Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 144 — Եկամուտների ստացման աղբյուրները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 144AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 144 — Եկամուտների ստացման աղբյուրները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 144. Եկամուտների ստացման աղբյուրները 1. Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում՝ 1) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները. 2) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստ

Ամբողջ Տեքստ

Հոդված 144. Եկամուտների ստացման աղբյուրները 1. Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում՝ 1) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները. 2) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտները. 3) պասիվ եկամուտները՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում. 4) այլ եկամուտները՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում. 5) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողները ներգրավված են մշտական հաստատության գործունեության մեջ։

2. Եթե հնարավոր չէ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված այլ եկամուտը վերագրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ եկամուտներն ամբողջությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ:

3. Այն եկամուտները, որոնք սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, համարվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներ: (144-րդ հոդվածը լրաց. 13.11.25 ՀՕ-377-Ն ) ( 13.11.25 ՀՕ-377-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել