ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 125 — Վերադաս մարմնի կողմից բողոքի քննարկման կարգը և արդյունքները 1.
Ամփոփում
Հոդված 125. Վերադաս մարմնի կողմից բողոքի քննարկման կարգը և արդյունքները 1. Բողոքը քննվում և որոշումն ընդունվում է հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոքը վերադաս մարմնի կողմից ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում։ 2. Դատապարտյալի և ստորադաս մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝ 1) դատապարտյալը` իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում. 2) ստորադաս մարմինը` դատապարտյալի համար ոչ բարենպա
Ամբողջ Տեքստ
Հոդված 125. Վերադաս մարմնի կողմից բողոքի քննարկման կարգը և արդյունքները 1. Բողոքը քննվում և որոշումն ընդունվում է հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոքը վերադաս մարմնի կողմից ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում։
2. Դատապարտյալի և ստորադաս մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝ 1) դատապարտյալը` իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում. 2) ստորադաս մարմինը` դատապարտյալի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում վերադաս մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես ստորադաս մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է ստորադաս մարմնի վրա, և հակառակը:
4. Բողոքի քննության համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով, եթե այն քննելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր՝ այդ մասին պատշաճ ծանուցելով բողոք բերող անձին:
5. Վատ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ բողոքների քննության ժամանակ յուրաքանչյուր դեպքում վերադաս մարմինը պետք է գնահատի գործողությունների բնույթը, ինտենսիվությունը և առաջացրած ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի հետևանքները, տուժողի տարիքը, սեռը, առողջական վիճակը և վերաբերելի այլ հանգամանքներ:
6. Քննարկելով բողոքը` վերադաս մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականության մասին կամ 2) բողոքը մերժելու մասին: ԲԱԺԻՆ 4 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 24 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
