ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 43 — Հայտարարագրի տվյալների հրապարակումը և հայտարարագրի արխիվացումը 1.
Ամփոփում
Հոդված 43. Հայտարարագրի տվյալների հրապարակումը և հայտարարագրի արխիվացումը 1. Հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող հինգերորդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: 2. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը: Անշարժ գույքի գտնվելու վայրը կարող է հրապարակվել՝ առանց դրա հասցեն և այն նույնականացնող տվյալները հրապարակելու: 3. Անչափահասի հայտարարագրի
Ամբողջ Տեքստ
Հոդված 43. Հայտարարագրի տվյալների հրապարակումը և հայտարարագրի արխիվացումը 1. Հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող հինգերորդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
2. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը: Անշարժ գույքի գտնվելու վայրը կարող է հրապարակվել՝ առանց դրա հասցեն և այն նույնականացնող տվյալները հրապարակելու:
3. Անչափահասի հայտարարագրի տվյալները, բացառությամբ նրա անվան, հայրանվան և ազգանվան, հրապարակման ենթակա չեն:
4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը։
5. Հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հայտարարագիրը մնում է հրապարակված լիազորությունների դադարման կամ դադարեցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն կրկին չստանձնելու դեպքում հայտարարագիրն արխիվացվում է: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագիրը վերականգնվում և հրապարակվում է:
6. Հայտարարագրի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: (43-րդ հոդվածը փոփ. 1 9.01.21 ՀՕ-51-Ն ) (19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 7 ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
