ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով. «5.1) հաստատում է հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի և սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի վճարման չափը և կարգը.»: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միակողմանի ճանաչում է միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմիններին և հաստատում դրանց ցանկը.»: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Հավատարմագրման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմիններ հավատարմագրող միակ մարմինն է:»: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների» բառերը փոխարինել «4 շահագրգիռ պետական կառավարման մարմինների և (կամ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների» բառերով.
2) 3-րդ մասից հանել «Խորհրդի քարտուղարն է և» բառերը.
3) 8-րդ մասի 12-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) կազմակերպում է հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման դասընթացներ և շնորհում համապատասխան վկայագրեր.»: Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների միակողմանի ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետությունում գործող, միջազգային ճանաչում ունեցող միակողմանի ճանաչված օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները պետք է գրանցվեն հավատարմագրման ազգային մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:»: Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքների համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն հավատարմագրման վկայագրերը, որոնց գործողության ժամկետը չի լրացել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2016 թվականի մարտի 31-ը, համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմնի հավատարմագրումը մեկ անգամ կարող է իրականացվել վերապահումներով: Համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմնի վերապահումներով հավատարմագրումը հաստատվում է Խորհրդի որոշմամբ: Հավատարմագրման վկայագրում վերապահումների մասին կատարվում է համապատասխան նշում: Վերապահումով տրված հավատարմագրման վկայագիրը գործում է առավելագույնը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը: Վերապահումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգով:»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. մայիսի 25 Երևան ՀՕ-43-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-43-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.06.2013-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.06.05/29(969) Հոդ.530 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.04.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.05.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.06.2013 Հիմնական ակտ 30.04.2013, ՀՕ-43-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.02.2012, ՀՕ-20-Ն 08.02.2012, ՀՕ-20-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 ապրիլի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-43-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
