Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6, 7 ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆԳԱՄ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6, 7 ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆԳԱՄ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15711 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-157)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 հոկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 157 | «ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6, 7 ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԱՌԱՋԱՑՐԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ՝ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՉԷ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

Ամբողջ Տեքստ

«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6, 7 ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԱՌԱՋԱՑՐԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՉԷ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ» ԴՐՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նույն հոդվածի 1-ին մասի բոլոր հանգամանքներում» դրույթի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մասամբ մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սիմա Իսկանդարյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «(…) 1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 75, 78-րդ, 79-րդ, 164-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը բոլոր հանգամանքներում» մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի առնչությամբ դիմողը գտնում է, որ (...) կարգապահական վարույթ հարուցող իրար «հավասարազոր» երկու առանձին մարմիններ` սկզբում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կատարել է գործի փաստական հանգամանքների պարզում և արդյունքում որոշում կայացրել վարույթի կարճման մասին, ապա վերջինիս որոշմամբ կարգապահական վարույթը կարճվելուց հետո կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմինը /լիազոր մարմին/ արդեն իսկ քննված և լուծում ստացած միևնույն փաստական հանգամանքներով հաջորդաբար հարուցել է կարգապահական վարույթ, որպիսի գործողությունները հակասում են Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կրկին դատվելու արգելքին և Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին (...): (...)

Օրենքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, որ եթե որևէ հարցի վերաբերյալ կայացվել է վերջնական որոշում, ապա այն, ինչ որոշվել է, չպետք է կասկածի տակ դրվի: Սակայն, օրենսդրական նման անորոշության պայմաններում իրավակիրառ պրակտիկայում Արդարադատության նախարարի կողմից ըստ էության իրականացվել է արդեն իսկ մեկ անգամ լուծում ստացած գործի կրկնակի քննություն, և (…) դրանով իսկ խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը»: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի վիճարկվող դրույթի առնչությամբ դիմողը գտնում է, որ օրենսդրի կողմից անորոշ իրավական հասկացություններով էական կարգապահական խախտումը սահմանելը լայն գնահատողական ազատություն է շնորհել դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի լինելու պայմանները սահմանելու համար, ինչը հակասում է դատարանների անկախության սկզբունքին: Դիմողը նշում է, որ իրավակարգավորումը պետք է լինի հստակ, որոշակի և կանխատեսելի: Մյուս կողմից, միայն որակյալ իրավակարգավորումը բավարար չէ: Պետք է սահմանվեն գործուն և արդյունավետ պաշտպանության միջոցներ, որպեսզի բացառվի ցանկացած ապօրինի, անհարկի հնարավորություն` միջամտելու հիմնական իրավունքի իրականացմանը: Հիմնական իրավունքի և ազատության իրականացումը ենթադրում է ոչ միայն այդ իրավունքից և ազատությունից օգտվելու հնարավորություն, այլև առանց օրինական հիմքի դրանից օգտվելու հնարավորության դադարեցում: Այսպիսով, այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով չեն սահմանվել դատավորի պաշտոնավարման դադարեցման համար խախտման հետևանքներ, բացակայում են հանրային ծառայության անցնելու և դրանից բխող դատավորի պաշտոնում պաշտոնավարելու իրավունքի իրականացման արդյունավետ կառուցակարգերը և ընթացակարգերը: Ըստ դիմողի Պարզ է, որ ցանկացած խախտում կարող է առաջացնել կամ առաջացնում է ինչ-որ հետևանքներ, սակայն, թե որ հետևանքներն են, որ կարող են դիտվել դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի, մնացել են անորոշ մի կողմից այն պատճառով, որ որոշակիացված չեն հենց հետևանքները, մյուս կողմից էլ նույն կետում որոշակիացված չէ, թե որ հետևանքը դատավորի կարգավիճակի որ բաղադրիչի հետ պետք է լինի անհամատեղելի»: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ դիմողը գտնում է, որ (...) կատարման հանգամանքները պարզելն արժեք» չունի, որովհետև ինչ հանգամանքներ էլ որ պարզվեն, դրանք իմաստով, բնույթով և էությամբ և հայոց լեզվի կանոնների համաձայն վստահաբար մտնում են ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում տեղ գտած բոլոր հանգամանքներ»-ի մեջ: Ավելին ՀՀ դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժի համաչափության պահանջ, և կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հաշվի առնի խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ»:

3. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի վերաբերյալ Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված փաստաթղթերը, նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը` սույն որոշման 3-րդ կետում նշված վիճարկվող դրույթների մասով, ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի այնքանով, որքանով չեն նախատեսում վարույթ հարուցած մեկ այլ մարմնի կողմից նախկինում նույն արարքի համար նույն անձի նկատմամբ կարճված կարգապահական վարույթի պայմաններում կրկին վարույթ հարուցելու արգելքի կամ հարուցված լինելու դեպքում կարճման իրավակարգավորումներ, սահմանադրականության վիճարկման հարցով անհատական դիմում Սահմանադրական դատարան ներկայացրել է նաև 2022 թվականի օգոստոսի 12-ին, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայացրել է Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի, 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 152-րդ հոդվածի, 154-րդ հոդվածի 4-րդ մասի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 90-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին» ՍԴԱՈ-147 աշխատակարգային որոշումը: 2022 թվականին սեպտեմբերի 12-ին Սիմա Իսկանդարյանի Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով կրկին վիճարկվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի սահմանադրականությունը: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն 4. ՀՀ Սահմանադրության (…) հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի իր հայեցողությամբ այդպիսի պաշտպանության ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով` իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ»: Նշված աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներով գործերի քննությունը մերժելու հիմքերին, մասնավորապես, արձանագրել է. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել (…) է (…) սահմանադրական դատարանի կողմից»: Վերոգրյալից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում` Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը, չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն, երբ դրա վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով դիմողի կողմից որպես նոր փաստարկ ներկայացվել է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերը քննարկվել են դիմողի կողմից Բարձրագույն դատական խորհրդին 10.03.2022 թ. ներկայացված Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդության շրջանակներում, և միայն Բարձրագույն դատական խորհրդի վերջնական դատական ակտում տվյալ մասով պատճառաբանության բացակայությունը դիմողի համար չի կարող առաջացնել այնպիսի անբարենպաստ հետևանք, ինչպիսին է սույն դիմումի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելն այն պատճառով, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի նշել դրա բովանդակային և ընթացակարգային քննարկումների մասին իր կողմից կայացված վերջնական դատական ակտում: Այդ առնչությամբ դիմումին կից ներկայացված Բարձրագույն դատական խորհրդի 10.03.2022 թ. նիստի ձայնագրության ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից ներկայացվել է վերը հիշատակված միջնորդությունը (10.03.2022 թ. նիստի ձայնագրություն 15:11:30), որը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մերժվել է (10.03.2022 թ. նիստի ձայնագրություն 15:58:47): Դիմողը պնդում է, որ այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննարկվել են, հետևաբար կիրառվել վիճարկվող իրավադրույթները: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած քննարկման առարկան էր Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին դիմողի միջնորդությունը, որի քննարկման արդյունքներով որոշվել է այդ միջնորդությունը մերժել: Նշված միջնորդության քննարկման փուլում դիմողին հարցեր ուղղելը, Բարձրագույն դատական խորհրդի առանձին անդամների արտահայտած մոտեցումները չեն կարող դիտարկվել որպես դիմողի նկատմամբ վիճարկվող նորմերի կիրառում: Ուստի նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի շրջանակներում դիմողի կողմից չի ներկայացվել որևէ նոր հիմնավորում: Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, Սիմա Իսկանդարյանի կողմից Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում է ներկայացվել 2022 թվականի օգոստոսի 12-ին, որի վերաբերյալ առկա է գործի քննությունը մերժելու մասին Սահմանադրական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի ՍԴԱՈ-147 աշխատակարգային որոշումը։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սիմա Իսկանդարյանի նույնաբովանդակ դիմումը (վերաբերելի մասով), որի ընդունումը վերոնշյալ պատճառաբանություններով ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

4. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նույն հոդվածի 1-ին մասի բոլոր հանգամանքներում» դրույթի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի վերաբերյալ Ելնելով դիմումի և վերջինիս կից ներկայացված փաստաթղթերի, նյութերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով վիճարկվող սույն որոշման 4-րդ կետում նշված դրույթների մասով առկա չեն գործի քննությունը մերժելու Օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Սիմա Իսկանդարյանի անհատական դիմումով գործի քննությունը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի մասով, մերժել:

2. «Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նույն հոդվածի 1-ին մասի բոլոր հանգամանքներում» դրույթի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունն սկսել 2022 թվականի դեկտեմբերի 6-ին` ժամը 11.00-ին:

4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանին:

5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա` գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող սահմանադրական օրենքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

11 հոկտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-157

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-157
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել