ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 178 — Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը գործի նոր քննությունից հետո 1.
Ամփոփում
Հոդված 178. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը գործի նոր քննությունից հետո 1. Գործի նոր քննությունից հետո դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ։ 2. Գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ, սույն օրենսգրքի 123-րդ հոդվածում նշված պահանջներից բացի, նշվում են` 1) գործով առաջին անգամ վճիռ կայացրած վարչական դատարանի նստավայրի կամ վերաքննիչ դատարանի անվանումը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը. 2) վերաքննիչ կամ վճ
Ամբողջ Տեքստ
Հոդված 178. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը գործի նոր քննությունից հետո 1. Գործի նոր քննությունից հետո դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ, սույն օրենսգրքի 123-րդ հոդվածում նշված պահանջներից բացի, նշվում են` 1) գործով առաջին անգամ վճիռ կայացրած վարչական դատարանի նստավայրի կամ վերաքննիչ դատարանի անվանումը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը. 2) վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի դատական ակտի համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն կայացրած դատարանի կազմը, բողոք բերած անձի անունը (անվանումը). 3) գործն ըստ էության լուծող բեկանված դատական ակտի և վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի միջանկյալ դատական ակտի համառոտ բովանդակությունը։ (178-րդ հոդվածը փոփ.
09.07.19 ՀՕ-128-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
