Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19 — Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19 — Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 19. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը 1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են նախընտրական հիմնադրամներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն: 2․ Հիմնադրամի

Ամբողջ Տեքստ

Հոդված 19. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը 1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են նախընտրական հիմնադրամներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն: 2․ Հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա այդպիսի առևտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշիվներին։ Այդ հաշիվներին եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում: Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող առևտրային բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Կենտրոնական բանկը։

3. Հիմնադրամը ձևավորվում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մուծումներից։

4. Հիմնադրամին մուծումներ չեն թույլատրվում` 1) օտարերկրյա պետություններից, 2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների, 3) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, 4) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից, 5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից, 6) անանուն անձանցից։ (19-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.05.21 ՀՕ-209-Ն, փոփ.

05.12.24 ՀՕ-512-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել