Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՇՈՏ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՇՈՏ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2317 մայիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 մայիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 23 | ԱՇՈՏ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 մայիսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ա. Գյուլումյանի

Քննության առնելով Աշոտ Կույումջյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Աշոտ Կույումջյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 2-ին)` խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3 հոդվածի 2-րդ մասը, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 66-րդ և 67-րդ հոդվածներին հակասող: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը և 172-րդ հոդվածի 5-րդ մասը առևտրային գաղտնիքի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով չնախատեսված այլ դեպքերում գործը դռնփակ քննելու հնարավորության մասով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ պատճառաբանված չի անդրադառնում վճռաբեկ բողոքի յուրաքանչյուր փաստական և իրավական հիմքի և այդպիսով չի ապահովում ինչպես օրենքի միատեսակ կիրառության, այնպես էլ մարդու իրավունքների և ազա-տությունների հիմնարար խախտումները վերացնելու գործառույթի իրականացումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և 172-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ դիմողը գտնում է, որ այնքանով, որքանով նշված հոդվածները քրեական գործի դատաքննությունը դռնփակ իրականացնելու հնարավորություն են տալիս Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով չնախատեսված դեպքերում, մասնավորապես առևտրային գաղտնիքի պաշտպանության համար, այդքանով հակասում են Սահմանադրության 63-րդ հոդվածին, քանի որ նշված նորմում չի խոսվում առևտրային գաղտնիքի պաշտպանության մասին, որը, փաստորեն, ստորա-դասվում է անձի արդար և հրապարակային դատաքննության իրավունքին:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով քննության առարկա անհատական դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքնե-րից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է.

ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ

Քննության առարկա անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասով ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի կողմից չեն ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ բավարար այնպիսի հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման: Որպես հիմնավորում դիմողն առավելապես արտահայտում է մոտեցում, որ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, չի կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, չի հիմնավորում վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` հիշյալ օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը, իր որոշմամբ չի ապահովում որոշակիություն։ Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Նման դիմումների քննության ընդունումը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով,

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և 172-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Քննության առարկա անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և 172-րդ հոդվածի 5-րդ մասի մասով, ենթակա է ընդունման, քանի որ այդ մասով առկա չեն այն մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը: Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջները, այն է`

- դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

- դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,

- դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

- դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

- դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Աշոտ Կույումջյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, մերժել:

2. «Աշոտ Կույումջյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և 172-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

17 մայիսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-23

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մայիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-23
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել