Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 63 — Դատական նիստի քարտուղարը, նրա իրավունքները և պարտականությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 63AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 63 — Դատական նիստի քարտուղարը, նրա իրավունքները և պարտականությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 63. Դատական նիստի քարտուղարը, նրա իրավունքները և պարտականությունները 1. Դատական նիստի քարտուղարը վարույթի առարկայով չշահագրգռված հանրային ծառայող է, որը վարում է դատական նիստի արձանագրությունը: 2. Դատական նիստի քարտուղարը իրավունք ունի` 1) մինչև դատական նիստը բացելը ստուգելու դատական նիստի մասնակիցների ինքնությունը. 2) արձանագրման ենթակա հանգամանքների լրիվությունը և ճշգրտությունը ապահովելու համար հարցեր տալու դատական նիստի մասնակիցներին։ 3

Ամբողջ Տեքստ

Հոդված 63. Դատական նիստի քարտուղարը, նրա իրավունքները և պարտականությունները 1. Դատական նիստի քարտուղարը վարույթի առարկայով չշահագրգռված հանրային ծառայող է, որը վարում է դատական նիստի արձանագրությունը:

2. Դատական նիստի քարտուղարը իրավունք ունի` 1) մինչև դատական նիստը բացելը ստուգելու դատական նիստի մասնակիցների ինքնությունը. 2) արձանագրման ենթակա հանգամանքների լրիվությունը և ճշգրտությունը ապահովելու համար հարցեր տալու դատական նիստի մասնակիցներին։

3. Դատական նիստի քարտուղարը պարտավոր է՝ 1) մինչև դատական նիստը բացելը պարզել դատական նիստին հրավիրված անձանց ներկայությունը. 2) դատարանի կամ կողմի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան վարույթին ներգրավված անձանց հետ իր հարաբերությունների մասին. 3) արձանագրության մեջ լրիվ և ճիշտ շարադրել դատարանի գործողությունները և որոշումները, դատական նիստի ընթացքում հարուցված միջնորդությունները, հայտնված բացարկները, արված հայտարարությունները և առարկությունները, տրված ցուցմունքները և բացատրությունները, ինչպես նաև դատական նիստի արձանագրության մեջ արտացոլման ենթակա այլ հանգամանքներ. 4) սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում պատրաստել դատական նիստի արձանագրությունը. 5) ենթարկվել նախագահողի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

4. Դատական նիստի քարտուղարը պատասխանատվություն է կրում դատական նիստի արձանագրության լրիվության և ճշտության համար: Արձանագրությունը կազմելիս դատական նիստի քարտուղարը կաշկանդված չէ որևէ անձի ցուցումներով՝ կապված արձանագրության մեջ ընդգրկվող գրառումների բովանդակության հետ: Գ Լ ՈՒ Խ 8 ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել