ՎԴ/7078/05/18
Ամփոփում
քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 24.06.2022 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «Լարվար» արտադրական կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ) վճռաբեկ բողոքը (դիմումը) ըստ հայցի Կոոպերատիվի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձինք՝ «Հայաստանի Զարգացման ն Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ (հին անվանումը՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ) (այսուհետ` Կորպորացիա) ն «Թորիկ» ՍՊԸ՝ Երնան քաղաքի Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի ան
Ամբողջ Տեքստ
ԿՅ 2:
(Տե
ՍԱԶ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Վարչական գործ թիվ ՎԴ/7078/05/18 ն վարչական պալատի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7078/05/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2023 թվականի հոկտեմբերի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 24.06.2022 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «Լարվար» արտադրական կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ) վճռաբեկ բողոքը (դիմումը) ըստ հայցի Կոոպերատիվի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձինք՝ «Հայաստանի Զարգացման ն Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ (հին անվանումը՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ) (այսուհետ` Կորպորացիա) ն «Թորիկ» ՍՊԸ՝ Երնան քաղաքի Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ 25.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետնանք՝ Կորպորացիայի գործողություններ կապված Կոոպերատիվին Երնան քաղաքի Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքից վտարելու հետ, ոչ իրավաչափ ճանաչելու նե Կադաստրին Երնան քաղաքի Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կոոպերատիվի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու, ինչպես նան Երնան քաղաքի Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «(Թորիկ» ՍՊԸ-ի անվամբ 11.07.2018
2
թվականին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել Երնան քաղաքի Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ 25.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես հետնանք՝ ոչ իրավաչափ ճանաչել Կորպորացիայի գործողությունները՝ կապված Կոռոպերատիվին Երնան քաղաքի Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքից վտարելու հետ, պարտավորեցնել Կադաստրին Երնան քաղաքի Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցել Կոոպերատիվի սեփականության իրավունքը, անվավեր ճանաչել Երնան քաղաքի Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Թորիկ» ՍՊԸ-ի անվամբ 11.07.2018 (թվականին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան, դատավորներ՝ Ք. Մկոյան, Կ. Մաթնոսյան) (այսուհետ Վերաքննիչ դատարան) 1112.2020 թվականի որոշմամբ Կորպորացիայի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 19.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.06.2022 թվականի որոշմամբ Կորպորացիայի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը բեկանվել ն փոփոխվել է՝ Կոոպերատիվի հայցը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանը, Հովսեփ Բեդնյանն ու Գոռ Հակոբյանը հայտնել են հատուկ կարծիք:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Կոոպերատիվը (ներկայացուցիչ՝ Լուսինե Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կորպորացիան (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
2. Վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված հիմեավորումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Բողոքաբերի նկատմամբ կիրառված նորմի՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի, վերաբերյալ ՀՀ
Յ
սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող՝ միաժամանակ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, ն համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել լէ ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:
Այսպիսով, սույն վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.06.2022 թվականի որոշման նե ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2022 թվականի թիվ ՍԴՌ-1668 որոշման համադրումից հետնում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդված 1-ին մասը Կոոպերատիվի նկատմամբ կիրառվել է նշված նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունից չբխող մեկնաբանմամբ, քանի որ գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման դիմումին կից չի ներկայացվել գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, սակայն վարչական մարմինն իրականացրել է պետական գրանցում, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատը գտել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություննեեը, նոտարական կարգով վավերացված պայամանագրի ներկայացված լինելու պայմաններում չեն գործում:
Այսինքն, առկա է նոր հանգամանք, որը բավարար է սույն վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.06.2022 թվականի որոշումը վերանայելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքների' ՀՀ սահմանադրական դատարանի 15.112022 թվականի թիվ ՍԴՈ-1668 որոշմանն ՀՀ սահմանադրական դատարանի 01112022 թվականի թիվ ՍԴՈ-1667 որոշման հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԴ/7078/05/18 վարչական գործով որոշումը ն կայացնել եոր դատական ակտ' մերժել «Հայաստանի զարգացման ն ներդրումների կորպորացիա», ՈՒՎԿ ՓԲԸի վճռաբեկ բողոքը ն օրինական ուժի մեջ թողնել Հայաստանի Հանրապետության վերաքենիչ վարչական դատարանի 1112.2020թ. որոշումը»:
2... Վճռաբեկ բողոքի (դիմումի) պատասխանի հիմնավորումները.
Բողոքաբերի պնդումն այն մասին, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը կիրառել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ, առարկայազուրկ է, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատը սույն նորմի դրույթներն առհասարակ չի
4
կիրառել: Այդպիսով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատը փաստացի արձանագրել է այն համակարգային խնդիրը, որը բարձրացվել էր ներկայացված վճռաբեկ բողոքում:
Հետնաբար ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.06.2022 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար, ուստի ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
7 14.01.2013 թվականին քաղաք Երնան, Կենտրոն, Պուշկինի փողոց, 39-րդ շենք, թիվ 17 տարածքի նկատմամբ գրանցվել է Կոոպերատիվի սեփականության իրավունքը (հիմք` թիվ 14012013-01-3488 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական) (հատոր 1-ին, գթ. 25).
2) 05122014 թվականին Կորպորացիայի ն «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջն կնքվել է թիվ 909175Վ վարկային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 26-31).
Յ 05122014 թվականին Կորպորացիայի, «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի ն Կոոպերատիվի միջն կնքվել է թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիրը, որով «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸի .պարտավորություննեի համար գրավադրվել է 0Կոոպերատիվին սեփականությամբ պատկանող քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքը:
Նույն պայմանագրի 33 կետի համաձայն՝ վարկառուի կողմից վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, իր պահանջները բավարարելու նպատակով գրավառուն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածել ն իրացնել այն ուղղակի վաճառքի կամ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այդ թվում պահանջել անշարժ գուքը Վարկային պայմանագրով սահմանված .պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն հանձնելու (հատոր 1-ին, գ.թ. 32-34).
4) Արաբկիր ն -Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱՔԴ/0370/04/16 սնանկության գործով 29.11.2016 թվականին կայացրած վճռով «Երնանի կենցաղային քիմիայի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը ճանաձել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 10-12).
5) Կորպորացիայի 28.12.2016 թվականի թիվ 104316 գրությամբ Գրավատու Կոոպերատիվի նախագահ Դավիթ Ւնաչատրյանը տեղեկացվել է վարկային պարտավորությունների չկատարման հիմքով գրավադրված գուքի նկատմամբ
5
դատական կարգով կամ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հնարավոր գործընթաց նախաձեռնելու մասին (հատոր 2-րդ, Գգթ. 73).
6) Կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալի կողմից 19.01.2017 թվականին բռնագանձման ծանուցում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Երնանի տարածքային ստորաբաժանման ղեկավարին, առ այն, որ Կորպորացիան նախաձեռնում է իրականացնել վերջինիս ն «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջն 05.12.2014 թվականին կնքված թիվ 909175Վ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող 05.12.2014 թվականին կնքված թիվ 909175գ/01 ն թիվ 909175գ/02 անշարժ գույքի գրավի պայմանագրերով գրավադրված համապատասխանաբար քաղաք Երնան Արշակունյաց թիվ 125/4 անշարժ գույքի ն քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի անշարժ գույքի արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթաց (հատոր 1-ին, գթ. 35).
7 Կադաստրի կողմից 20.012017 թվականին կազմվել է «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի Ա դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» տեղեկանք, առ այն, որ քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի հասցեի Կորպորացիայի 19.01.2017 թվականի թիվ 40-17 բռնագանձման ծանուցումն արտացոլվել է անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում (հատոր 1-ին, գ.թ. 36).
8) Կորպորացիայի ներկայացուցչի կողմից 22.05.2018 թվականին դիմում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Արաբկիր սպասարկման գրասենյակ, որով խնդրել է կատարել քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում Ա իրավունքի դադարման պետական գրանցում:
Վերը նշված դիմումին կից ներկայացվել է վճարման անդորրագիր, պետական տուրքի անդորրագիր, անձնագրի պատճենը, 17.10.2018 թվականին իրավաբանական անձի կողմից տրված լիազորագիր, 18.05.2018 թվականի արձանագրություն, 22.05.2018 թվականի պայմանագիր (հատոր 1-ին, գւթ. 37-38).
9) 18.05.2018 թվականին կազմված աճուրդային վաճառքի արդյունքների վերաբերյալ արձանագրությամբ անշարժ գույքի մասով «Երնանի «Ադամանդ» Ապրանքա-Հումքային Բորսա» ՓԲԸ-ի հարթակում «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի կողմից 50.000.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով կազմակերպված 17.05.2018 թվականի աճուրդը համարվել է չկայացած որնէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարելու պատճառով (հատոր 2-րդ, գ.թ. 39).
10) «Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի Ա Կորպորացիայի միջն 22.05.2018 թվականին կնքվել է գույքը հանձնելու մասին պայմանագիր, որով «Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ն Կորպորացիային է հանձնել Կոոպերատիվին սեփականությամբ պատկանող քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 2-րդ, գ.թ. 40-42).
6
1) 25.05.2018 թվականին Կադաստրը քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցել է Կորպորացիայի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 43-44).
12) քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի նկատմամբ 11.07.2018 թվականին գրանցվել է «(Թորիկ» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքը՝ հիմք 10.07.2018 թվականի թիվ 1046 վարձակալության պայմանագիր (հատոր 2-րդ, գթ. 52-53).
13) ՀՀ սահմանադրական դատարանը, Կոոպերատիվի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության ն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 15.11.2022 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1668 որոշումը, որով որոշել է. «2. «Գույքի եկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի Լին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկեաբանությամբ, որ գրավ դրված գույքի' արտադատական կարգով բռնագանձման արդյունքում գրավառուին անցեող սեփականության իրավունքի պետական գրանցման համար անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին պետք է ներկայացվի նան գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավառուի հստակ -կամահայտնությունն արտահայտող բռնագանձման ծանուցումը հանձեված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը:
3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10րդ մասի համաձայն դիմողի եկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման' օրենքով սահմանված կարգով, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի Լին մասը դիմողի եկատմամբ կիրառվել է նույն որոշման եզրափակիչ մասի 2րդ կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները ն որոշումները կարող են վերանայվել նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով:
7
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել լէ Սահմանադրությանը հակասող նե անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող Ա միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈՌՂՕ99 որոշմամբ անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչե իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (ՐՏենեօ Լո 1ութց-սո): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել|ի համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նան, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է |քտօ Թօօ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի ն կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես՝ 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված
8
նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նան, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված .իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատճելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից ն վերոգրյալ իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու ն միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող՝ այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն նան գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նան հիփոթեքի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կորպորացիայի ն «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջն 05.12.2014 թվականին կնքվել է թիվ 909175Վ վարկային պայմանագիրը, իսկ նույն օրը Կորպորացիայի, «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի Ա Կոոպերատիվի միջն կնքվել է թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի պայմանագիրը, որով «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի պարտավորությունների համար գրավադրվել է Կոոպերատիվին սեփականության
9
իրավունքով պատկանող քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքը:
«Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի ն Կորպորացիայի միջն 22.05.2018 թվականին կնքվել է գույքը հանձնելու մասին պայմանագիր: Նշված պայմանագրով «Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ն Կորպորացիային է հանձնել Կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքը:
Կադաստրը 25.05.2018 թվականին քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցել է Կորպորացիայի սեփականության իրավունքը, իսկ 11.07.2018 թվականին նույն տարածքի նկատմամբ գրանցել է «(Թորիկ» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքը:
Դիմելով դատարան՝ Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ 25.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես հետնանք ոչ իրավաչափ ճանաչել Կորպորացիայի գործողությունները՝ կապված Կոոպերատիվին քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքից վտարելու հետ, պարտավորեցնել Կադաստրին քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցել Կոոպերատիվի սեփականության իրավունքը, անվավեր ճանաչել քաղաք Երնան, Պուշկին փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Թորիկ» ՍՊԸ-ի անվամբ 11.07.2018 թվականին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանի վճռով Կոոպերատիվի հայցը բավարարվել է, իսկ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Կորպորացիայի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատը, 24.06.2022 թվականի որոշմամբ վկայակոչելով նան «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, բավարարել է Կորպորացիայի վճռաբեկ բողոքը՝ բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը ն փոփոխել այն՝ Կոոպերատիվի հայցը մերժել է: Նշված որոշմամբ արձանագրվել է. «հաշվի առնելով, որ ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊ ընկերության ն Կորպորացիայի միջն 22.05.2018 թվականին կնքվել է ն նոտարական կարգով վավերացվել է «Գույքը հանձնելու մասին» պայմանագիրը (գրանցվել է նեուրարի գրանցամատյանում 6695 համարի տակ), որպիսի նոտարի վավերացմամբ, ըստ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, հաստատվել է այդ պայամանագրի օրինականությունը ն հավաստվել է դրա լիարժեք ապացուցողական ուժը, հետնաբար տվյալ դեպքում քաղաք Երնան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի սեփականության իրավունքի պետական գրանցման համար" որպես իրավահաստատող փաստաթուղթ, հիմք է հանդիսացել նեշված ապայամանգիրը, հետնաբար տվյալ դեպքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով սահմանված առանձեահատկությունները,
10
նորարական կարգով վավերացված ` պայամանագրի ներկայացված լինելու պայմաններում չեն գործում ե տվալ պարագայում Կադաստրի կողմից իրավահաստատող փաստաթղթի' նոտարական կարգով վավերացված՝ ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի ն Կորպորացիայի միջն 22.05.2018 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրի հիմքով քաղաք Երնան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն իրավաչափ է ն բացակայում են այդ գրաեցումը' դրա համար հիմք հանդիսացած հիշյալ պայմանագրի վիճարկված չլինելու ն ուժի մեջ գտեվելու պայմաններում, անվավեր ճանաչելու հիմքերը:
(:)
Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անշարժ գույքի եկատմամբ սփականության իրավունքի փոփոխման գրանցման համար հիմք է հանդիսացել ոչ թե գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը, այլ նուրարական վավերացմամբ կեքված ն դատական կարգով չվիճարկված ն անվավեր չճանաչված պայմանագիրը»:
ՀՀ սահմանադրական դատարանը, Կոոպերատիվի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության ն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 15.11.2022 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1668 որոշումը, որով որոշել է. «2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկեաբանությամբ, որ գրավ դրված գույքի' արտադատական կարգով բռնագանձման արդյունքում գրավառուին անցեող սեփականության իրավունքի պետական գրանցման համար անշարժ գույքի եկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին պետք է ներկայացվի նան գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավառուի հստակ -կամահայտնությունն արտահայտող բռնագանձման ծանուցումը հանձեված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը»:
Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2022 թվականի թիվ ՍԴՈ-1668 որոշմամբ եզրահանգել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատը 24.06.2022 թվականին կայացրած որոշմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը Կոոպերատիվի նկատմամբ կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, ուստի ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2022 թվականի թիվ ՍԴՈՌ-Զ1668 որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական
11
պալատի 24.06.2022 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ ն 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.06.2022 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստերի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը ն գործն ուղարկում ստորադաս դատարաե՝ նոր քննության:
Տվյալ դեպքում սույն գործով նոր փաստեր հետազոտելու անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայում է, ուստի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.06.2022 թվականի որոշումը վերանայելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 11.12.2020 թվականի որոշման դեմ բերված Կորպորացիայի վճռաբեկ բողոքը պետք է մերժել Ա անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը, որով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը Կոռպերատիվի նկատմամբ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ տրված մեկնաբանությանը համապատասխանող մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում իրավաչափորեն մերժվել է Կորպորացիայի վերաքննիչ բողոքը, ն Դատարանի 19.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կոոպերատիվի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում պետք է օրինական ուժ տրվի Վերաքննիչ դատարանի որոշմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոոպերատիվի կողմից սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես
12
վճարված 4.000 ՀՀ դրամը ենթակա է հատուցման Կորպորացիայի կողմից: Իսկ սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու համար վճարման ենթակա 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը Կորպորացիայի կողմից պետք է վճարվի ՀՀ պետական բյուջե:
Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ "վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ ն 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.06.2022 թվականի որոշումը:
«Հայաստանի Զարգացման ն Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը մերժել ն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.12.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:
2. «Հայաստանի Զարգացման ն Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ից հօգուտ «Լարվար» արտադրական կոոպերատիվի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Հայաստանի Զարգացման ն Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/7078/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
