Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/12976/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/12976/02/23

Վճռաբեկ դատարանԵԴ/12976/02/2326 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձ Ֆինանսների նախարարության՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին Երնանի քաղաքապետի 27.12.

Ամբողջ Տեքստ

22 ՏԽՐԻ

ՄՀՀ 8

ՏՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12976/02/23 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12976/02/23

Նախագահող դատավոր՝ Գ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Ա. Մխիթարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձ Ֆինանսների նախարարության՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին Երնանի քաղաքապետի 27.12.2022 թվականի թիվ 4614-Ա որոշումը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2024 թվականի որոշմամբ -Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 07.07.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝

2

Ընկերության հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է «Գեումեերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ' Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ու 2-րդ մասը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումեերի գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ' Կարգ) 32-րդ կետի 19-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը թե՛ հայտով ն թե՛ շտկման փուլում ներկայացրել է հրավերով նախատեսված բոլոր պահանջվող փաստաթղթերը, շտկել է գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված բոլոր

անհամապատասխանությունները, միայն թերի է լրացրել ներկայացված սարքեր սարքավորումների մասին հայտարարությունում արտադրող ընկերության անվանումը, ուստի «հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացրել հրավերով նախատեսված փաստաթղթերը» հիմքով իրեն չի կարող վերագրվել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար անհրաժեշտ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքերն առկա չեն եղել:

Որոշումը չի բավարարում Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատճառաբանված լինելու օրենսդրական պահանջը, ինչն ինքնին բավարար է այն ոչ իրավաչափ ճանաչելու համար:

Թիվ 9ՓԵԴ/52483/02/22, թիվ ԵԴ/58597/02/22, թիվ ԵԴ/63151/02/22, թիվ ԵԴ2/37939/02/23, թիվ ԵԴ/52483/02/22, թիվ ԵԴ2/28023/02/23 ն թիվ ԵԴ/63151/02/22 քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2024 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 07.07.2023 թվականի վճռին, կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Քաղաքապետարանի կարիքների համար՝ Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ գազատարի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է թիվ «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/89» ծածկագրով բաց մրցույթ (անվիճելի փաստ).

2) մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտարարություն է ներկայացրել նան Ընկերությունը (հատոր 3-րդ, գ.թ. 43).

3)թիվ «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/89» ծածկագրով գնման ընթացակարգի հանձնաժողովի

3

(այսուհետ գնահատող Էհանձնաժողով) նիստի 07112022 թվականի թիվ 3 արձանագրության 1.1-րդ կետի համաձայն՝ «Ավետիսյան Շին Մոնտաժ ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծավալաթերթ-նախահաշվում առկա են թվաբանական աեճշտություններ: Մինեույն ժամանակ Տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացում տողում գրված է անհասկանալի թիվ /26658,6589/ այն հաշվարկների մեջ որնէ կերպ ներառված չէ Ծավալաթերթ-Նախահաշվում: Նան բացակայում է սարքեր-սարքավորումների մասին հայտարարությունը»:

Նույն կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետի պահանջները, որոշել է կասեցնել նիստը Ա առաջարկել Ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել առկա անհամապատասխանությունները (հատոր 3-րդ, գ.թ. 22-24).

4) գնահատող հանձնաժողովի նիստի 09.11.2022 թվականի թիվ 4 արձանագրության 11-րդ կետի համաձայն Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունները չեն շտկվել, մասնավորապես՝ սարքեր սարքավորումների մասին հայտարարությունում արտադրողի անվանումը դաշտում մասնակցի կողմից լրացվել է հասցե, ոչ թե ընկերության անվանումը: Ուստի գնահատող հանձնաժողովը որոշել է Ընկերության հայտը գնահատել անբավարար ն մերժել (հատոր 3, գթ. 25, 26).

5) Երնանի քաղաքապետի 27.12.2022 թվականի թիվ 4614-Ա որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը: Որպես փաստական հիմք նշվել է Ընկերության կողմից ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելը, այն է Ընկերության հայտում արձանագրված անհամապատասխանությունները «սխալ շտկելը» ն այդ հիմքով Ընկերության հայտն անբավարար գնահատելը ն մերժելը (հատոր 1-ին, գ.թ. 41, 42):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/52483/02/22 ն թիվ ԵԴԶ/28023/02/23 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նուն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխածնությունը հայտ ներկայացրած մասնակցի կողմից թերի շտկելը կարո՞ղ է արդյոք գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում ն հիմք հանդիսանալ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար" վերահաստատելով նախկինում արտահայրված իրավական դիրքորոշումը:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ ն ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ

4

կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները ն պարտականությունները:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` (...), գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե՝ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը ն մասնակիցը հրավերով ն (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի ն (կամ) որակավորման ապահովման գումարը:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում` ռուսերեն, վարում ն հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք, չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին Ա մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված ն չավարտված դատական գործի առկայության դեպքում՝ տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(...) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած՝

1հրավերի պահանջներին իր տվյալնեի համապատասխանության մասին հայտարարությունը.

2) գնային առաջարկը.

3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.

4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):»

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին ն վայրում՝ հայտերի բացման նիստում: (...):

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար ն մերժվում են:

Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նան, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված

5

փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձնով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:

Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստում (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայություւը ն դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին:

Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստում Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը ն (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (..):

Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ (...) , ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, ն բավարարվում է պատվիրատուի կարիքը:

Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով:

Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի՝

1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ ն օգտավետ) առաջարկի ընտրության ն նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.

2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված Ա հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է:

Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի ն գնման գործընթացի մասնակիցների միջն ծագում են

6

տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ ն օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային ն ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջն մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները: Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս Օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության ն հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը ն այլն), իսկ պայմանագրային փուլում՝ պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջն կնքված պայմանագիրը (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչե, պայմանագրի կնքման փուլն ընկած ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել նս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում՝ Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման` պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ գնումների հեր կապված բողոքներ քենող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նախկինում կայացված վերոնշյալ որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, հերքել է դատական պրակտիկայում արտահայտված այն իրավական դիրքորոշման իրավաչափությունը, որի համաձայն՝ գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ մասնակիցը որնէ պարտավորություն չի ստանձնում, քանի դեռ համապատասխան գործընթացի արդյունքներով չի ճանաչվել հաղթող մասնակից, նե հրավերով նախատեսված փաստաթղթերը նուն հրավերով սահմանված ժամկետում ու կարգով ներկայացնելը հանդիսանում է ոչ թե մասնակցի պարտականություն, այլ՝ օրենքով իրեն վերապահված հնարավորություն, որից չօգտվելը, որպես բացասական հետնանք, կարող է հանգեցնել բացառապես ներկայացված հայտն անբավարար գնահատելուն ն մերժելուն ու չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի նկատմամբ այլ անբարենպաստ հետնանքների կիրառման համար (տե'ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴԶ/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նան իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նան, որպես հետնանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝

1) հայտն օրենքով ն հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝

7

հայտի ապահովումը հավաստող) կցելու գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,

2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,

3 ընտրված մասնակից `ճանաչվելու դեպքում որակավորման 0ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (ե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնման գործընթացին մասնակցող անձի՝ հայտն օրենքով ն հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նան իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձնով ն ժամկետում ներկայացնելու պարտականությունը:

Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով ն հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետնանքները, նախնառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված

անհամապատասխանությունների բնույթից: Այսպես՝

յեթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը՝ ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է՝ առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու.

2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը` նուն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչն կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը՝ ներառյա՝։ այն դեպքերը երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թուլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է:

Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը ն մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետնանք՝ գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նան այլ անբարենպաստ հետնանքներ՝ հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն |Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ|, ինչպես նան ընդգրկում գնումների գործընթացին

8

մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում |Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետլ|:

Մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության առաջացման ն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»:

Միննուն ժամանակ անդրադառնալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտման՝ Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով նախատեսված՝ «մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսնորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոն, ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերնույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն:

Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում է դիտարկվում «փաստաթղթեր չներկայացնելը», որը հարկ է տարբերել այն իրավիճակներից, երբ մասնակիցը, նպատակ հետապնդելով շտկել հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը, սահմանված կարգով ն ժամկետում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ հանձնաժողովի գնահատմամբ թերի շտկելով արձանագրված անհամապատասխանությունները կամ դրանցում թույլ տալով նոր

անհամապատասխանություններ: Նման դեպքերում, թեն Կարգի 42-րդ կետի ուժով մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է՝ հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը, այդուհանդերձ մասնակցի վարքագիծը չի կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում: Համապատասխանաբար նման իրավիճակում չի կարող խոսք լինել նան մասնակցի մոտ հայտի ապահովումը վճարելու պարտականության առաջացման (եթե կիրառելի է), իսկ վերջինս հրավերով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում` նան մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին (ւրե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴԶ/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.072025 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Քաղաքապետարանի կարիքների համար՝ Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր ՒԽ,արբերդ գազատարի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է թիվ «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/89» ծածկագրով բաց մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նան Ընկերությունը:

Գնահատող հանձնաժողովի նիստի 07.11.2022 թվականի թիվ 3 արձանագրության 1.1 կետի համաձայն՝ «Ավետիսյան Շին Մոնտաժ ՍՊԸի կողմից ներկայացված

9

ծավալաթերթ-նախահաշվում առկա են թվաբանական անճշտություններ: Մինեույն ժամանակ Տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացում տողում գրված է անհասկանալի թիվ /26658,6589" ` այն հաշվարկների մե. որնէ կերպ ներառված չէ Ծավալաթերթ-Նախահաշվում: Նան բացակայում է սարքեր-սարքավորումների մասին հայտարարությունը»:

Նույն կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետի պահանջները, որոշել է կասեցնել նիստը ն առաջարկել Ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել առկա անհամապատասխանությունները:

Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է Հրավերով նախատեսված շտկման ենթակա փաստաթղթերի փոփոխված տարբերակները:

Գնահատող հանձնաժողովի նիստի 09.11.2022 թվականի թիվ 4 արձանագրության 11րդ կետի համաձայն՝ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունները չեն շտկվել, մասնավորապես՝ սարքեր սարքավորումների մասին հայտարարությունում արտադրողի անվանումը դաշտում մասնակցի կողմից լրացվել է հասցե, ոչ թե ընկերության անվանումը: Ուստի գնահատող հանձնաժողովը որոշել է Ընկերության հայտը գնահատել անբավարար ն մերժել:

Երնանի քաղաքապետի 27.12.2022 թվականի թիվ 4614-Ա որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը: Որպես փաստական հիմք նշվել է Ընկերության կողմից ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելը, այն է՝ Ընկերության հայտում արձանագրված անհամապատասխանությունները «սխալ շտկելը» ն այդ հիմքով Ընկերության հայտն անբավարար գնահատելը ն մերժելը:

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 27.12.2022 թվականի թիվ 4614-Ա որոշումը՝ իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին՝ հայցի հիմքում, ի թիվս այլնի, դնելով նան այն, որ պարտավորության խախտում է գնահատվել հայտում արձանագրված որոշ անհամապատասխանությունը թերի շտկելը, մինչդեռ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտարկվել որպես հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում՝ առավել նս հաշվի առնելով այն, որ Ընկերությունը թե՛ հայտով ն թե շտկման փուլում ներկայացրել է հրավերով նախատեսված բոլոր պահանջվող փաստաթղթերը, շտկել է գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված բոլոր

անհամապատասխանությունները, միայն թերի է լրացրել ներկայացված սարքեր սարքավորումների մասին հայտարարությունում արտադրող ընկերության անվանումը:

Դատարանը, պատճառաբանելով, որ.

- «Որպեսզի Ընկերությանը վերագրվի գեման գործընթացի շրջանակում սրանձեված պարտավորության խախտում, անհրաժեշտ էր, որպեսզի առկա լիներ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված որնիցե հիմքերից մեկը»,

- «գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում Մասեակցին վերագրելու համար անհրաժեշր է հիմեավորել, որ, որ նա հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացեում հրավերով նախատեսված փաստաթղթերը»,

- ««Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի կողմից թե հայտով ն թե շտկման փուլում ներկայացվել են հրավերով նախատեսված բոլոր փաստաթղթերը, միայն թերի է լրացվել

10

ներկայացված սարքեր սարքավորումեերի մասին հայտարարությունում արտադրող ընկերության անվանումը: (...) ուստի այս հիմքով «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ին չի կարող վերագրվել գեման գործընթացի շրջանակում ստանձեված պարտավորության խախտում»,

- «Տվյալ դեպքում առկա չի եղել Օրենքի 6-րդ հոդվածի Լին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում ն շտկում չկատարելը չի կարող դիտարկվել որպես Կարգի Յ2րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտման թվարկված որնիցե հիմքերից մեկը, չի կարող նույնացվել այդ հիմքերից որնիցե մեկի հետ»,

- ««Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ն խախտել է Կարգի 42-րդ կետը, որը հայտը մերժելու հիմք է, սակայն շտկումը թերի կատարելը կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով գեման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում չէ, ն համապատասխանաբար Ըեկերությանը 2 տարի ժամկետով գնումներին մասնակցելու իրավունքից զրկելու հիմք չէ: (..) : Ավելին Ց Դատարանե արձանագրում է նան, որ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը (կամ թերությունները չվերացնելը) ն հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը տարբեր գործողություններ են, որոնք պայմանավորված են նան դրանց չկատարման արդյունքում վրա հասնող տարբեր անբարենպաստ հետնանքներով, հետնաբար' «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի կողմից հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտվել որպես հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում հրավերով ենախատեսված փաստաթղթերի չներկայացում ն Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձեված պարտավորության խախտում»,

- «Երնանի քաղաքապետի 27.12.2022թ. 4614-Ա որոշումը չի բավարարում Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմաեված' պատճառաբաեված լինելու օրենսդրական պահանջին, ինչն ինքնին բավարար է այն ոչ իրավաչափ ճանաչելու համար»,

07.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանը 14.05.2024 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 07.07.2022 թվականի վճիռը բեկանել է ն փոփոխել՝ Ընկերության հայցը մերժվել է հետնյալ պատճառաբանությամբ.

«Կարգն առանձին եորմով' 32-րդ կետի 19-րդ ենթակետով' ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը չշտկելը կամ թերի շտկելն ուղղակիորեն չի նախատեսվում որպես գեման գործընթացի շրջանակում սրանձեած պարտավորության խախտում, ն որպես գեման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում ճանաչված է մասնակցի կողմից հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը, մինչդեռ նշված գործողությունները մեկ ամբողջության բաղկացուցիչ մասեր են, մյուսից բխող են, գտնվում են փոխլրացնող փրամաբանական կապի մեջ, հետնաբար որնէ կերպ չեն կարող դիտարկվել որպես առանձին ն ինքնուրույն գործողություններ, քանի որ օրենսդրի տրամաբանությունը ելնում է այն կանխավարկածից, որ մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում պետք է ներկայացնի հրավերով նախատեսված փասպտաթղթերը՝' պատշաճ վիճակում, իսկ հեարավոր թերությունների հայտնաբերման դեպքում օրենքը դրանք շտկելու հնարավորություն է ըեձեռել, ինչով մասնակցի համար առավել երաշխավորել է հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը պատշաճ ներկայացնելու հնարավորությունը: Վերոգրյալ մեկնաբանության փրամաբանությունը բխում է եան Կարգի 42-րդ կետի դրույթներից, որոնցից ուղղակիորեն

11

բխում է, որ հենց սահմանված ժամկետում հանձնաժողովի հայտնաբերած անհամապապտասխանությունը մասնակցի կողմից չշտկելե /թերի շտկելե/ է հանդիսանում մասեակցի հայտը անբավարար ն մերժման ենթակա գնահատելու հիմքը, որե էլ իր հերթին հանգեցնում է գեման գործընթացին պտվյալ մասեակցի հետագա մասնակցության դադարեցմանը, այլ ոչ թե հայրով նախատեսված փաստաթղթերը չեերկայացնելե ինքնին: (-.) Կարգի 4-րդ կերով սահմանված պահանջների խախտումը, որը Կարգի 42-րդ կետի հիմքով հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասեակցության դադարեցմանը, համարվում է գեման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում: (.) Ընկերությունը ըստ էութան թերի է շտկել Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումը (նշված փաստե աեվիճելի է), ինչը ըստ էության հանդիսանում է Կարգի 4-րդ կերով սահմանված պահանջների խախտում, որն էլ Կարգի 42-րդ կետի հիմքով պետք է ն իրավամբ հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը: Վերաքննիչ դատարանի եշված եզրահանգումը պայմանավորված է երանով, որ մասնակիցը, գնման գործընթացում, հայտը ներկայացնելով, ստանձնում է որոշակի պարտավորություններ, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն էլ առաջ է բերում վերոգրյալ բացասական հետնանքները: (...) ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը, ինչպես «Գնումների մասին» ՀՀ օրենքի, այեպես էլ Կարգի 32-րդ կետի 19րդ ենթակետի տրամաբանությամբ դիտվում է որպես ստանձնած պարտավորության խախտում, հետնաբար' Ընկերության համար կարող էր առաջանալ Կարգի 42-րդ կերով նախատեսված հետնանքից զատ, այլ անբարենպասփ հետնանք»:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների իրավաչափությանը ն հետնությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը պատշաճորեն չի գնահատել հայտի ներկայացման ն գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները շտկելու փուլում Ընկերության դրսնորած վարքագիծն ու արձանագրված թերությունների բնույթը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Ընկերությունը, գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը թերի շտկելով, թուլ է տվել գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում, հաշվի չի առել, որ Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ կետի իմաստով «մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» հիմքի առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսնորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, այլ կերպ ասած՝ կարող են որակվել որպես հրավերով չնախատեսված, առերնույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն: Մինչդեռ սուն դեպքում Ընկերությունը, նպատակ հետապնդելով շտկելու գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները, սահմանված կարգով ն ժամկետում ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը՝ շտկելով գնահատող հանձնաժողովի նիստի 07.11.2022 թվականի թիվ 3 արձանագրության 1.1 կետով մատնանշված անճշտությունները (անհամապատասխանությունները), այդ թվում՝ ներկայացրել է գնահատող հանձնաժողովի կողմից պահանջված սարքեր-սարքավորումների մասին հայտարարությունը՝ միննույն ժամանակ թույլ տալով նոր խախտում, այն է՝ նշված հայտարարության մեջ «արտադրողի

12

անվանումը» դաշտում լրացրել է հասցե, ոչ թե ընկերության անվանումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նման դեպքերում, թեն Կարգի 42-րդ կետի ուժով մասնակցի հայտը կարող է գնահատվել անբավարար ն մերժվել՝ հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը, այդուհանդերձ մասնակցի վարքագիծը չի կարող գնահատվել որպես «հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում նուն հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում» ու, որպես հետնանք նան՝ գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, ն, համապատասխանաբար, հիմք հանդիսանալ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:

Սույն գործի փաստերի ն կողմերի արտահայտած դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շտկման փուլում Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերում որոշակի անհամապատասխանությունների արձանագրումը ոչ թե Ընկերության կողմից գնահատման հանձնաժողովի պահանջած փաստաթղթերը չներկայացնելու կամ արձանագրված անհամապատասխանությունները շտկելուն ակնհայտորեն ոչ վերաբերելի փաստաթղթեր ներկայացնելու, այլ ներկայացված փաստաթղթերը հանձնաժողովի կողմից Հրավերի առանձին դրույթների համատեքստում գնահատելու արդյունք են, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալ իրավական վերլուծության ն արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքերում, թեն Կարգի 42-րդ կետի ուժով Ընկերության ներկայացրած հայտը գնահատող հանձնաժողովի կողմից իր իրավասության սահմաններում կարող էր գնահատվել անբավարար ն մերժվել՝ հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման, այդուհանդերձ Ընկերության վարքագիծը չէր կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, քանի որ Ընկերությունը գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով սահմանված ժամկետում չի դրսնորել անգործություն, այլ ներկայացրել է արձանագրված անհամապատասխանությունները շտկելու, ուղղած ն դրանց ակնհայտորեն վերաբերելի փաստաթղթեր թեկուզն դրանցում թուլ տալով նոր խախտումներ (անհամապատասխանություններ): Նման իրավիճակում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չի կարող խոսք լինել Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ թույլ տալով գործի ելքի վրա ազդող դատական սխալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը ն նկատի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/12976/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել