Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-6-Ն21 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հունվարի 21 - ին « ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.5-րդ կետերով. «9.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն մասի 9.2-9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից 9.2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով 9.3) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով 9.4) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով 9.5) գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով».

2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ»-«ժզ» ենթակետերով. «ժբ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` բազային տուրքի 200-ապատիկի չափով ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 90-ապատիկի չափով ժե. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով ժզ. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով».

3) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա»-«ժե» ենթակետերով. «ժա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժբ»-«ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից ժբ. «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 90-ապատիկի չափով ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով ժե. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Սիմոնյան 2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-6-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-6-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.06.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.01.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 08.02.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.06.2022 Հիմնական ակտ 21.01.2022, ՀՕ-6-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-6-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել