Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1144 — Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության պայմանները (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1144AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1144 — Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության պայմանները (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1144. Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության պայմանները (վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն) 1. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր: 2. Իրավական պահպանություն տրամադրվում է արդյունաբերության մեջ կիրառելի` 1) նոր, գյուտարարական մակարդակ ունեցող գյուտին. 2) նոր, տեխնիկայի մակարդակից ուղղակիորեն չբխող գյուտին. 3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող` նոր և ինքնատիպ արդյունաբերա

Ամբողջ Տեքստ

Հոդված 1144. Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության պայմանները (վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն) 1. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:

2. Իրավական պահպանություն տրամադրվում է արդյունաբերության մեջ կիրառելի` 1) նոր, գյուտարարական մակարդակ ունեցող գյուտին. 2) նոր, տեխնիկայի մակարդակից ուղղակիորեն չբխող գյուտին. 3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող` նոր և ինքնատիպ արդյունաբերական դիզայնին:

3. Գյուտին, արդյունաբերական դիզայնին ներկայացվող պահանջները, որոնց դեպքում ծագում է արտոնագիր ստանալու իրավունքը, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից արտոնագիր տալու կարգը սահմանվում են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով: Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքները: (1144-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29, փոփ.

24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց.

15.06.06 ՀՕ-143-Ն, փոփ.

10.06.08 ՀՕ-112-Ն, փոփ., խմբ.

03.03.21 ՀՕ-111-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել