Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԼԵՏԱ ՄԻՍԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԼԵՏԱ ՄԻՍԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2522 մայիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 մայիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 25 | ԱԼԵՏԱ ՄԻՍԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 մայիսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ա. Գյուլումյանի

Քննության առնելով Ալետա Միսակյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ալետա Միսակյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 10-ին)` խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է երբ առաջին ատյանի դատարանը կայացրել է դատական ակտ, մեղադրանքի կողմը ունեցել է հնարավորություն և իրացրել է այն բողոքարկելով դատական ակտը: Արդյունքում Վճռաբեկ դատարանը կայացրել է դատական ակտ, որով բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը և կայացրել է նոր դատական ակտ, իսկ Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտը բողոքարկման ենթակա չէ: Այսպիսով, ըստ դիմողի խախտվել է իր դատական պաշտպանության իրավունքը, քանի որ իր վերաբերյալ կայացված անբարենպաստ դատական ակտը բողոքարկելու հնարավորությամբ օժտված չի եղել:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ սահմանադրաիրավական գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Դրանց սահմանումը միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն ակնհայտ անհիմն է: Մասնավորապես, դիմողն ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ, որը սահմանադրական կանոնակարգում է, այնուամենայնիվ, եզրահանգում է, որ Վճռաբեկ դատարանի կայացրած նոր դատական ակտը բողոքարկման ենթակա չէ: Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, ներառյալ դատական ակտերի բողոքարկման իրավունքի իրացումը, կարող է կատարվել բացառապես եռաստիճան դատական համակարգի շրջանակներում: Հետևաբար դիմողի պահանջը դուրս է Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունից դատական ատյանների մասով: Ակնհայտ անհիմն է դիմողի նաև այն պնդումը, որ տվյալ դեպքում դատավարության մասնակիցը և դատախազը գտնվում են անհավասար պայմաններում: Քրեական գործով դատական ակտի բողոքարկման իրավունքը վերապահված է թե՛ դատախազին, թե՛ դատավարության մյուս մասնակիցներին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ալետա Միսակյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

22 մայիսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-25

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 մայիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-25
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել