործում նշանակալի ավանդի, նվիրումի համար Սահմանադրական դատարանի նախագահը խորհրդակցելով Սահմանադրական դատարանի դատավորների հետ, կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց պարգևատրել Սահմանադրական դատարանի մեդալով: Սահմանադրական դատարանի մեդալի հետ միաժամանակ տրվում է նաև մեդալի վկայական: 180.2. Սահմանադրական դատարանի մեդալի և դրա վկայականի նկարագրությունը սահմանվում է սույն աշխատակարգի 4-րդ հավելվածով»:
2. Սույն աշխատակարգը լրացնել 4-րդ հավելվածով համաձայն հավելվածի:
Հավելված
Սահմանադրական դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի ՍԴԱՈ-168 աշխատակարգային որոշման
«Հավելված 4
Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված Սահմանադրական դատարանի աշխատակարգի Սահմանադրական դատարանի մեդալի և դրա վկայականի նկարագրությունը
Սահմանադրական դատարանի մեդալը (այսուհետ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և սկավառակից: Սկավառակը կապօղակների միջոցով կապվում է կախիչին: Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև պաստառապատված Հայաստանի Հանրապետության դրոշը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն հավասար հորիզոնական շերտեր ունեցող ժապավենով: Մեդալի սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդա Թեմիսը ժապավենով փակված աչքերով (որպես անաչառության խորհրդանիշ), մի ձեռքին կշեռք, մյուսին Սահմանադրություն: Սկավառակի վերևի մասում առկա է «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ» մակագրությունը, իսկ հակառակ երեսին նշվում է «THE CONSTITUTIONAL COURT OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, մակագրության տակ մեդալի համարը: Սկավառակը պատրաստված է արույրի համաձուլվածքից, ոսկեպատ է, արտադրվում է դրոշմման եղանակով:
Հոբելյանական մեդալի սկավառակի տրամագիծը 32 մմ է, ունի սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված նկարագիրը Ֆեմիդա Թեմիսի պատկերի կողքին պարունակելով նաև հոբելյանը խորհրդանշող թիվ, իսկ թվի ներքևի հատվածում ձիթենու ճյուղ: Մեդալների վկայականները բացված վիճակում ունեն 140 մմ լայնություն և 200 մմ երկարություն: Վկայականի ներդիրները երկլեզու են հայերեն և անգլերեն, և լրացվում են հիմք ընդունելով համապատասխան մեդալի տվյալները»:
ՁԵՎ N 1
Սահմանադրական դատարանի մեդալի
ՁԵՎ N 2
Սահմանադրական դատարանի հոբելյանական մեդալի
ՁԵՎ N 3
Սահմանադրական դատարանի մեդալի վկայականի
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ
20 դեկտեմբերի 2019 թվականի
ՍԴԱՈ-168
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-168
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
