Պատասխանող — ԿԴ/0517/02/10
Ամփոփում
քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 14.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ալեքսան (Թավաքալյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ «Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ Ընկերություն) հայցի ընդդեմ Ալեքսան 0(Թավաքալյանի՝ սեփականությունն օտարելու պահանջի մասին, ու ըստ Ալեքսան (Թավաքալյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ սեփականության իրավունքի խախտումները կանխելու ն հողամասի օտարման գործողությունների իրականացումն արգելելու պ
Ամբողջ Տեքստ
Մ
ԲԱՅ
ւա 32
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0517/02/10
քաղաքացիական ն վարչական 2024թ.
պալատի որոշում
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի հուլիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 14.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ալեքսան (Թավաքալյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ «Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ Ընկերություն) հայցի ընդդեմ Ալեքսան 0(Թավաքալյանի՝ սեփականությունն օտարելու պահանջի մասին, ու ըստ Ալեքսան (Թավաքալյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ սեփականության իրավունքի խախտումները կանխելու ն հողամասի օտարման գործողությունների իրականացումն արգելելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է իրեն օտարել Ալեքսան Թավաքալյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող 0,479 հա ն 0,094 հա մակերեսներով հողամասերը: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ալեքսան (Թավաքալյանը պահանջել է կանխել Ընկերության կողմից իր սեփականության իրավունքը խախտող գործողությունները ն Ընկերությանն արգելել դրա օտարման գործընթացի հետ կապված գործողություններ իրականացնելը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) 14.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 19.10.2011 թվականի որոշմամբ Ալեքսան (Թավաքալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 14.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 14.12.2011 թվականի որոշմամբ Ալեքսան (Թավաքալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Ալեքսան (Թավաքալյանը (ներկայացուցիչներ Մարիամ Ղուլյան ն Սիրանուշ Սահակյան):
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նալթակյանը ն այք ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 47448/12) 04.07.2023 թվականին կայացված վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 14.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ նշված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ ինքն ստիպված է եղել կրել անհամաչափ մեծ անհատական բեռ կարնորելով այն հանգամանքը, թե արդյո՞ք տրվող փոխհատուցումը ծածկելու էր իր իրական կորուստը, կամ արդյո՞ք այն առնվազն բավարար էր, որ ինքն իր բնակության տարածքում համարժեք հող ձեռք բերեր:
Բացի այդ, այսքան տարի անց՝ գործարանի կառուցումից ն շահագործումից հետո մինչ օրս հողերի մեծ մասն Ընկերության կողմից իրականում չի օգտագործվում, ուստի առավել կարնոր է դառնում հողամասի օտարման անհրաժեշտության հիմնավորվածության հարցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 14.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի 19.10.2011 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
ՀՀ կառավարության 25.02.2010 թվականի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 241-Ն որոշմամբ Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ 95.87549 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ ելնելով Կոտայքի մարզում քաղցրահամ ն հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարանի կառուցման վերաբերյալ ներդրումային առաջարկի
3
իրականացման անհրաժեշտությունից (հիմք' թիվ ՎԴ/1545/05/10 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 14.092010 թվականի որոշում (հատոր 1-ին, գ.թ. 66-80)).
2) 21122010 թվականին դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է իրեն օտարել Ալեքսան (Թավաքալյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող հողամասերը: Հայցադիմումին կցվել են «Տոսպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 0468, տրված՝ 12.02.2004 թվականին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից) անշարժ գուքի գնահատման թիվ ԱԳ 09 ն թիվ ԱԳ 16 հաշվետվությունները, անշարժ գույքի վերագնահատման թիվ ԱԳ 091 ու թիվ 1161 հաշվետվությունները, որոնց համաձայն` Կոտայքի մարզի Արտավազի համայնքի վարչական տարածքում գտնվող Ալեքսան (Թավաքալյանին պատկանող 0,42 հա ու 0,0943 հա հողամասերի շուկայական արժեքը 2010 թվականի հունիսի, ինչպես նան նույն թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ կազմում է համապատասխանաբար 846.000 ՀՀ դրամ ն 545.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 3-5, 8-59).
3) 28.122010 թվականին Դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունը հայտնել է, որ ներկայացված հայցադիմումում առկա են տեխնիկական անճշտություններ՝ միաժամանակ խնդրելով մինչ ՀՀ կառավարության կողմից 25.02.2010 թվականի թիվ 241-Ն որոշման մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները վերացնելը հայցադիմումի պատճենը չուղարկել պատասխանողին (հատոր 1-ին, գ.թ. 60).
4) ՀՀ կառավարության 10.02.2011 թվականի թիվ 100-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել 25.02.2010 թվականի թիվ 241-Ն որոշման մեջ (հատոր 1-ին, գ.թ. 81).
5) 18.02.2011 թվականին դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է իրեն օտարել Ալեքսան (Թավաքալյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող 0,479 հա ն 0,094 հա մակերեսով հողամասերը: Հայցադիմումին կցվել են «Տոսպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեղեկանքները, որոնց համաձայն՝ հաշվի առնելով, որ 0,42 հա հողամասի շուկայական արժեքն ըստ անշարժ գույքի գնահատման թիվ ԱԳ 09 հաշվետվության ն անշարժ գույքի վերագնահատման թիվ ԱԳ 09-1 հաշվետվության՝ կազմում է 846.000 ՀՀ դրամ, իսկ 0.0943 հա հողամասի արժեքը՝ անշարժ գույքի գնահատման թիվ ԱԳ 116 հաշվետվության ն անշարժ գույքի վերագնահատման թիվ 116-1 հաշվետվության՝ 545.000 ՀՀ դրամ, գնահատված հողամասերի չափերի փոփոխության արդյունքում նույն նպատակային նշանակությամբ, տեղակայման վայրով 0.479 հա մակերեսով նույն հողամասի շուկայական արժեքը կազմում է 964.850 ՀՀ դրամ, իսկ 0.094 հա մակերեսով հողամասինը՝ 543.250 ՀՀ դրամ (հողամասերի շուկայական արժեքը որոշվել է նույն մեթոդի կիրառմամբ՝ հիմք ընդունելով այդ հողամասերի մեկ հեկտարի շուկայական արժեքը) (հատոր 1-ին, գ.թ. 83-87).
6) Դատարանը, 14.06.2011 թվականի վճռով արձանագրելով, որ «(... հողամասերի գնահատման հաշվետվություններով հիմնավորվել է, որ «էյ Ըեդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի պահանջը չի հակասում օրենքին կամ այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները ն օրինական շահերը ն հողամասերի դիմաց առաջարկվող փոխհատուցման գումարը որոշվել է օրենքի պահանջներին համապատասխան ն համարժեք, է օտարվող հողամասերին», «Կոտայքի մարզի Արտավազ գյուղի վարչական տարածքում գտեվող Ալեքսան (Թավաքալյանին սեփականության իրավունքով պատկանող 0.479 հա մակերեսով' 113-084 ծածկագրով ն 0.094 հա մակերեսով 115-022 ծածկագրով հողամասերի գինը համաձայն գեահատման հաշվետվության հաշվարկված նան օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը, կազմում է 1734350 ՀՀ դրամ: Հայցվորը հողամասերի օտարման դիմաց
4
պատրաստ է վճարել 1756350/1 109600--626750/ ՀՀ դրամ գումար», վճռել է Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչ Ալեքսան (Թավաքալյանին սեփականության իրավունքով պատկանող Արտավազ համայնքի վարչական տարածքում գտնվող 0.479 հա ն 0.094 հա մակերեսներով հողամասերն օտարել Ընկերությանը, Ալեքսան (Թավաքալյանի հողամասերի համար որոշված 1736350 ՀՀ դրամ փոխհատուցման գումարը թողնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին՝ մինչն պատասխանողի կամ նրա իրավահաջորդի կողմից գումարը ստանալու հայտ ներկայացնելը (հատոր 1-ին, գ.թ. 174-180).
7) Վերաքննիչ դատարանի 19.10.2011 թվականի որոշմամբ Ալեքսան (Թավաքալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է նան այն պատճառաբանությամբ, որ «(...) Գործին է կցված Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման լիցենզիա (12.02.2004 թվականին փրված ԱԳԳ թիվ 0468 լիցենզիան) ունեցող «ՏՈՍՊ» ՍՊԸ-ի կողմից իրականացված հողամասի գնահատման ն վերագնահատման թիվ ԱԳ 09, ԱԳ 09-, ԱԳ 16, ԱԳ 116-| հաշվետվությունները: Իսկ տեղեկանքը տրվել է առ այե, որ հողամասերի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է' հիմք ըեդունելով այդ հողամասերի 1 հեկտարի շուկայական արժեքը: Գեահատման նույն մեթոդների կիրառմամբ հաշվի առնելով, որ 0.42 հեկտար հողամասի շուկայական արժեքը, ըստ ներկայացված անշարժ գույքի գնահատման թիվ ԱԳ 9 հաշվետվության ն անշարժ գույքի վերագնահատման թիվ ԱԳ 9-1 հաշվետվության կազմում է 846.000 ՀՀ դրամ" սույեով հաստատվում է, որ գեահատված հողամասի չափի փոփոխության արդյունքում նույն նպատակային եշանակությամբ, տեղակայման վայրով 0,479 հեկտար մակերեսով նույն հողամասի շուկայական արժեքը կազմում է 964.850 ՀՀ դրամ: Նշվածից հետնում է, որ ամեն պարագայում վիճելի հողամասի գնահատումն, ըստ էության, կատարվել է հաշվետվությամբ, մասեավորապես թիվ ԱԳ 09, ԱԳ 091, ԱԳ 16, ԱԳ 161 գնահատման ն վերագեահապտման հաշվետվություններով սահմաեվել է մեկ հեկտարի արժեքը' հաշվարկման դրույքաչափը, իսկ տեղեկանքով ընդամենը կատարվել է հաշվարկ` ելնելով վիճելի տարածքի ն մեկ հեկտարի թվաբանական հարաբերակցությունից» (հատոր 2-րդ, Գգթ. 78-83).
8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 14.12.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 19.10.2011 թվականի որոշման դեմ Ալեքսան Թավաքալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի հիմնավորել դատական սխալի՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտման կամ սխալ կիրառման առկայությունը (հատոր 2-րդ, գ.թ. 128-130).
9) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նալթակյանը ն այք ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 47448/12) 04.07.2023 թվականին կայացրած վճռով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում է արձանագրել՝ մասնավորապես նշելով հետնյալը.
-«9 Սեփականատեր հանդիսացող դիմումատուները գրավոր փաստարկներ են ներկայացրել կասկածի տակ դնելով օտարման համար հանրային շահի առկայությունը, նշելով, որ տվյալ գյուղական համայեքի բեակիչեերը զրկվելու էին իրենց համար կենսական նշանակություն ունեցող գույքից այն իմաստով, որ երանք այլես չէին կարողանա մշակել իրենց հողերը: Նրանք այնուհետն պեդել են, որ ամբողջ գործընթացը կամայական է եղել: (...)»,
- «27. Չի վիճարկվում այե հարցը, որ օտարումը կատարվել է «Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի օրենքին համապատասխան (Օրենք): Այնուամենայնիվ, դիմումատուները
5
պեդում էին, որ անկանխատեսելի էր այե, թե ինչպես էր ներպետական դատարանը մեկեաբանել ն կիրառել Օրենքը»,
- «28. Հաշվի առնելով այն, թե ինչպես են ներպետական դատարանները դիտարկել դիմումատուի փաստարկները, ներառյալ' համապատասխան ժամկետների պահպանման, գույքի գնահատման ն փոխհատուցման հաշվարկի, ն որ ամենակարնորե է, համատեղ սեփականատերերի կողմից օտարման գործընթացին ներգրավված չլինելու առեչությամբ (տե՛ս վերնում' 9-15-րդ ն 17-րդ պարբերությունները), Դատարանը դեռնս կասկածում է, թե արդյոք վիճարկվող օտարումը կարող է համարվել կատարված «օրենքով նախատեսված պայմաններով»: Այնուամենայնիվ, Դատարանը անհրաժեշւր չի համարում լուծել այդ հարցը, քանի որ վիճարկվող օտարումը խախտում է Թիվ 1 արձանագրության 1Էին հոդվածն այլ պատճառներով (տե'ս, տսէռետ տսէռոժյՏ (համապատասխան փոփոխություններով), վերնում հիշատակված' Վիստիեշի ն Պերեպյոլկիեսի գործը, Տ 105 ն ստորն' 30-րդ պարբերությունը)»,
- «29. Ինչ վերաբերում է վիճարկվող օտարման նպատակի իրավաչափությանը, ապա Կառավարությունը հիմեվել է Որոշման մեջ եշված պատճառների վրա (տե'ս վերնում" 3-րդ պարբերությունը): Դատարանը չունի որնէ համոզիչ ապացույց, որի հիման վրա կեզրակացներ, որ այդ պատճառներն ակեհայրորեն զերծ էին որնէ ողջամիտ հիմքից (որպես համեմատություն տես Տկաչնե ընդդեմ Ռուսաստանի |լըեօօհօդ/ ,. Խաջտտօ| գործը, թիվ 35430/05, Տ 50, 2012 թվականի փետրվարի 14, ն տե'ս վերնում հիշատակված' Օսմանյանի ն Ամիրաղյանի գործը, Տ 61)»,
- «3. Ներպետական իրավունքի համաձայե' դիմումատուները պետք է իրենց գույքի գնահատված շուկայական արժեքին համապատասխան լրիվ փոխհատուցում ստանային ն 1575 հավելում այդ գումարին: Այնուամենայնիվ Մարզային դատարանը դիմումատուների փոխհատուցման չափը որոշել է միայն «Տոսպ» ՍՊԸի կողմից նախապատրաստված գնահատման հաշվետվությունների հիման վրա' Որոշման մեջ փոփոխություններ կատարվելուց հետո տրված վկայականեերով, ն մերժել է իրենց գույքի իրական շուկայական արժեքը որոշելու համար փորձաքննություն եշանակելու մասին դիմումատուների պահաեջը, որը, ինչպես իրենք էին պեդում, գեահատվել էր ոչ բավարար (տես վերնում 78րդ ն 1213րդ պարբերությունները)»,
-«34. Ելնելով վերոնշյալից' դիմումատուները ներպետական դատարաններ ն Դատարան են ներկայացրել փաստարկներ (տե'ս վերնում' 9-րդ ն 11-րդ պարբերությունները), որ որպես գյուղական տարածքում ապրող մարդիկ նշված հողը նրանց գործունեության ն գոյության միջոցնե էր: Ներպետական դատարաններն այս հիմնական հայեցակետին չեն անդրադարձել, ոչ էլ հաշվի են առել փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում այն առումով, որ նրանք չեն անդրադարձել այն հարցին, թե արդյոք տրվող փոխհատուցումը ծածկելու էր դիմումատուների իրական կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար էր, որ երանք իրենց բնակության տարածքում համարժեք հող ձեռք բերեին (նույն տեղում, ՏՏ 69-71)»,
- «35. Ելնելով վերոնշյալից Դատարանը գտնում է, որ դիմումատուները ստիպված են եղել ավելորդ անհատական բեռ կրել: (...)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ «ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի հետնյալ գումարները, որոն. պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով. (1) եյութական ն ոչ եյութական վեասի դիմաց" 1 հավելվածում եշված գումարները, (2) ծախսերի ն ծախքերի դիմաց' 2 000 եվրո (երկու հազար եվրո)' գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ. (..)»:
6
«Հավելված |/»-ի 9-րդ կետի համաձայն՝ Ալեքսան (Թավաքալյանին 0,479 հա ն 0,094 հա մակերեսով հողերից յուրաքանչյուր միավորի դիմաց ներպետական փոխհատուցման չափը հայկական դրամով կազմում է 1.736.350 դրամ, իսկ նյութական ն ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը՝ 10.800 եվրո (ներկայացվել է բողոքին կից).
10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նալթակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 47448/12) 04.07.2023 թվականի վճռով սահմանված փոխհատուցումները դիմումատուներին, այդ թվում՝ Ալեքսան (Թավաքալյանին սահմանված ժամկետում վճարվել են, ինչի մասին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին (այսուհետ նան՝ Նախարարների կոմիտե) (հիմք' Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պաշտոնական ինտերնետային կայք (1):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Ա նուն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է' առերնույթ առկա է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի Լին մասի 2րդ կետով նախատեսված եոր հանգամանքի առկայության դեպքում դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունների շրջանակին' ՛օՏ |սճ/Շճւռ սկզբունքի ապահովման անհրաժեշտության հաշվառմամբ քենարկելով այդ հիմքով վերանայման վարույթ հարուցելու յուրաքանչյուր դեպքում վերանայվող դատական ակտը բեկանելու, այսինքե' գործի վարույթը վերաբացելու նպատակահարմարության հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց
' Ինտերնետային կայքի հղումը՝ հէէքտ://հսժօ6.6:66.Շօ6.յու/8 70226460 ժ6ուր6ո7022:|7422ՕԷ- 2ք(2024)18Է7222|):
7
իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված
իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր երնան եկած կամ նոր հանգամանքով կարող են վերանայվել նան Վճռաբեկ դատարանի որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի դատական ակտերը նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջն ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը: կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված նոր հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) միջազգային պայմանագիր է: Եվրոպական կոնվենցիան կարնոր է հաշվի առնելով դրանով պաշտպանվող իրավունքների ն ազատությունների շրջանակը, ինչպես նան Կոնվենցիայի միջոցով ստեղծված համակարգի բնույթը, որը ներառում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ստեղծումը, ինչպես նան Մասնակից պետությունների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը վերահսկելու գործառույթի վերապահումը նշված դատարանին: Այդ համակարգում անհատներն իրավունք ունեն իրենց իրավունքների Ա ազատությունների ոտնահարման դեպքում գանգատ ներկայացնել ընդդեմ Մասնակից պետությանշ/(2):
Եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի դատական մարմինն է, որը քննում է անհատներից ստացված գանգատները, ինչպես նան միջպետական գանգատները, որոնք մեկ Կոնվենցիայի Մասնակից պետությունները ներկայացնում են միմյանց դեմ:
Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 25.01.2001 թվականին ն վավերացրել է 26.04.2002 թվականին:
Հիմք ընդունելով վկայակոչված փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանը, լինելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարան, ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացնում է վճիռ կամ որոշում, որը կարող է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ կետի իմաստով դիտարկվել որպես նոր հանգամանք ն դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ՝ պայմանով, որ.
7 Տե՛ս հէէքՏ://ք-Գ-ՇՇհՐ.Շօ6.լոէ/մօՇսոո6ուՏ/0/6Շհո/Շօոսօոնօո. |ոտե՞սոծու ՒՈ/Է:
8
- դրանով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ
- անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:
Նույն հոդվածի իմաստով նոր հանգամանք, հետնաբար նան՝ դատական ակտի վերանայման հիմք են նան Եվրոպական դատարանի հաստատած հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը նե Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Եվրոպական դատարանի կողմից մարդու իրավունքների խախտում արձանագրող վճիռը կամ որոշումը, ինչպես նան բարեկամական կարգավորումը ն միակողմանի հայտարարությունը թեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածով սահմանված նոր հանգամանք են, հետնաբար նան դատական ակտի վերանայման հիմք, այդուհանդերձ դրանք անվերապահորեն չպետք է հանգեցնեն վերանայվող դատական ակտի բեկանման: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ներպետական դատարանը պետք է գնահատի, թե արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանումը օտենեօ ո Լութցոսո-ն ապահովելու լավագույն անհատական միջոցառումն է, թե ոչ՝ միաժամանակ հաշվի առնելով ոտ սմ սկզբունքի ապահովման անհրաժեշտությունը:
Նշված եզրահանգումը բխում է Եվրոպական դատարանի ն Նախարարների կոմիտեի ձնավորած իրավական պրակտիկայից:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտեվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են նույն Կոնվենցիայի | բաժնում:
Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: (...):
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
Վճիռների կատարման նկատմամբ հսկողության ն բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերաբերյալ Նախարարների կոմիտեի կանոնների:(3) 6-րդ կանոնի 1-ին կետի համաձայն՝ երբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռը փոխանցվում է Նախարարների կոմիտե, որով Եվրոպական դատարանը վճռել է, որ եղել է
3 Տե'ս հէէքՏ://Բող.Շօ6.յու/1680666Ե10:
9
Կոնվենցիայի ն (կամ) դրա արձանագրությունների խախտում ն (կամ) տուժող կողմին Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա տրամադրվել է արդարացի փոխհատուցում, Նախարարների կոմիտեն պետք է հրավիրի Բարձր Պայմանավորվող Կողմին տեղեկացնելու իրեն այն միջոցառումների մասին, որոնք Բարձր Պայմանավորվող կողմը ձեռնարկել է կամ մտադիր է ձեռնարկել վճռի հետնանքով՝ հիմք ընդունելով Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետով ստանձնած պարտավորությունը:
Նույն կանոնի 2-րդ կետի համաձայն` Բարձր Պայմանավորվող կողմի կողմից վճռի կատարումը վերահսկելիս Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի :համաձայն՝ Նախարարների կոմիտեն պետք է քննարկի.
1. արդյո՛ք Եվրոպական դատարանի տրամադրած արդարացի փոխհատուցումը վճարվել է, որոշ դեպքերում նան՝ այն չկատարելու տոկոսները, ն
2. անհրաժեշտության դեպքում ն հաշվի առնելով Բարձր Պայմանավորվող կողմի հայեցողությունը՝ ընտրելու վճիռը կատարելու համար անհրաժեշտ միջոցառումները, արդյո՞ք.
21 ձեռնարկվել են անհատական միջոցառումներ (օրինակ՝ վարույթի վերաբացում (Նախարարների կոմիտեի 2000 թվականի հունվարի 19-ի թիվ Ք(2000)2 հանձնարարական))՝ ապահովելու, որ խախտումը դադարեցվի, ն որ տուժող կողմը հնարավորինս հայտեվի նույն իրավիճակում, ինչ ուներ մինչն Կոնվենցիայի խախտումը,
22. ընդունվել են ընդհանուր միջոցառումներ (օրինակ: օրենսդրական փոփոխություններ, նախադեպային իրավունքի կամ ,վարչարարության փոփոխություն, պատասխանող պետության լեզվով Եվրոպական դատարանի վճռի հրապարակում ն դրա տարածում համապատասխան մարմիններում), որոնք կանխում են նման կամ հայտնաբերված նոր խախտումները կամ վերջ են դնում շարունակվող խախտումներին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը ն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը նախնառաջ բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն ըեդդեմ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի, երրորդ անձ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պերական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.12.2022 թվականի որոշումը):
Անդրադառնալով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցառումներին՝ Եվրոպական դատարանի Մեծ պալատը վերահաստատել է իր նախադեպային պրակտիկան այն մասին, որ Եվրոպական դատարանի վճիռները, ըստ էության, կրում են հռչակագրային բնութ ն, ըստ էության, հիմնականում շահագրգիռ պետություն է ընտրում այն
10
միջոցառումները, որոնք Նախարարների կոմիտեի հսկողությամբ պետք է օգտագործվեն իր ներպետական իրավական համակարգում` Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունը կատարելու համար: Այնուամենայնիվ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները կատարելու համար պատասխանող պետության կողմից պահանջվող հատուկ միջոցառումները, եթե այդպիսիք կան, պետք է կախված լինեն առանձին գործի հատուկ հանգամանքներից ն որոշվեն այդ գործով Եվրոպական դատարանի վճռի լույսի ներքո՝ հաշվի առնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Եթե խախտման բնույթը թույլ է տալիս օջեխեօ ո 1ՈւՇՋոսո-ը, ապա դա պետք է կատարի պատասխանող պետությունը: Մյուս կողմից, եթե ներպետական օրենսդրությունը թույլ չի տալիս կամ թույլ է տալիս միայն մասնակի փոխհատուցում կատարել խախտման հետնանքների համար, Կոնվենցիայի 41-րդ հոդվածը Եվրոպական դատարանին լիազորում է տուժող կողմին տալ այնպիսի բավարարում, ինչպիսին իրեն հարմար է թվում (տե'ս ՕօօԼռո ս. Խուօ թիվ 46221/99 գանգատով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210, ՏՇեօշշօո օոժ Շուռ մ. հոկ, |ՇՇ) թիվ 39221798 ն 41963/98 գանգատներով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249, ՑՒստճոօջոս Ս. Թօտռուռ (յստէ տռետինշեօո) |լՇՇ| թիվ 28342/95 գանգատով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի 23.012001 թվականի վճիռը, կետ 20):
Եվրոպական դատարանի Մեծ պալատն իրավական դիրքորոշում է ձնավորել նան այն մասին, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածը պատասխանող պետության վրա դնում է խախտումը դադարեցնելու ն դրա հետնանքների համար հատուցելու իրավական պարտականություն: Ընդ որում, Պետությունը ոչ միայն պետք է վճարի արդարացի փոխհատուցումները, այլ նան ձեռնարկի Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները վերացնելու անհատական նե (կամ) ընդհանուր միջոցառումներ ու շտկի դրանց հետնանքները: Անհատական միջոցառումներ ընտրելիս Մասնակից պետությունը պետք է նկատի ունենա, որ գլխավոր նպատակը "6Տէէսեօ լո /ուճաոսո-ի հասնելն է, որը հանգում է հետնյալին՝ դիմողը հնարավորինս պետք է հայտնվի այն իրավիճակում, որում նա կլիներ, եթե չանտեսվեին Կոնվենցիայի պահանջները (տես Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ուղեցույցը' փոփոխված 3108.2022 թվականիե'(4), էջ 7-8): Անհատական միջոցառումները պետք է լինեն ժամանակին, համարժեք ու բավարար` Եվրոպական դատարանի արձանագրած խախտման փոխհատուցումը հնարավորինս ապահովելու համար (ւրե'ս նույն տեղում): Ընդհանուր միջոցառումները պետք է կանխեն նմանատիպ խախտումների առաջացումը: Նախարարների Կոմիտեն 12.05.2004 թվականի «Ներպետական պաշտպանության միջոցառումների կատարելագործման վերաբերյալ» թիվ (Հ6օ(2004)6) հանձնարարականում արձանագրել է, որ պետությունները ընդհանուր պարտավորություն ունեն լուծելու հայտնաբերված խախտումների հիմքում ընկած խնդիրները:
Թեն Եվրոպական դատարանը կարող է որոշակի իրավիճակներում նշել պատասխանող պետության կողմից ձեռնարկվելիք պաշտպանության կոնկրետ կամ այլ միջոցառումը, այնուամենայնիվ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Նախարարների կոմիտեն է գնահատում այդ միջոցառումների իրականացումը (տե՛ս քջոոծշ մ. Օյ/քոստ (ժ66.) թիվ 30873/96 գանգատով Եվրոպական դատարանի 18.092012 թվականի վճիռը, կետ 49): Պատասխանող պետության տրամադրած տեղեկատվության ն դիմումատուի փոփոխվող իրավիճակի հաշվառմամբ Նախարարների կոմիտեն պետք է հսկի այն միջոցառումների իրականացումը, որոնք ժամանակին, համարժեք ու բավարար են Եվրոպական դատարանի
4 Տե՛ս. հէքտ://ոո/Պ.6ՇիՐ.Շ06./ու/Մօօսոծուտ/ց/6օհո/Շսմ6 ոէ 46. ԷՇ:
1
կողմից հայտնաբերված խախտման առավելագույն փոխհատուցումն ապահովելու հարցում (տե'ս եշված ուղեցույցը, էջ 13):
Վերոշարադրյալի լուսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայով Եվրոպական դատարանի վճռի կատարման՝ Բարձր պայմանավորվող կողմի պարտավորության բովանդակությունը բացահայտված չլինելու պայմաններում Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1ին կետի իրագործմանն ուղղված միջոցառումների ընտրության հայեցողությունը (ռ դզոջյո օք ճքքոօօճեօո) թողնվում է պատասխանող պետությանը, որի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Նախարարների կոմիտեն՝ այնքան ժամանակ, քանի դեռ խախտման հետնանքները վերացնելու ուղղությամբ բոլոր անհրաժեշտ ն բավարար միջոցառումները չեն ձեռնարկվել:
Հարկ է նշել, որ վճիռների կատարման նպատակով ձեռնարկվող միջոցառումները, որպես կանոն, լինում են անհատական կամ ընդհանուր բնույթի: Ընդ որում, անհատական միջոցառումները պետք է դիմումատուի համար վերացնեն արձանագրված խախտման հնարավոր բացասական հետնանքները, այսինքն՝ պետությունը ոօտէսեօ ո /ուճջոսո-ի հասնելու նպատակով միջոցներ պետք է ձեռնարկի, որը ներառում է Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված արդարացի փոխհատուցում կամ բարեկամական կարգավորմամբ կողմերի միջն համաձայնեցված գումարի վճարում (սահմանված ժամկետում չվճարելու դեպքում հաշվարկվում է հավելյալ տոկոսադրույք): Երբ դրամական փոխհատուցումն ինքնին չի կարող վերացնել խախտման հետնանքները, Նախարարների կոմիտեն հետամուտ է լինում, որ պետությունը ձեռնարկի անհատական այլ անհրաժեշտ միջոցառումներ (օրինակ՝ ծնողների ն առանց հիմնավոր պատճառի իրենցից վերցված երեխաների կապերի վերականգնում, քրեական գործով անարդարացի քննության վերաբացում):
Անդրադառնալով Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված տուժող կողմին արդարացի փոխհատուցում վճարելու որպես անհատական միջոցառման իրականացման նպատակներին ն կարգին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Եվրոպական դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնի 1-ին կետի համաձայն՝ դիմումատուն, ով ցանկանում է ստանալ Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի բավարարում այն դեպքում, եթե Դատարանը գտնի Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտում, պետք է ներկայացնի համապատասխան պահանջ:
Եվրոպական դատարանի կանոնակարգի 752-րդ կանոնի 1-ին կետի համաձայն՝ երբ Պալատը կամ Կոմիտեն գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ կից Արձանագրությունների խախտում, նույն վճռի մեջ այն որոշում է կայացնում Կոնվենցիայի 41-րդ հոդվածը կիրառելու մասին, եթե դիմումատուն՝ 60-րդ Կանոնով սահմանված կարգով ներկայացրել է հստակ պահանջ ն պատրաստ է հարցի լուծումը: (...):
Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված կարգով դիմողին արդարացի փոխհատուցում վճարելու նպատակը շահագրգիռ անձանց կրած վնասը փոխհատուցելն է՝ այնքանով, որ համապատասխան դեպքն այն խախտման հետնանք է, որն այլ կերպ չի կարող փոխհատուցվել (տե՛ս օրինակ՝ ՏՇօշշօ գոմ Շխուռ մ. էօլ/|ՇՇ| թիվ 39221/98 ն 41963/98 գանգատներով Եվրոպական դատարահի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 250):
Արդարացի փոխհատուցման կանոնի ընդհանուր տրամաբանությունը (Կոնվենցիայի 41-րդ հոդված), ինչպես նկատի են ունեցել Կոնվենցիան մշակողները, ուղղակիորեն բխում է պետության պատասխանատվության հետ կապված հանրային միջազգային իրավունքի սկզբունքներից նե պետք է մեկնաբանվի այս համատեքստում (տե'ս Օ/քոստ մ. 1սու6) (լստէ
12
Տճոտ(նՇհօո) |ՇՇ) թիվ 25781/94 գանգատով Եվրոպական դատարանի 12.05.2014 թվականի վճիռը, կետ 40):
Արդարացի բավարարում շնորհելը Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով երաշխավորված իրավունքի խախտման փաստն արձանագրելու ինքնաբերաբար հետնանքը չէ: Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ձնակերպումը հստակեցնում է, երբ նախատեսում է, որ Եվրոպական դատարանն արդարացի բավարարում է շնորհում միայն այն դեպքում, եթե ներպետական օրենսդրությունը տալիս է մասնակի հատուցման հնարավորություն, ն այն էլ միայն «անհրաժեշտության դեպքում» (Տ 2 կճս ֆրանսերեն տեքստում): Ավելին՝ Եվրոպական դատարանը շնորհում է միայն այնպիսի բավարարում, որը համարում է «արդարացի» (ճզսաճելթ ֆրանսերեն տեքստում) տվյալ հանգամանքներում: Հետնաբար հաշվի են առնվում յուրաքանչյուր գործի առանձնահատկությունները:
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ արդարացի բավարարում կարող է տրվել՝
(ա) նյութական վնասի համար.
(բ) ոչ նյութական վնաս համար.
(գ) ծախսերի ն ծախքերի համար:
Փոխհատուցում պահանջող վնասի ն ենթադրյալ խախտման միջն պետք է լինի հստակ պատճառահետնանքային կապ: Վնասի փոխհատուցում կարող է տրվել այն դեպքում, եթե վնասն արձանագրված խախտման հետնանք է: Եվրոպական դատարանի կողմից վնասի փոխհատուցում շնորհելու նպատակն է հատուցել դիմումատուին խախտման փաստացի վնասակար հետնանքները: Ան նպատակ չունի պատժել պատասխանող Բարձր պայմանավորվող կողմին:
Նյութական վնասին առնչվող սկզբունքն այն է, որ հնարավորության դեպքում դիմումատուն պետք է հայտնվի այնպիսի վիճակում, որում նա կլիներ, եթե խախտում տեղի չունենար, այլ կերպ ասած՝ ոշտեսեօ ո 1ուօջոստ: Սա կարող է ներառել փոխհատուցում թե՛ փաստացի կորստի (մճտոսոո ՇոոճոցճոՏ), թե՛ ապագայում հնարավոր կորստի ն բաց թողնված եկամտի դիմաց (/սօրսող Շ6ՏՏՅՈՏ):
Ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում հատկացնելով՝ Եվրոպական դատարանը նպատակ ունի ֆինանսական փոխհատուցում տրամադրել ոչ նյութական վնասի, օրինակ' հոգեկան կամ ֆիզիկական տառապանքների դիմաց: Իր բնույթով ոչ նյութական վնասը ենթակա չէ ճշգրիտ հաշվարկման: Եթե նման վնասի առկայությունը հաստատվում է, ն եթե Եվրոպական դատարանը գտնում է, որ դրամական փոխհատուցումն անհրաժեշտ է, ապա այն գնահատում է կատարում արդարացիության սկզբունքով՝ հաշվի առնելով այն չափանիշները, որոնք բխում են իր նախադեպային իրավունքից:
Եվրոպական դատարանը կարող է փոխհատուցում տրամադրել դիմումատուի կողմից նախ ներպետական մակարդակում, ապա Եվրոպական դատարանում վարույթի ընթացքում կատարված ծախսերի ու ծախքերի դիմաց՝ այսպիսով փորձելով կանխել խախտումները կամ վերացնել դրանց հետնանքները»(5):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված կարգով դիմումատուին արդարացի փոխհատուցում վճարվում է խախտման բացասական հետնանքները հատուցելու նպատակով՝ պայմանով, որ վնասը խախտման հետնանք է, որն այլ կերպ չի կարող փոխհատուցվել: Ընդ որում, հատուցում տրամադրվում է ոչ միայն փաստացի
5 Տե՛ս Եվրոպական դատարանի կանոնակարգի գործնական ցուցումները, հղումը՝ հէքՏ://ոո.ՇՇԻՐ.Շ06.|ու/մօօսո6ո/ց/6Շհր/Թս|6Տ. Շօսոէ ՒԻ/Է:
13
կորստի, ապագայում հնարավոր կորստի ն բաց թողնված եկամտի դիմաց, այլ նա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ/0517/02/10
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
