Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈՅԱԼ ՍԹԱՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈՅԱԼ ՍԹԱՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1674 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-167)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 167 | «ՌՈՅԱԼ ՍԹԱՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 112-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼ

Ամբողջ Տեքստ

«ՌՈՅԱԼ ՍԹԱՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոյալ Սթայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծումը կանոնակարգելու մասին» Կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 112-Ն որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Ռոյալ Սթայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է․ «ՀՀ կառավարության

5 փետրվարի 2015 թվականի N 112-Ն որոշումը դրանով սահմանված ներմուծվող ապրանքների պայմանականորեն բաց թողնված համարվելը չնախատեսելու մասով ճանաչել ՀՀ սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։ Դիմողը նշում է, որ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 2016 թվականի հունիսի 15-ի թիվ 0006-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը, 2016 թվականի հունիսի 15-ի թիվ 0006-Ո-1 որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին (թիվ ՎԴ/3865/05/16 վարչական գործ): Դիմողը հայտնում է, որ թիվ ՎԴ/3865/05/16 վարչական գործով 2017 թվականի մարտի 9-ին վարչական դատարանի կայացրած վճռով իր հայցը բավարարվել է, իսկ վերաքննիչ վարչական դատարանի 2018 թվականի հունիսի 6-ի որոշմամբ վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժվել, իսկ վճիռը թողնվել է անփոփոխ: 2019 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վերաքննիչ վարչական դատարանի հիշյալ որոշումը բեկանել է և գործն ուղարկել է վարչական դատարան նոր քննության: Դիմողը հայտնում է, որ հաջորդիվ թիվ ՎԴ/3865/05/16 վարչական գործով 2020 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով հայցն ամբողջությամբ մերժվել է, իսկ վերաքննիչ վարչական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մերժվել է հիշյալ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ վարչական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մարտի 2-ի որոշմամբ վերադարձվել է. Դիմողի կողմից վարչական դատավարությամբ սահմանված ժամկետներում կրկին բողոք չի ներկայացվել: Դիմողը հայտնում է, որ «Ռոյալ Սթայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված արտագնա մաքսային ստուգման արդյունքում 2016 թվականի հունիսի 15-ին կազմվել է վարչական ակտ, համաձայն որի ներմուծված ապրանքներն օգտագործվել են «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի (այսուհետ Համաձայնագիր) պայմաններին չհամապատասխանող նպատակներով խախտելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի պայմանները. Դիմողի նկատմամբ առաջադրվել են սահմանված ժամկետում չվճարված մաքսատուրքի և տույժերի, ավելացված արժեքի հարկի և տույժերի վճարման պահանջներ: Դիմողը գտնում է, որ ո՛չ Համաձայնագրով ու վերջինիս կից արձանագրությամբ, ո՛չ «Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծումը կանոնակարգելու մասին» Կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 112-Ն որոշմամբ (այսուհետ նաև Որոշում), ո՛չ էլ այլ իրավական նորմով հստակ սահմանված չէ ներմուծողի կողմից նշված ապրանքի օգտագործման պարտադիր նպատակ որպես արտոնությունից օգտվելու պայման, իսկ Որոշման համաձայն բավարար է միայն եզրակացությունն այն մասին, որ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվում է Համաձայնագրով սահմանված արտոնությունը, որը և նա ստացել էր: Դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/3865/05/16 վարչական գործի քննության արդյունքում պարզվել է, որ ապրանքը ներմուծելիս մաքսատուրքի վճարումից ազատվելու արտոնության պարտադիր պայման է ներմուծողի կողմից անձամբ Համաձայնագրով նախատեսված նպատակով ներմուծվող ապրանքի օգտագործումը, և հետևաբար ներմուծողի կողմից այդ ապրանքի վերավաճառքի դեպքում արձանագրվել է խախտում: Ըստ Դիմողի Որոշմամբ արտոնությունից օգտվելու համար նման պայման կամ սահմանափակում առկա չէ, հետևաբար Որոշման մեջ առկա է օրենսդրական բաց, ինչի պատճառով չի ապահովվել արտոնությունից օգտվելու պայմանների և ներմուծված ապրանքների պայմանականորեն բաց թողնված լինելու մասով իրավական որոշակիությունը։ Դիմողը գտնում է, որ Որոշումը «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների որպես պայմանականորեն բաց թողնված ապրանքներ, այսինքն տվյալ դեպքում արտոնությունից օգտվելու համար ներմուծված ապրանքները չվաճառելու պահանջ չնախատեսելու մասով, հակասում է Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին։ Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում Դիմողը նշել է, որ թիվ ՎԴ/3865/05/16 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մարտի 2-ի որոշմամբ վերադարձվել է, սակայն Դիմողի կողմից սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք կրկին չի ներկայացվել։ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին կցվել է թիվ ՎԴ/3865/05/16 վարչական գործով Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2022 թվականի մարտի 2-ի որոշումը։ Ավելին, www.datalex.am դատական-տեղեկատվական կայքում թիվ ՎԴ/3865/05/16 վարչական գործով առկա տեղեկատվության ուսումնասիրությունից նույնպես հետևում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո այն սահմանված ժամկետում Վճռաբեկ դատարան ներկայացնելու վերաբերյալ որևէ տեղեկություն բացակայում է։ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են այն վարույթ ընդունելու, վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը։ Թիվ ՎԴ/3865/05/16 վարչական գործի դատավարական նախապատմությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջին անգամ վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո սխալները չեն շտկվել, և վճռաբեկ բողոքը կրկին չի ներկայացվել, ինչի իրավունքը Դիմողն ուներ։ Այսինքն Դիմողը չի իրացրել դատական պաշտպանության օրենքով ընձեռված հնարավորությունները, ինչը հանգեցրել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով դատական պաշտպանության միջոցներն սպառելու պայմանի անտեսման։ Հետևաբար Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմանների հարցին, ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռոյալ Սթայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա` «Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծումը կանոնակարգելու մասին» Կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 112-Ն որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-167

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-167
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել