Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 65 — Պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզելու միջոցները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 65AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 65 — Պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզելու միջոցները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 65. Պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզելու միջոցները 1. Հարկադիր կատարողը պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզում է՝ 1) գրանցող մարմիններից և պարտապանի կոնտրագենտներից պարտապանի, պարտապանի ամուսնու (ներառյալ նախկին) գույքի, պարտապանի եկամուտների և դրանց ձեռքբերման (վճարման) հիմքերի մասին տեղեկատվություն ստանալով. 2) նոտարներից պարտապանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերի մասին տեղեկատվություն ստանալով. 3) պարտապանի բնակու

Ամբողջ Տեքստ

Հոդված 65. Պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզելու միջոցները 1. Հարկադիր կատարողը պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզում է՝ 1) գրանցող մարմիններից և պարտապանի կոնտրագենտներից պարտապանի, պարտապանի ամուսնու (ներառյալ նախկին) գույքի, պարտապանի եկամուտների և դրանց ձեռքբերման (վճարման) հիմքերի մասին տեղեկատվություն ստանալով. 2) նոտարներից պարտապանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերի մասին տեղեկատվություն ստանալով. 3) պարտապանի բնակության (գտնվելու) կամ գործունեության վայրում, պարտապանին պատկանող կամ նրա տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի տարածքում գույքագրում իրականացնելով. 4) պարտապանից իրեն պատկանող գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր վերցնելով։

2. Կատարողական վարույթի մասնակիցները կարող են հարկադիր կատարողին հայտնել պարտապանի գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, որոնք հարկադիր կատարողը ստուգում է սույն օրենքով սահմանված կարգով։

3. Պարտապանի գույքի կազմը չի պարզվում, եթե, կատարման ենթակա ակտի համաձայն, բռնագանձումը կարող է տարածվել միայն որոշակի գույքի վրա։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել