ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19.2 — Ջրային ռեսուրսների պետական կադաստրը Ջրային ռեսուրսների պետական կադաստրը (այսուհետ` պետական ջրային կադաստր) տեղեկատվական համակարգ է, որը վարում է ջրային ռեսուրսների որակական ու քանա
Ամփոփում
Հոդված 19.2. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը Ջրային ռեսուրսների պետական կադաստրը (այսուհետ` պետական ջրային կադաստր) տեղեկատվական համակարգ է, որը վարում է ջրային ռեսուրսների որակական ու քանակական բնութագրերի, ջրային ռեսուրսների վրա բնական ու մարդածին ազդեցությունների, ջրային ռեսուրսների և ջրաէկոհամակարգերի պահպանության, օգտագործման ու վերականգնման մասին տվյալների շտեմարանի ստեղծման գործընթացները: Պետական ջրային կադաստրի կառուցվածքն ու բովանդակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 19.2. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը Ջրային ռեսուրսների պետական կադաստրը (այսուհետ` պետական ջրային կադաստր) տեղեկատվական համակարգ է, որը վարում է ջրային ռեսուրսների որակական ու քանակական բնութագրերի, ջրային ռեսուրսների վրա բնական ու մարդածին ազդեցությունների, ջրային ռեսուրսների և ջրաէկոհամակարգերի պահպանության, օգտագործման ու վերականգնման մասին տվյալների շտեմարանի ստեղծման գործընթացները: Պետական ջրային կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, տվյալների հավաքման ու պետական կադաստրում դրանց գրանցման, ինչպես նաև պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգով: Պետական ջրային կադաստրը վարում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ջրային ռեսուրսների պետական կադաստրը վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ջրային ռեսուրսների պետական կադաստրից տվյալների տրամադրումն անվճար է: (19.2-րդ հոդվածը լրաց.
21.12.15 ՀՕ-19-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
