ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 74 — Խուզարկությունը և զննումը քրեակատարողական հիմնարկում 1.
Ամփոփում
Հոդված 74. Խուզարկությունը և զննումը քրեակատարողական հիմնարկում 1. Քրեակատարողական հիմնարկից փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումներ կանխելու կամ խափանելու նպատակով դատապարտյալը կարող է ենթարկվել զննման, անձնական խուզարկության, նրա իրերը՝ զննման, իսկ քրեակատարողական հիմնարկում նրա կացարանը, մեկուսացված խուցը կամ նրա գտնվելու այլ վայրը՝ խուզարկութ
Ամբողջ Տեքստ
Հոդված 74. Խուզարկությունը և զննումը քրեակատարողական հիմնարկում 1. Քրեակատարողական հիմնարկից փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումներ կանխելու կամ խափանելու նպատակով դատապարտյալը կարող է ենթարկվել զննման, անձնական խուզարկության, նրա իրերը՝ զննման, իսկ քրեակատարողական հիմնարկում նրա կացարանը, մեկուսացված խուցը կամ նրա գտնվելու այլ վայրը՝ խուզարկության։
2. Քրեակատարողական հիմնարկ այցելած անձինք սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակով կարող են ենթարկվել զննման:
3. Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու, քրեակատարողական հիմնարկից դուրս գալու, խցից կամ կացարանից մեկ այլ խուց կամ կացարան կամ բժշկական ստորաբաժանում տեղափոխվելու դեպքում դատապարտյալը ենթարկվում է զննման:
4. Եթե քրեակատարողական հիմնարկ այցելած անձի կամ դատապարտյալի զննման արդյունքներով առկա է ողջամիտ կասկած, որ անձի մոտ առկա է արգելված իր կամ առարկա կամ այնպիսի իր կամ առարկա, որը կարող է օգտագործվել փախուստ, ինքնավնասում, ինքնասպանություն, հանցանք կամ այլ իրավախախտում, անկարգություն կատարելու համար կամ խախտում է պատժի կատարման կարգը, ապա անձը կարող է ենթարկվել անձնական խուզարկության: Մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությունը կարող է իրականացնել միայն նույն սեռի աշխատակիցը: Խուզարկությունը պետք է անցկացվի այնպիսի պայմաններում, որոնք չեն նվաստացնում անձի արժանապատվությունը:
5. Խուզարկության և զննության, խուզարկության արդյունքով վերցված իրերի և առարկաների պահման ու տնօրինման կարգը և պայմանները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
