Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 95 — ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 95AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 95 — ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 95. Ք ԱՂԱՔԱՑՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ 1. Քաղաքացու մահվան դեպքում նրան սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը ժառանգվում է Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողամասը չի բաժանվում ժառանգների միջև, այլ տրվում է ցանկացած հերթի այն ժառանգին, որը պարտավորվում է զբաղվել գյուղատնտեսական արտադրությամբ: Վեճի դեպ

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 95. Ք ԱՂԱՔԱՑՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ 1. Քաղաքացու մահվան դեպքում նրան սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը ժառանգվում է Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողամասը չի բաժանվում ժառանգների միջև, այլ տրվում է ցանկացած հերթի այն ժառանգին, որը պարտավորվում է զբաղվել գյուղատնտեսական արտադրությամբ: Վեճի դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

2. Գյուղատնտեսական արտադրություն իրականացնելուց հրաժարված ժառանգներն ունեն իրենց հասանելիք բաժինների չափով ժառանգությունից փոխհատուցում ստանալու իրավունք: Ժառանգները կարող են իրենց բաժինների ներդրմամբ հիմնադրել իրավաբանական անձ:

3. Եթե ժառանգներից որևէ մեկը չի ցանկանում գյուղատնտեսությամբ զբաղվել, ապա նա պարտավոր է գյուղատնտեսությամբ զբաղվելու պարտականություն ստանձնած ժառանգներին փոխանցել հողամասի նկատմամբ իր իրավունքը:

4. Ժառանգների կամ կտակի բացակայության, ինչպես նաև ժառանգությունից հրաժարվելու դեպքերում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը:

5. Հողամասի վարձակալության իրավունքը, որի ժամկետը չի ավարտվել, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով անցնում է գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու պարտականություն ստանձնած` ըստ օրենքի կամ ըստ կտակի` ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:

6. Ժառանգը հողամասի օգտագործման պայմանագիրը վերաձևակերպում է իր անունով, որից հետո կատարվում է հողամասի պետական գրանցում:

7. Անչափահաս քաղաքացու կողմից հողամասը ժառանգելու դեպքում նրա օրինական ներկայացուցիչները կարող են այդ հողամասը տրամադրել վարձակալության` մինչև ժառանգի չափահաս դառնալը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել