Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-4728 փետրվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 փետրվարի 2020թ. ՍԴԱՈ - 47 | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի և 62-րդ հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված աշխատակարգում (այսուհետ աշխատակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Աշխատակարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«29. Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետները երկարաձգելու նպատակով մինչև սահմանված ժամկետները լրանալը Սահմանադրական դատարանի` դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող դատավորը միջնորդություն է ներկայացնում Սահմանադրական դատարանի նախագահին դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանի նախագահը հաշվի է առնում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով տվյալ գործի քննության համար նախատեսված ժամկետը:»:

2. Աշխատակարգի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Սահմանադրական դատարանի նախագահը գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով ողջամիտ ժամկետում հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ:»:

3. Աշխատակարգի 31.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:

4. Աշխատակարգի 47-րդ կետը «եթե Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ» բառերից հետո լրացնել «կամ զեկուցողի միջնորդությամբ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով տվյալ գործի քննության համար նախատեսված ժամկետի շրջանակներում»:

5. Աշխատակարգի 87-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

6. Աշխատակարգի 98-րդ կետից հանել «նիստից, որպես կանոն, առնվազն 7 օր առաջ» բառերը:

7. Աշխատակարգի 99-րդ կետից հանել «երկօրյա ժամկետում» բառերը:

8. Աշխատակարգի 107-րդ կետի առաջին նախադասությունից հանել «,որը, որպես կանոն, չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը» բառերը:

9. Աշխատակարգի 112-րդ և 116-րդ կետերում` համապատասխանաբար «հնգօրյա» և «5-օրյա» բառերը փոխարինել «ողջամիտ» բառով:

10. Աշխատակարգի 130-րդ կետից հանել «որը հրավիրվում է Սահմանադրական դատարանի նախագահին համապատասխան առաջարկությունը ներկայացնելուց կամ դիմումը մուտքագրվելուց հետո մեկօրյա ժամկետում, և» բառերը:

11. Աշխատակարգի 152-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «գրության գրանցումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում» բառերը:

12. Աշխատակարգի 162-րդ կետից հանել «7 օր» բառերը:

13. Աշխատակարգի 175-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«175. Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է աշխատակազմը` աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով, որը համաձայնեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի հետ:»:

14. Աշխատակարգը 178-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«178.1. Սահմանադրական դատարանում վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումների գործառույթները սահմանվում են Սահմանադրական դատարանի նախագահի կողմից հիմք ընդունելով օրենքում, սույն աշխատակարգում և աշխատակազմի կանոնադրությունում սահմանված ընդհանուր պահանջները: 178.2. Սահմանադրական դատարանում վարչական, հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց համար, հիմնվելով նրանց գործունեության արդյունքների անհատական գնահատման վրա Սահմանադրական դատարանի նախագահի կողմից սահմանվում է դրամական խրախուսման տարբերակված կարգ: 178.3. Սահմանադրական դատարանում վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կարող են շնորհվել դասային աստիճաններ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

15. Աշխատակարգի 15-րդ գլուխը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «ԳԼՈՒԽ 15

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

181. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի աշխատակազմը ձևավորում է Սահմանադրական դատարանը ինքնուրույն օրենքով և սույն աշխատակարգով սահմանված կարգով:

182. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասությունների Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է: Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորի օգնականը պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող:

183. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններց ելնելով պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:

184. Աշխատակազմի ղեկավարին, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներին, օգնականներին, Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը:

185. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը, իսկ Սահմանադրական դատարանի մյուս քաղաքացիական ծառայողներին Սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:

186. Սահմանադրական դատարանի դատավորների օգնականներին Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի ներկայացմամբ պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:

187. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասության Սահմանադրական դատարանի դատավորի օգնականի անմիջական ղեկավարը Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորն է:

188. Աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:»:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ . ԹՈՎՄԱՍՅԱՆ

28 փետրվարի 2020 թվականի

ՍԴԱՈ-47

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-47
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել