Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 341 — Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործմ
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 341AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 341 — Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործմ

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 341. Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը 1. Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն

Ամբողջ Տեքստ

Հոդված 341. Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը 1. Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ պահանջը կամ կանոնը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը հարբած (ոչ սթափ) վիճակում կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել