Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 2 — Սահմանադրական դատարանի նստավայրը և նրա պահպանությունը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 2AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 2 — Սահմանադրական դատարանի նստավայրը և նրա պահպանությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 2. Սահմանադրական դատարանի նստավայրը և նրա պահպանությունը 1. Սահմանադրական դատարանի նիստերն անցկացվում են Երևան քաղաքում՝ Սահմանադրական դատարանի նստավայրում: 2. Ըստ անհրաժեշտության՝ աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նիստեր կարող է անցկացնել նաև Հայաստանի Հանրապետության այլ վայրում: 3. Կառավարությունը Սահմանադրական դատարանին հատկացնում է առանձին շենք և անհրաժեշտ գույք՝ նրա բնականոն գործունեության ապահովման համար: 4. Սահմանադրակա

Ամբողջ Տեքստ

Հոդված 2. Սահմանադրական դատարանի նստավայրը և նրա պահպանությունը 1. Սահմանադրական դատարանի նիստերն անցկացվում են Երևան քաղաքում՝ Սահմանադրական դատարանի նստավայրում:

2. Ըստ անհրաժեշտության՝ աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նիստեր կարող է անցկացնել նաև Հայաստանի Հանրապետության այլ վայրում:

3. Կառավարությունը Սահմանադրական դատարանին հատկացնում է առանձին շենք և անհրաժեշտ գույք՝ նրա բնականոն գործունեության ապահովման համար:

4. Սահմանադրական դատարանի զբաղեցրած շենքերի, շինությունների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:

5. Սահմանադրական դատարանի դատավորներից և աշխատակազմի աշխատողներից բացի, այլ անձինք Սահմանադրական դատարանի շենք կարող են մուտք գործել Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել