Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 338 — Օրենքի կիրառման և մեկնաբանման հարցի քննարկումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 338AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 338 — Օրենքի կիրառման և մեկնաբանման հարցի քննարկումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 338. Օրենքի կիրառման և մեկնաբանման հարցի քննարկումը 1. Եզրափակիչ ելույթով հանդես եկած անձն իրավունք ունի մինչև դատարանի՝ առանձին սենյակ հեռանալը դատարան գրավոր ներկայացնելու սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասի շրջանակներում դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի կապակցությամբ օրենքի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ իր կողմից առաջարկվող հիմնավորումները կամ ձևակերպումները, որոնք դատարանի համար պարտադիր չեն: 2. Դատարանը կարող է

Ամբողջ Տեքստ

Հոդված 338. Օրենքի կիրառման և մեկնաբանման հարցի քննարկումը 1. Եզրափակիչ ելույթով հանդես եկած անձն իրավունք ունի մինչև դատարանի՝ առանձին սենյակ հեռանալը դատարան գրավոր ներկայացնելու սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասի շրջանակներում դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի կապակցությամբ օրենքի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ իր կողմից առաջարկվող հիմնավորումները կամ ձևակերպումները, որոնք դատարանի համար պարտադիր չեն:

2. Դատարանը կարող է եզրափակիչ ելույթով հանդես եկած անձանց հարցեր ուղղել հետազոտված փաստական հանգամանքների կապակցությամբ` օրենքի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ:

3. Բոլոր եզրափակիչ ելույթներն ունկնդրելուց հետո դատարանը կարող է օրենքի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ խորհրդակցություն անցկացնել հանրային մեղադրողի, պաշտպանի, իսկ առկայության դեպքում՝ նաև տուժողի լիազոր ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված եղանակներով օրենքի կիրառման կամ մեկնաբանման որևէ հարց քննարկման առարկա դարձնելիս դատարանը պարտավոր է զերծ մնալ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել