Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 68 — Պարտապանի գույքի և եկամուտների հայտարարագրումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 68AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 68 — Պարտապանի գույքի և եկամուտների հայտարարագրումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 68. Պարտապանի գույքի և եկամուտների հայտարարագրումը 1. Դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու որոշումը պարտապանին ուղարկելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է նրան պատկանող և կատարողական վարույթի (ներառյալ դրամական պահանջի ապահովման վարույթի) հարուցման պահին պատկանած գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր (այսուհետ՝ հայտա

Ամբողջ Տեքստ

Հոդված 68. Պարտապանի գույքի և եկամուտների հայտարարագրումը 1. Դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու որոշումը պարտապանին ուղարկելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է նրան պատկանող և կատարողական վարույթի (ներառյալ դրամական պահանջի ապահովման վարույթի) հարուցման պահին պատկանած գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր (այսուհետ՝ հայտարարագիր կամ առաջին հայտարարագիր) ներկայացնելու պարտականության մասին՝ զգուշացնելով այդ պարտականության խախտման համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին: Ծանուցումը ներառում է նաև նշում այն մասին, որ պարտապանը պարտավոր է հայտարարագրեր ներկայացնել առաջին հայտարարագիրը ներկայացնելուց հետո ձեռք բերվող (ստացվող) գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին (այսուհետ՝ հետագա հայտարարագրեր):

2. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ուղարկում է նաև պարտապանի իրավահաջորդին՝ վերջինիս վարույթում ներգրավելու որոշումն ուղարկելու հետ միաժամանակ։ Իրավահաջորդության կարգով վարույթում ներգրավված պարտապանը հայտարարագրում պարտավոր է նշել նաև, թե որ գույքն է ժառանգությամբ ստացել իրավանախորդից։

3. Պարտապանը պարտավոր է առաջին հայտարարագիրը հարկադիր կատարողին ներկայացնել ծանուցումը ստանալուց, իսկ հետագա հայտարարագիրը՝ դրա հիմքը ծագելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում։ Հայտարարագիրը ստորագրում է անձամբ պարտապանը (պարտապան իրավաբանական անձի իրավասու անձը)։

4. Պարտապանը կարող է հետագա հայտարարագիր չներկայացնել, եթե դա թույլատրել է հարկադիր կատարողը։ Հարկադիր կատարողը կարող է թույլատրել չներկայացնել հետագա հայտարարագրեր, եթե պարտապանի մինչև այդ պահը պարզված գույքի արժեքը բավարար է կատարման ենթակա ակտի պահանջը կատարելու համար։

5. Պարտապանից հայտարարագիր չի պահանջվում, եթե նրա նկատմամբ դրամական պահանջի հարկադիր կատարման և դրամական պահանջի ապահովման բոլոր վարույթներով կիրառված արգելանքների չափերի հանրագումարը չի գերազանցում 100 հազար դրամը։

6. Հայտարարագրի ձևը և դրա ներկայացման կարգը սահմանվում են արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել